ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 նոյեմբերի 2023 թվականի N 1882-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության համապատասխան աշխատողների այցելությունների համար վճարման կարգը սահմանելու մասին» N 1183-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
i
1) 2-րդ կետի 3-րդ ենթակետը «հիմնարկ» բառից հետո լրացնել «սահմանված կարգով գործուղման շրջանակներում» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով`
i
«2.1. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված այցելությունների համար վճարման գործընթացն իրականացվում է ծրագրային ապահովման` սոցիալական արագ արձագանքման տեղեկատվական համակարգի միջոցով:».
i
3) հավելվածի 1-ին կետից հանել «, միջավայրային գործոնները գնահատող մասնագետի» բառերը.
i
4) հավելվածի 2-րդ և 3-րդ կետերում «սոցիալական դեպքի վարման տեղեկատվական շտեմարանում» բառերը փոխարինել «սոցիալական արագ արձագանքման տեղեկատվական համակարգում» բառերով.
5) հավելվածի 3-րդ կետից հանել «և միջավայրային գործոնները գնահատող մասնագետները» բառերը.
6) հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«4. Տարածքային կենտրոնների տնօրենները սույն կարգի 3-րդ կետով սահմանված հաշվետվություններն ստանալուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը ստուգում, համադրում, ամփոփում և այցելության համար վճարումն իրականացնելու նպատակով սոցիալական արագ արձագանքման տեղեկատվական համակարգի միջոցով միասնական ձևաչափով (յուրաքանչյուր տարածքային կենտրոնի կողմից մեկ միասնական ցուցակ) ծառայություն են ներկայացնում նախորդ ամսում աշխատողների կողմից կատարված այցելությունների թվի և վճարման ենթակա գումարների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն` համաձայն N 2 ձևի:».
i
7) հավելվածի 5-րդ կետում «հաշվետվությունն» բառը փոխարինել «հաշվետվություններն» բառով.
8) հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«6. Ծառայությունը սույն կարգի 5-րդ կետում նշված ֆինանսավորումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով տարածքային կենտրոնների տնօրենների կողմից սույն կարգի 4-րդ կետում նշված ամփոփ հաշվետվությունների մեջ աշխատողների կողմից կատարված այցելությունների թիվը, վճարման ենթակա գումարի չափը, աշխատողների բանկային հաշիվներին է փոխանցում այցելությունների համար վճարման ենթակա գումարները:».
9) հավելվածի 7-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
i
10) հավելվածի N 1 ձևից հանել «/միջավայրային գործոնները գնահատող մասնագետ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. նոյեմբերի 2
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 2 նոյեմբերի 2023 թվական: