Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 498-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 2023 թվականի N 1192-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 498-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման նախաբանում «6-րդ» բառը փոխարինել «9-րդ» բառով.

i

2) որոշմամբ հաստատված հավելվածի`

i

ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` ծառայություն)» բառերով,

i

բ. 6.1-ին, 7.1-ին և 12-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ծառայության» բառով, իսկ 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության» բառերով,

գ. 2-րդ և 6.1-ին կետերը «դիմումների կապակցությամբ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Քաղաքացիության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ» բառերով,

դ. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության վարչապետին» բառերը փոխարինել «ծառայություն» բառով,

ե. 6.1-ին կետում «առավելագույնը երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

զ. 7.1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հաշվետվության մեջ ներառվում է ծառայության կողմից ներկայացված քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու վերաբերյալ բացասական եզրակացությունների ընդհանուր թիվը, համապատասխան դիմումը չբավարարելու իրավական հիմքը և հնարավոր վիճահարույց գործերի վերաբերյալ տեղեկատվություն, իսկ «Քաղաքացիության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ եզրակացության առկայության դեպքում` քաղաքացիության դադարեցման գործընթաց հարուցելու իրավական հիմքը և գործընթացի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:»,

է. 12-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «մեկամսյա ժամկետում» բառերը, իսկ «Հայաստանի Հանրապետության վարչապետին» բառերը փոխարինել «ծառայություն» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հուլիսի 20

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 հուլիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.07.2023
N 1192-Ն
Որոշում