08.12.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 22-ին
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 70-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի «Մարտական խաչ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական խաչ»» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթները տարածվում են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ծառայած զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».
3) 5-րդ մասը «ստացած և» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով» բառերով.
i
4) 8-րդ մասի «2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ և 3.1-ին» բառերով.
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2023 թ. դեկտեմբերի 6 Երևան ՀՕ-382-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 7 դեկտեմբերի 2023 թվական: