«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ 
 Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«3» սեպտեմբերի 1996 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
3 սեպտեմբերի 1996 թ. թիվ 278
 
«ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ» ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՖԻՐՄԱՅԻ ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆԸ ՍՈՒՄԲՐԵՎԻՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.
i
1. Բավարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խնդրանքը և թույլատրել «Գեդեոն Ռիխտեր» հունգարական դեղագործական ֆիրմայի Երևանի ներկայացուցչությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծել անզգայացնող դեղանյութերի խմբին պատկանող սումբրևին դեղամիջոցը /10 միլիլիտրանոց 1500 սրվակ/:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել նշված դեղամիջոցի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման անվտանգությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 3-ից: