ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2023 թվականի N 894-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1536-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաները սահմանելու մասին» N 1536-Ն որոշման (այսուհետ` որոշում) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
2. Որոշման վերնագրից հանել «ԿԱՊԻ ԵՎ» բառերը:
i
3. Ուժը կորցրած ճանաչել որոշման 1-3-րդ կետերը և 10-րդ կետի «ա» պարբերությունը:
i
4. Որոշման 6-րդ կետում «կապի, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական մարմինների համար սահմանված նորմաներից` կոմունալ ծախսերի տարեկան ծավալները» բառերը փոխարինել «կոմունալ ծախսերի տարեկան ծավալները` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական մարմինների համար սահմանված նորմաներից» բառերով:
i
5. Որոշման 6.1-րդ, 7-9-րդ կետերից և 11-րդ կետի «բ» պարբերությունից հանել «կապի և» բառերը:
6. Որոշման 8-րդ և 9-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի ու» բառերը:
7. Որոշման 11-րդ կետի «ա» պարբերությունից հանել «կապի,» բառը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հունիսի 5
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 5 հունիսի 2023 թվական: