ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
19 հուլիսի 2024 թվականի N 229-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 34-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 2-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով երեխաների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 34-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետի «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում լիազոր մարմնի» բառերով,
i
2) հավելվածի 30-րդ կետի «մինչև 18 տարեկան քրոնիկ հիվանդ և հաշմանդամ երեխաների» բառերը փոխարինել «մինչև 18 տարեկան քրոնիկական հիվանդություններ կամ հաշմանդամություն ունեցող երեխաների» բառերով,
3) հավելվածի 38-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«38. Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների առողջարանային բուժօգնություն տրամադրող բժշկական կազմակերպություններում մինչև 7 տարեկան, ինչպես նաև անհատական խնամքի կարիք (տեղաշարժման և ինքնասպասարկման դժվարություն) և հաշմանդամություն ունեցող երեխաների բուժման ընթացքում պետության կողմից ապահովվում է նաև նրանց խնամակալների սննդի և կացարանային ծախսերը:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 24 հուլիսի 2024 թվական: