Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1269 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2023 թվականի N 1606-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի «Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1269-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

i

1) 4-րդ կետի 2-րդ ենթակետը «ենթակա» բառից հետո լրացնել «, ներառյալ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի» բառերով.

i

2) 6-րդ կետը «ստացած կամ» բառերից հետո լրացնել «կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական կամ» բառերով.

i

3) 14-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.

«1.1) կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած և մինչև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու օրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց գրավոր հրաժարված կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի կամ բուժման կարիք ունեցող ճանաչված կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ և 24-րդ հոդվածներով սահմանված տարկետման պայմաններ ունեցող իգական սեռի քաղաքացիները` սույն ենթակետում նշված համապատասխան տեղեկատվությունը զինվորական կոմիսարիատում մուտք լինելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում.».

i

4) 15-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կետի դրույթները չեն տարածվում կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների վրա:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. սեպտեմբերի 22

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 սեպտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.2023
N 1606-Ն
Որոշում