04.10.2023 -
100.0050.161117
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 11 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10017443
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
7 նոյեմբերի 2017 թվականի N 50-Ն
«ՄԱՆԿԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N 3.1.1-033-2017 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել.
1) «Մանկական վնասվածքների համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N 3.1.1-033-2017 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը` համաձայն հավելված 1-ի,
2) Մանկական վնասվածքների ցանկը, որոնք ենթակա են հաղորդման Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղեր` համաձայն հավելված 2-ի,
3) «Մանկական վնասվածքի դեպքի մասին շտապ հաղորդման քարտ»-ը` համաձայն հավելված 3-ի,
4) «Մանկական վնասվածքների դեպքերի հաշվառման մատյան»-ը` համաձայն հավելված 4-ի:
2. Բարձր տեխնոլոգիաների գծով առողջապահության նախարարի խորհրդականին` «Մանկական վնասվածքի դեպքի մասին շտապ հաղորդման քարտ»-ի տվյալները ներառել «Միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգ»-ում, որպես հիվանդության պատմագրի մի մաս:
(նախաբանը փոփ. 22.09.2023 թիվ 41-Ն հրաման)
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2017 թվականի նոյեմբերի 7-ի
թիվ 50-Ն հրամանի
«ՄԱՆԿԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N 3.1.1-033-2017 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը (այսուհետ` կանոններ և նորմեր) նախատեսված են բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` բժշկական կազմակերպություն) (անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գերատեսչական պատկանելիությունից) սպասարկող ավագ և միջին բուժաշխատողների համար` (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ենթակա բժշկական կազմակերպություններից), որոնք իրականացնում են մանկական վնասվածքների (այսուհետ` վնասվածք) դեպքերի հայտնաբերում, վարում, բուժում, հաշվառում և հաշվետվության ներկայացում:
2. Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) տվյալների, աշխարհում յուրաքանչյուր տարի ավելի քան 5 մլն մարդ է մահանում տարբեր տեսակի վնասվածքների հետևանքով, իսկ շատ ավելի մեծ թվով մարդիկ հաշմանդամ են դառնում ամբողջ կյանքում:
3. Ըստ Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ` ՄԱԿ) մանկական հիմնադրամի 2008 թվականի «Մանկական տրավմատիզմի կանխարգելման համաշխարհային հաշվետվության»` երեխաների և դեռահասների մոտ տարբեր պատճառներից առաջացած վնասվածքների վերաբերյալ գրանցվել են հետևյալ տվյալները.
1) Մանկական տրավմատիզմի 95%-ը գրանցվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, սակայն մեծ խնդիր է նաև բարձր եկամուտ ունեցող երկրներում` կազմելով երեխաների մահվան բոլոր դեպքերի ավելի քան 40%-ը:
2) Տղաների մոտ վնասվածքներն ավելի հաճախ են հանդիպում և դրանց հետևանքներն ավելի ծանր են լինում, քան աղջիկների մոտ: Դա մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ տղաներն ավելի ակտիվ ֆիզիկական վարքագիծ են դրսևորում և հաճախ են մասնակցում վնասվածքների առաջացման ռիսկով հղի ժամանցային, խաղային և այլ միջոցառումներին:
3) Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում մինչև 18 տարեկան ավելի քան 830000 երեխա և դեռահաս մահանում է ոչ կանխամտածված տրավմատիզմի արդյունքում: Ճանապարհատրանսպորտային պատահարների (այսուհետ` ՃՏՊ-ների) հետևանքով առաջացած վնասվածքներին ու ջրահեղձությանը, միասին վերցրած, բաժին է հասնում մանկական տրավմատիզմի բոլոր դեպքերի մոտավորապես կեսը:
4) ՃՏՊ-ների և բարձրությունից ընկնելու հետ կապված վնասվածքները համարվում են մանկական հաշմանդամության հիմնական պատճառ: Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում ՃՏՊ-ների արդյունքում մահանում է ավելի քան 260 000 երեխա:
5) Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում մինչև 20 տարեկան մոտավորապես 47000 երեխաներ, դեռահասներ ու պատանիներ մահանում են վայր ընկնելու հետևանքով: Վայր ընկնելու հետևանքով առաջացած վնասվածքների ամենամեծ և ռիսկային խումբ են կազմում մինչև մեկ տարեկան երեխաները: Յուրաքանչյուր օր ավելի քան 1000 երեխա գլխուղեղի վնասվածքի հետևանքով հաշմանդամ է դառնում ամբողջ կյանքի ընթացքում:
6) Այրվածքներից երեխաների մահացության ավելի քան 95%-ի պատճառը կրակից այրվածքներն են: Տաք հեղուկներից կամ այլ պատճառներից առաջացած տեղային այրվածքները ևս համարվում են ոչ մահացու վնասվածքների և հաշմանդամության առաջացման տարածված պատճառ: Այրվածքը վնասվածքների միակ տեսակն է, որի ժամանակ վնասվածքների ցուցանիշները աղջիկների շրջանում ավելի բարձր են, քան տղաների:
4. Վնասվածքների մշտադիտարկումը և ստացված տվյալների վերլուծությունը հնարավորություն է ընձեռում հայտնաբերել դրանք առաջացնող օրինաչափությունները, սեռատարիքային կազմը, աշխարհագրական տարածվածությունը, բացահայտել զարգացման պատճառները և մշակել արդյունավետ և նպատակային կանխարգելիչ միջոցառումներ ռիսկի խմբերում:
5. Բժշկական կազմակերպությունը սույն հրամանի հավելված 2-ով հաստատված վնասվածքների դեպքեր արձանագրելու ժամանակ ընթացիկ կամ արտահերթ համակարգով տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` Ազգային կենտրոն):
6. Վնասվածքները դասակարգվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանում նշված հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգման:
7. Ազգային կենտրոն հաղորդման ենթակա վնասվածքների ցանկը ներկայացված է հավելված 2-ում:
8. Վնասվածքների վերաբերյալ տեղեկատվությունն օգտագործվում է`
1) համաճարակաբանական հսկողության համակարգի աշխատանքն ապահովելու,
2) հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու,
3) բնակչության առողջության վերաբերյալ տեղեկատվության համակարգում առանձին վնասվածքների մասին տվյալների առկայությունն ապահովելու,
4) գործնականում վնասվածքների հսկողության և կանխարգելման նպատակային ծրագրեր մշակելու ու գործադրելու համար:
II. ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ
8. Վնասվածքների դեպքեր հայտնաբերած ավագ և միջին բուժաշխատողները դրանց մասին (հաստատված և/կամ կասկածելի դեպքերի) շտապ հաղորդում են Ազգային կենտրոնի մասնաճյուղեր անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով կամ ֆաքսով, այնուհետև 24 ժամվա ընթացքում ուղարկում են վնասվածքի դեպքի մասին շտապ հաղորդման քարտ` համաձայն հավելված 3-ի:
9. Բոլոր բուժաշխատողների կողմից պահպանվում է վնասվածքների դեպքերին առնչվող տեղեկատվության գաղտնիությունը:
10. Շտապ և անհետաձգելի բժշկական կազմակերպության բուժանձնակազմը վնասվածքներ հայտնաբերելու դեպքում հայտնաբերման և հոսպիտալացման անհրաժեշտության և չհոսպիտալացման մասին հայտնում է Ազգային կենտրոնի մասնաճյուղեր, ինչպես նաև չհոսպիտալացման դեպքերում` նաև հիվանդի բնակության վայրի բժշկական կազմակերպություն` անհրաժեշտության դեպքում տանը պացիենտի բուժումը կազմակերպելու համար: Տվյալ դեպքերում վնասվածքի դեպքի մասին շտապ հաղորդման քարտ կազմում է այն բժշկական կազմակերպության բուժանձնակազմը, որտեղ հոսպիտալացվել է պացիենտը և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության տնային կանչ կատարող բժիշկը:
11. Ախտորոշումը հաստատելու կամ փոխելու մասին բժշկական կազմակերպությունը կազմում է նոր վնասվածքի մասին շտապ հաղորդման քարտ և նշված ընթացակարգով ուղարկում պացիենտի հայտնաբերման տարածքի Ազգային կենտրոնի մասնաճյուղ` նշելով ախտորոշման հաստատման (ճշտման) մասին, դրա ամսաթիվը, նախնական ախտորոշումը և գործիքային հետազոտությունների արդյունքները:
12. Վնասվածքների դեպքերն անհատապես հաշվառվում են «Մանկական վնասվածքների դեպքերի հաշվառման մատյան»-ում` համաձայն հավելված 4-ի:
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2017 թվականի նոյեմբերի 7-ի
թիվ 50-Ն հրամանի
ՑԱՆԿ
Մանկական վնասվածքների, որոնք ենթակա են հաղորդման Հայաստանի
Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների
վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային
կազմակերպության մասնաճյուղեր
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղեր հաղորդման ենթակա մանկական վնասվածքներն են`
1) S00-S09 Գլխի վնասվածքներ
2) S10-S19 Պարանոցի վնասվածքներ
3) S20-S29 Կրծքավանդակի վնասվածքներ
4) S30-S39 Որովայնի, մեջքի ստորին մասի, ողնաշարի գոտկային հատվածի և կոնքի վնասվածքներ
5) S40-S49 ՈՒսագոտու և բազկի վնասվածքներ
6) S50-S99 Արմունկի և նախաբազկի վնասվածքներ
7) S60-S69 Դաստակի և նախադաստակի վնասվածքներ
8) S70-S79 Կոնքազդրային հոդի և ազդրի վնասվածքներ
9) S80-S89 Ծնկի և սրունքի վնասվածքներ
10) S90-S99 Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի վնասվածքներ
11) T00-T07 Մարմնի մի քանի (բազմակի) շրջանների վնասվածքներ
12) T08-T14 Իրանի, վերջույթի չճշտված մասի կամ մարմնի չճշտված շրջանի վնասվածքներ
13) T15-T19 Բնական անցքերով օտար մարմնի ներթափանցման հետևանքներ
14) T20-T32 Ջերմային և քիմիական այրվածքներ
15) T20-T25 Մարմնի արտաքին մակերեսի ճշտված տեղամասի ջերմային և քիմիական այրվածքներ
16) T26-T28 Աչքի և ներքին օրգանների ջերմային և քիմիական այրվածքներ
17) T29-T32 Մարմնի բազմակի և ճշտված շրջանների ջերմային և քիմիական այրվածքներ
18) T33-T35 Ցրտահարություն
19) T66-T78 Արտաքին պատճառների ազդեցության այլ և չճշտված հետևանքներ
20) T79-T79 Վնասվածքի որոշ վաղ բարդություններ
21) T80-T88 Վիրաբուժական և թերապևտիկ միջամտությունների բարդություններ` այլ դասերում չդասակարգված
22) T90-T98 Վնասվածքների, թունավորումների և արտաքին այլ պատճառների ազդեցության հետևանքներ:
2. Սույն կանոններով և նորմերով հաղորդման ենթակա վնասվածքների կոդերը ներկայացված են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանի գլուխ XIX-ում («Վնասվածքներ, թունավորումներ և արտաքին պատճառների ներգործության որոշ այլ հետևանքներ (Էս00-Թի98) (S00-T98)»), ընդ որում, այս գլխում «S» տառով նշված դասն օգտագործվում է մարմնի առանձին շրջանների տարբեր տեսակի վնասվածքների ծածկագրման համար, իսկ «T» տառով նշված դասը` մարմնի բազմաթիվ կամ չճշտված շրջանների վնասվածքների, ինչպես նաև թունավորումների և որոշակի այլ արտաքին գործոնների ազդեցության հետևանքների ծածկագրման համար:
Հավելված 3
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2017 թվականի նոյեմբերի 7-ի
թիվ 50-Ն հրամանի
ՔԱՐՏ
ՄԱՆԿԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԻ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴՄԱՆ
1. Ախտորոշում ______________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
2. Անուն, ազգանուն, հայրանուն ______________________________________
_____________________________________________________________________
3. Սեռ [] արական [] իգական
4. Տարիք
__________________________________________________________________
5. Բնակության վայր
_____________________________ մարզ, քաղաք (գյուղ)__________________
փողոց _____________________ տուն N ______________ բն. N____________
հեռախոս____________________________________________________________
6. Կազմակերպվածություն [] կազմակերպ [] անկազմակերպ
7. ՈՒսումնական կամ մանկական կազմակերպության գտնվելու վայրը, անվանումը,
հեռախոսահամարը
__________________________________________________________________
__________________________________________________________________
8. Դեպքի վայրի անվանումը, հասցեն`
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________
9. Ամսաթվեր`
1) վնասվածքը ստացել է
__________________________________________________________________
2) առաջին անգամ դիմել է բուժօգնության (հայտնաբերվել է)
__________________________________________________________________
3) ախտորոշվել է ___________________________________________________
ուսումնական և մանկական կազմակերպություն վերջին
հաճախման
__________________________________________________________________
4) հոսպիտալացման (նշել նաև հոսպիտալացման վայրը)
__________________________________________________________________
10. Վնասվածքի տեսակը
10.1 Ըստ մտադրության [] կանխամտածված (դիտավորությամբ կատարված)
[] ոչ կանխամտածված (պատահական)
10.2 Կանխամտածված վնասվածքներ
Ինքնավնասում`
1) [] ինքնասպանություն [] ինքնաբռնություն [] ինքնասպանության փորձ
2) [] Միջանձնային բռնություններ
3) [] Խմբային բռնություններ (պատերազմների, ահաբեկչության կամ
քաղաքացիական անհնազանդության ժամանակ)
10.3 Ըստ առաջացման վայրի
[] ճանապարհային; [] կենցաղային (տնային պայմաններում, այդ թվում`
այգում/պարտեզում) և դրսում (բակում); [] ուսումնական
հաստատություններում և/կամ դրանց բակում; [] փողոցում և/կամ
ավտոմայրուղում; [] սպորտային (ներառյալ ժամանցի վայրերում);
[] այլ (նշել) ________ ______________ (օրինակ, ծովում/ջրում և այլն);
[] անհայտ
10.4 Ըստ զբաղվածության վայրի
[] ուսման վայրում, այդ թվում` սպորտդպրոցում; [] հանգստի վայրում
(ներառյալ տարբեր խաղեր);
[] ուղևորությունների ժամանակ; [] այլ (նշել)_______________________;
[] անհայտ
10.5 Ըստ վնասվածքի բնույթի
[] կոտրվածք; [] ձգում, լարում կամ հոդախախտ; [] կտրվածք կամ բաց վերք;
[] սալջարդ կամ մակերեսային վնասվածք; [] այրվածք; [] ցնցում; [] օրգան
համակարգերի վնասվածքներ;
[] այլ (նշել)_____________________________________________;
[] անհայտ
10.6 Ըստ առաջացման պատճառների
[] ճանապարհատրանսպորտային պատահար; [] սեռական բռնություն; [] անկնում;
[] հարված; [] կտրվածք; [] կրակոց; [] հրդեհ կամ ջերմության
ազդեցություն; [] ջրահեղձություն; [] շնչահեղձություն;
[] թունավորում; [] այլ (նշել) ______________________________
10.7 Անհայտ
Հավելված 4
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2017 թվականի նոյեմբերի 7-ի
թիվ 50-Ն հրամանի
ՄԱՏՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկիզբ ----- 20 թ. Վերջ ------ 20 թ
.________________________________________________________________________
|NN|Հեռախոսով |Հաղորդում|Տուժածի |Տարիքը |Հասցեն`|Աշխատանքի|Առաջին |
| |հաղորդման |ուղարկող |Անուն, |(մինչև |քաղաք, |վայրի, |անգամ |
| |և/կամ |ԲՕևՍԿ-ի |Ազգանուն,|3 տ |գյուղ, |նախադպրո-|դիմելու |
| |առաջնային |անվանումը|Հայրանուն|երեխաների|փողոց, |ցական, |ամսաթիվը|
| |շտապ | | |համար |տուն, |դպրոցական| |
| |հաղորդման | | |նշել |բն. |կազմակեր-| |
| |քարտի | | |ծնվելու | |պության | |
| |(ընդունման)| | |ամսաթիվը | |անվանումը| |
| |ամսաթիվը, | | |և տարին)| |(խումբ, | |
| |ժամը | | | | |դասարան),| |
| | | | | | |վերջին | |
| | | | | | |հաճախման | |
| | | | | | |ամսաթիվը | |
| | | | | | | | |
|__|___________|_________|_________|_________|_______|_________|________|
| 1| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|__|___________|_________|_________|_________|_______|_________|________|
|__|___________|_________|_________|_________|_______|_________|________|
.________________________________________________________________________
______________________________________________________________________.
|Վնասվածքի|Ախտորոշման|Հոսպիտա-|Փոփոխված|Համաճարա- |Վնասվածքի |Ծանոթու-|
|ամսաթիվը |և դրա |լացման |(ճշտված)|կաբանական |մասին |թյուններ|
| |հաստատման |տեղն ու |ախտորո- |հետազոտու-|հաղորդում | |
| |ամսաթիվը |ամսաթիվը|շումը և |թյան |(պացիենտի | |
| | | |դրա հաս-|ամսաթիվը, |մշտական | |
| | | |տատման |հետազոտողի|բնակության| |
| | | |ամսաթիվը|ազգանունը |նախադպրո- | |
| | | | | |ցական, | |
| | | | | |դպրոցական,| |
| | | | | |աշխատանքի | |
| | | | | |վայրի | |
| | | | | |ՀՎԿԱԿ-ի | |
| | | | | |մասնա- | |
| | | | | |ճյուղեր) | |
|_________|__________|________|________|__________|__________|________|
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
|_________|__________|________|________|__________|__________|________|
|_________|__________|________|________|__________|__________|________|
______________________________________________________________________.
Եպշ