Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

26 մայիսի 2025 թվականի N 643-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԵՍԱԶՆՆՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 239-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 195-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 37-րդ հոդվածի 1-ին մասը`

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել մաքսային մարմինների կողմից տարածքների և շինությունների մաքսային տեսազննման իրականացման կարգադրագրի ձևը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հուլիսի 26-ի «Տարածքների և շինությունների մաքսային զննման անցկացման հրամանի ձևը սահմանելու մասին» N 239-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Է. Հակոբյան

 

Հավելված

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2025 թվականի մայիսի 26-ի

N 643-Ն հրամանի

 

Ձև

 

._____________________________________________________________________.

|                          ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ                                |

|    ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԵՍԱԶՆՆՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ     |

|_____________________________________________________________________|

|1. Կարգադրագիրն ընդունող մաքսային|                                   |

|մարմնի անվանումը                 |                                   |

|_________________________________|___________________________________|

|2. Կարգադրագրի ընդունման`        |                                   |

|_________________________________|___________________________________|

|1) հերթական համարը               |                                   |

|_________________________________|___________________________________|

|2) ամսաթիվը (օր/ամիս/տարի)       |                                   |

|_____________________________________________________________________|

|3. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 330-րդ հոդվածի և |

|«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 195-րդ հոդվածի համաձայն`         |

|իրականացնել սույն կարգադրագրում նշված տարածքների և  շինությունների   |

|մաքսային տեսազննում:                                                 |

|Տարածքներ և  շինություններ մուտք գործելու մերժման դեպքում` մուտք     |

|գործել նշված շինություններ և  տարածքներ 2 (երկու) ընթերակաների       |

|ներկայությամբ` ճնշելով դիմադրությունը և  բացելով փակ շինությունները  |

|և  տարածքները:                                                       |

|_____________________________________________________________________|

|4. Այն անձի տվյալները, որի շինությունները և  տարածքները պետք է       |

|ենթարկվեն տեսազննման (եթե այդ անձը որոշված է)`                       |

|_____________________________________________________________________|

|1) ՀՎՀՀ                          |                                   |

|_________________________________|___________________________________|

|2) Անվանումը                     |                                   |

|_________________________________|___________________________________|

|3) Տարածքների և  շինությունների  |                                   |

|հասցեները                        |                                   |

|_________________________________|___________________________________|

|5. Տարածքների և  շինությունների  |                                   |

|մաքսային տեսազննման իրականացման  |                                   |

|իրավասություն ունեցող            |                                   |

|ստորաբաժանման անվանումը          |                                   |

|_____________________________________________________________________|

|6. Մաքսային տեսազննում իրականացնող` մաքսային մարմնի պաշտոնատար անձի  |

|(անձանց) տվյալները`                                                  |

|_____________________________________________________________________|

|Անունը, ազգանունը|Պաշտոնը        |Ծառայողական     |Ստորագրությունը   |

|                 |               |վկայականի համարը|                  |

|_________________|_______________|________________|__________________|

|_________________________________|___________________________________|

|7. Մաքսային տեսազննման           |                                   |

|իրականացման մեկնարկի ամսաթիվը    |                                   |

|(օր/ամիս/տարի)                   |                                   |

|_____________________________________________________________________|

|8. Որոշումն ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձի`                |

|_____________________________________________________________________|

|1) անունը, ազգանունը             |                                   |

|_________________________________|___________________________________|

|2) պաշտոնը                       |                                   |

|_________________________________|___________________________________|

|3) ստորագրությունը               |                                   |

|_____________________________________________________________________|

|9. Սույն կարգադրագրի 4-րդ կետում նշված` տարածքների և  շինությունների |

|տիրապետողի կամ դրանց նկատմամբ լիազորված անձի`                        |

|_____________________________________________________________________|

|1) անունը, ազգանունը             |                                   |

|_________________________________|___________________________________|

|2) ստորագրությունը               |                                   |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 մայիսի 2025 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
26.05.2025
N 643-Ն
Հրաման