| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
29 փետրվարի 2024 թվականի N 1114-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի 4938-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 64-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Տրանսպորտային միջոցների դեղարկղերում պարունակվող պարտադիր դեղերի և բժշկական պարագաների ցանկը հաստատելու մասին» 4938-Լ հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Հրամանի վերնագրում և 1-ին կետում «դեղարկղերում» բառը փոխարինել «բժշկական դեղատուփում» բառերով.
2) Հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:
i
2. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին` ապահովել սույն հրամանի տեղադրումը Առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՋՈՒՄԱՅԱՆ
Հավելված
Առողջապահության նախարարի
2024 թվականի փետրվարի 29-ի
թիվ 1114-Լ հրամանի
«Հավելված
Առողջապահության նախարարի
2022 թվականի հոկտեմբերի 20-ի
թիվ 4938-Լ հրամանի
ՑԱՆԿ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԴԵՂԱՏՈՒՓՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ
1. Մանրէազերծված բինտ
2. Չմանրէազերծված բինտ
3. Էլաստիկ բինտ
4. Մկրատ
5. Բամբակ (խոնավածուծ, հիգրոսկոպիկ)
6. Արյունահոսությունը դադարեցնող ձգալարան
7. Կպչուն սպեղանի
8. «Յոդ լուծույթ արտաքին կիրառման 50 մգ/մլ» կամ «Պովիդոն յոդ լուծույթ
արտաքին կիրառման 100 մգ/մլ»: