Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2024 թվականի N 148-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2024 թվականի ծրագրի (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ» N 50-Ն որոշման հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) Հավելվածի 3-րդ կետում «6-րդ կետի,» բառերը փոխարինել «6-րդ, 6.1-ին,» բառերով.

i

2) Հավելվածի 6-րդ կետից հետո լրացնել նոր 6.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.

«6.1. Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող աղբամանները կարող են Երևանի քաղաքապետի որոշմամբ առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրվել ֆիզիկական և իրավաբանական անձանց` սեփականության իրավունքով իրենց պատկանող տարածքներում տեղադրելու նպատակով:».

i

3) Հավելվածի 41-րդ կետից հետո լրացնել նոր 41.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.

«41.1. Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող աղբամանների օգտագործման համար սահմանել ամսական վարձավճար` յուրաքանչյուր աղբամանի համար 75000 ՀՀ դրամ.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`   Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

2024 թ. մայիսի 14

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 մայիսի 2024 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
14.05.2024
N 148-Ն
Որոշում