01.01.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Նոտարները և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով փոխանակում են մահացած անձանց մասնակցությամբ կատարողական վարույթների, չկատարված պարտավորությունների, կատարողական վարույթի մահացած մասնակիցների ժառանգության ընդունման, ժառանգությունն ընդունած, այդ թվում` ժառանգության իրավունքի վկայագիր ստացած ժառանգների, մահացած պարտապանի ժառանգության վկայագրի բովանդակության (ժառանգական գույքի) մասին տեղեկությունները:»:
i
Հոդված 2. Օրենքի 82.3-րդ հոդվածի 1-ին մասում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
(3-րդ հոդ. փոփ. 29.05.25 ՀՕ-133-Ն օրենք)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-186-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 7 մայիսի 2024 թվական: