Սեղմել Esc փակելու համար:
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈ ...

 

01.01.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-123-Ն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Այն դեպքում, երբ հաճախորդը սույն օրենքով սահմանված կարգով համաձայնում է որոշմանը, իսկ Կազմակերպությունը սահմանված կարգով և ժամկետում չի կատարում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, հաճախորդն իրավունք է ստանում դրա հարկադիր կատարումը թույլատրելու նպատակով դիմելու իրավասու դատարան, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ճանաչելու և հարկադիր կատարման ներկայացնելու մասին.

2) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու և հարկադիր կատարման ներկայացնելը մերժելու մասին:»:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան` կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված` էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգը ներդրվում է մինչև 2026 թվականի մարտի 1-ը:

(2-րդ հոդ. փոփ. 29.05.25 ՀՕ-147-Ն օրենք)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. մայիսի 3
Երևան
ՀՕ-200-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 մայիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ 11.04.2024
N ՀՕ-200-Ն օրենք