Սեղմել Esc փակելու համար:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

7 դեկտեմբերի 2023 թվականի N 67-Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ԹԻՎ 37-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 26-ի ««Սպորտային վնասվածքների հաշվառմանը և հաղորդմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-001-23 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 37-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) 1-ին կետը «նախատեսված են» բառերից հետո լրացնել «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների, այլ մարզական հասարակական կազմակերպությունների, միությունների, ընկերությունների և ակումբների, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի, պրոֆեսիոնալ մարզական կազմակերպությունների (լիգաներ, ակումբներ, թիմեր), Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի, Հայկական ազգային սուրդլիմպիկ կոմիտեի,» բառերով, իսկ «ուսումնարանների» բառը փոխարինել «քոլեջների» բառով,

2) հավելվածը լրացնել նոր 7-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«7. Սպորտային վնասվածքների համաճարակաբանական դիտարկման մեթոդական ուղեցույցը սահմանվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

 

    ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`           Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 դեկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
07.12.2023
N 67-Ն
Հրաման