Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 881-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 2024 թվականի N 22-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 881-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների հավակնորդների կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 881-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

1) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 11-րդ ենթակետը և 4-րդ կետի 4-րդ ենթակետը.

i

2) որոշման N 2 հավելվածով հաստատված` ընտրությանը մասնակցելու դիմումի նմուշից հանել «երկու երաշխավորագիր.» բառերը.

i

3) որոշման N 3 հավելվածով հաստատված ինքնակենսագրության նմուշի հայերեն տեքստի «I. Անձնական տվյալները» բաժնում «Քաղաքացիություն(ներ)ը» բառը փոխարինել «Քաղաքացիությունը» բառով, անգլերեն տեքստի «I. Personal details» բաժնում «Nationality/ies» բառը` «Nationality» բառով, ֆրանսերեն տեքստի «I.Etat civil» բաժնում «Nationalite՛(s)» բառը` «Nationalite՛» բառով.

i

4) որոշման NN 4 և 6 հավելվածներով հաստատված հայտարարությունների նմուշներում «բարձր կոչմանը» բառերը փոխարինել «պաշտոնին» բառով.

5) որոշման N 5 հավելվածով հաստատված հայտարարության նմուշում «բարձր կոչմանը» բառերը փոխարինել «պաշտոնին» բառով, ինչպես նաև հանել «դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական որևէ արատ կամ որևէ հիվանդություն չունեմ» բառերը.

6) որոշման N 7 հավելվածով հաստատված հայտարարության նմուշում «բարձր կոչմանը» բառերը փոխարինել «պաշտոնին» բառով, ինչպես նաև «ստանալ» բառից հետո լրացնել «իմ մասին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հունվարի 11

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 հունվարի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.01.2024
N 22-Ն
Որոշում