| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 մայիսի 2023 թվականի N 820-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 400-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Ա որոշման «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների` լաստանավով (լաստանավերով) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառմանը հավանություն տալու մասին» N 400-Լ որոշման (այսուհետ` որոշում) վերնագիրը «(ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ)» բառից հետո լրացնել «ԵՎ (ԿԱՄ) ԲԵՌՆԱՐԿՂԵՐՈՎ (ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐՈՎ) ԲԵՌՆՎՈՂ ՆԱՎՈՎ (ՆԱՎԵՐՈՎ)» բառերով:
2. Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների` լաստանավով (լաստանավերով) և (կամ) բեռնարկղերով (կոնտեյներներով) բեռնվող նավով (նավերով, այսուհետ` նավ (նավեր)) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառմանը` համաձայն հավելվածի:»:
i
3. Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «լիազոր ու» բառերը հանել և «մարմինների» բառը փոխել «մարմնի» բառով:
4. Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2) օպերատոր է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, և վերջինս պետք է կնքի սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պատասխանատու մարմնի հետ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագիրը:»:
5. Որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը «իրականացման» բառից հետո լրացնել «պատասխանատու» բառով:
6. Որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«1) սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պատասխանատու մարմնի և օպերատորի միջև կնքվելիք պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ.»:
7. Որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
8. Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. մայիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի մայիսի 25-ի
N 820-Լ որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի մարտի 24-ի
N 400-Լ որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԵՐԻ` ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ԵՎ (ԿԱՄ) ԲԵՌՆԱՐԿՂԵՐՈՎ (ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐՈՎ) ԲԵՌՆՎՈՂ ՆԱՎՈՎ (ՆԱՎԵՐՈՎ) ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
1. Միջոցառման նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ Հայաստանի Հանրապետության տարածք բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնելը, լոգիստիկ խոչընդոտների և լրացուցիչ ծախսերի նվազեցումը:
2. Սույն որոշման իմաստով լաստանավի (լաստանավերի) կամ նավի (նավերի) տեղափոխման համար կատարված ծախսը համարվում է լրացուցիչ ծախս:
3. Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների` լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) տեղափոխում կազմակերպելու համար օպերատորն օգտագործում է սեփական լաստանավը (լաստանավերը) կամ նավը (նավերը), կամ վարձակալում է լաստանավ (լաստանավեր) կամ նավ (նավեր):
4. Սույն միջոցառման շրջանակում լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայությունը շահառուներին մատուցում է օպերատորը:
5. Շահառուներին լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայությունը տրվում է շահառուի և օպերատորի միջև կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա:
6. Շահառուներին լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագրի հիման վրա:
7. Շահառուներին լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցվում է 2023 թվականի հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում շահառուներին մատուցված ծառայությունների մասով, բայց ոչ ավելի, քան տվյալ տարվա համար պետական բյուջեի մասին օրենքով սահմանված սահմանաչափը (գումարը):
8. Սույն միջոցառման 7-րդ կետով սահմանված ժամանակահատվածի յուրաքանչյուր շաբաթվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում օպերատորը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն շահառուներին մատուցված ծառայությունների մասով և շահառուներին լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման հայտ` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագրին համապատասխան:
9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն միջոցառման 8-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և փոխհատուցման ենթակա գումարը տրամադրում օպերատորին:
10. Օպերատորն ապահովում է առնվազն շաբաթական մեկ չվերթ Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ և (կամ) Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղություններով և սահմանում է չվացուցակ:
11. Սույն միջոցառման իմաստով շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի առևտրային գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, որն ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը.
1) իրականացնում է արտահանման գործունեություն Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ներմուծման գործունեություն Հայաստանի Հանրապետության տարածք.
2) սույն հավելվածի 7-րդ և 10-րդ կետերով սահմանված ժամանակահատվածում և ուղղություններից որևէ մեկով Հայաստանի Հանրապետությունից և (կամ) դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացրել է ապրանքների տեղափոխում` օպերատորի կողմից ստանալով լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայություն:
12. Օպերատորի կողմից լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ և (կամ) Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ շահառուներին բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման նպատակով օպերատորին տրամադրվող գումարի չափը կազմում է Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի մեկ չվերթի համար 120,000,000 (հարյուր քսան միլիոն) ՀՀ դրամ` անկախ այն հանգամանքից, թե տվյալ չվերթում քանի շահառուի է մատուցվել ծառայություն:
13. Սույն միջոցառման շրջանակում յուրաքանչյուր շահառու լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայություն կարող է ստանալ մեկից ավելի անգամ:
14. Սույն միջոցառման շրջանակում լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայություն ստանալու նպատակով շահառուն օպերատորին ներկայացնում է հայտ` համաձայն N 1 ձևի:
15. Շահառուն հայտին կից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
1) ապրանքի արտահանումը կամ ներմուծումը հավաստող փաստաթղթեր (մաքսային հայտարարագիր կամ տարանցիկ տեղափոխման հայտարարագիր կամ հաշիվ-ապրանքագիր և այլն). բնօրինակը կամ պատճենը` հաստատված, որ ճիշտ է բնօրինակի հետ.
2) հայտարարություն` համաձայն N 2 ձևի:
16. Ներմուծման դեպքում շահառուն լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցում ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օպերատորին է ներկայացնում նաև ներմուծման հայտարարագիրը:
17. Հայտը մերժվում է, եթե այն ներկայացված է թերի և չի համապատասխանում սույն հավելվածի 15-րդ և 16-րդ կետի պահանջներին:
18. Օպերատորը սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված ժամանակահատվածում յուրաքանչյուր շաբաթվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագրով հաստատված ձևաչափին համապատասխան, և չվերթի իրականացումը հիմնավորող փաստաթուղթ:
Ձև N 1
__________ -Ի ՏՆՕՐԵՆ ____________
ՀԱՅՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ԵՎ (ԿԱՄ) ԲԵՌՆԱՐԿՂԵՐՈՎ (ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐՈՎ) ԲԵՌՆՎՈՂ ՆԱՎՈՎ (ՆԱՎԵՐՈՎ) ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
Խնդրում եմ տրամադրել իմ կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող (Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող) (արտահանման/ներմուծման/տարանցիկ փոխադրման հայտարարագիր, հաշիվ-ապրանքագիր թիվ ... օր /ամիս/ տարի) ապրանքների` լաստանավով (լաստանավերով) կամ նավով (նավերով) Հայաստանի Հանրապետության կառավարության -- -- ---- N -- Լ որոշմամբ հավանության արժանացած միջոցառման շրջանակում նախատեսված տեղափոխման ծառայություն -----------------ուղղությամբ և կնքել համապատասխան պայմանագիր:
Առդիր`
Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) անվանումը (անունը) __________
Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) ՀՎՀՀ-ն ____________
Ձև N 2
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հավաստիացնում եմ, որ սույն հայտում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ կեղծ փաստաթուղթ կամ տեղեկատվություն ներկայացնելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված տեղեկատվության մեջ որևէ փոփոխության դեպքում տեղեկացնել հայտն ընդունող մարմնին:
Ստորագրող _____________ ________________________________
(պաշտոնը) (անունը, հայրանունը, ազգանունը)
_________________
(ստորագրությունը)
_____ _________ 20__ թ. «: