Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2025 թվականի N 283-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 724-Ն, 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 683-Ն, 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 723-Ն ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 785-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

i

1. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի մայիսի 30-ի «Երևան քաղաքում փողոց վերանվանելու մասին» N 724-Ն որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

1) «1. Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի` հ.65 և հ.56 տնատիրություններից մինչև հ.152 և հ.175/4 տնատիրություններ տանող ճանապարհահատվածը և նրան զուգահեռ նրբանցքները վերանվանել «Նորքի փողոց», «Նորքի փողոց, 1-ին նրբանցք» (սկսվում է Նորքի փողոցի հ.151 և հ.153 հասցեների հարակից տարածքից, Նորքի գերեզմանատան մոտով հասնում մինչև Գյուրջյան փողոցի սկզբնամաս), «Նորքի փողոց, 2-րդ նրբանցք» (սկսվում է Նորքի փողոցի հ.122 հասցեի հարակից տարածքից, հատում Գ. Հովսեփյան փողոցը և շրջանաձև պտտվելով հասնում հ.9 հասցեի հարակից տարածք):»:

i

2. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 20-ի «Երևան քաղաքում Օհան Դուրյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին» N 683-Ն որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

1) «1. Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 5-րդ փողոցն անվանակոչել հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի անվամբ` «Օհան Դուրյան փողոց» (սկսվում է Նորքի գերեզմանատան մոտից, ջրանցքին զուգահեռ հասնում` Երևանի Արգիշտի Առաջին արքային անվան հ.61 հիմնական դպրոց):»:

i

3. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Երևան քաղաքում Լուսինե Զաքարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին» N 723-Ն որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

1) «1. Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցը և նրբանցքն անվանակոչել հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի անվամբ` «Լուսինե Զաքարյան փողոց» (սկսվում է Արա Հարությունյան փողոցից, Օհան Դուրյան փողոցին զուգահեռ, հասնում հեռուստաաշտարակից արևելք ընկած անտառաշերտ), «Լուսինե Զաքարյան փողոց, 1-ին նրբանցք» (սկսվում է Լուսինե Զաքարյան փողոցի հ.98 հասցեից, հասնում մինչև հ.110 հասցե):»:

i

4. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի մայիսի 23-ի «Երևան քաղաքում Երեմ Վարդանյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին» N 785-Ն որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

1) «1. Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 4-րդ փողոցը և նրբանցքն անվանակոչել հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Երեմ Վարդանյանի անվամբ` «Երեմ Վարդանյան փողոց» (սկսվում է Արա Հարությունյան փողոցից, հասնում` Այծեմնիկ Ուրարտուի փողոց), «Երեմ Վարդանյան փողոց, 1-ին նրբանցք (սկսվում է Նորքի 2-րդ փողոցի հ.32 հասցեի հարակից տարածքից, հասնում մինչև Երեմ Վարդանյան փողոցի հ.25 հասցեի հարակից տարածք):»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                     ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

2025 թ. փետրվարի 11

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 փետրվարի 2025 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
11.02.2025
N 283-Ն
Որոշում