041.0413.280602
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունիսի 2002 թվականի N 413-Ա
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԷՎՈՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Էվոյանին 2002 թվականի հոկտեմբերի 15-25-ը գործուղել Հնդկաստանի Հանրապետություն` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Հնդկաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջև համագործակցության ծավալման, ինչպես նաև «Մտադրությունների հուշագիր» նախագծի ստորագրման համար:
2. Ֆ. Սարգսյանի և Գ. Էվոյանի Հնդկաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` լուծել Ֆ. Սարգսյանի ու Գ. Էվոյանի Հնդկաստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 11-ի «Ֆ. Սարգսյանին և Գ. Էվոյանին Հնդկաստանի Հանրապետություն գործուղելու մասին» N 824 և 2001 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 11-ի N 824 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 234 որոշումները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ