Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻ ...

 

         

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                                    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ                                                                           ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

    ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ                                                                                     ՆԱԽԱԳԱՀ

 

    20 հունիսի 2025 թվական                                                                                                     24 հունիսի 2025 թվական

          N 06-Ն                                                                                                                                            N 793-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը

 

Հրամայում ենք`

 

1. Սահմանել

1) Պետական եկամուտների կոմիտեի կողմից Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը տրամադրվող տեղեկությունների շրջանակը և տրամադրման կարգը` համաձայն Հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման համար նախատեսված հարթակի (benefits.hightech.gov.am) (այսուհետ` Հարթակ) լիարժեք ինքնաշխատ գործարկմանը հաջորդող 30-րդ օրացուցային օրվան հաջորդող աշխատանքային օրը, սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղեկությունների տրամադրման նպատակով Պետական եկամուտների կոմիտեն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համար ապահովում է արտաքին օգտվողի ժամանակավոր մուտքի հնարավորություն` Պետական եկամուտների կոմիտեի անալիտիկ-վերլուծական համակարգին (BI-business intelligence), որի միջոցով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տվյալներ է ստանում` Հավելվածի Ձև 2-ի համաձայն:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Մ. Հայրապետյան                         Է. Հակոբյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2025 թվականի հունիսի 20-ի

թիվ 06-Ն

և

ՀՀ պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2025 թվականի հունիսի 24-ի

թիվ 793-Ն համատեղ հրամանի

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույնով սահմանվում է Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ Կոմիտե) կողմից Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը (այսուհետ` Նախարարություն) «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի շրջանակներում Կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 450-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) պետական աջակցությունների տրամադրման կամ մերժման համար հիմք հանդիսացող հարկային մարմնի հաշվառման տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության (այսուհետ Տեղեկություն) շրջանակը և դրա տրամադրման կարգը:

2. Կոմիտեի տեղեկատվական բազայից Ձև 1-ով սահմանված տեղեկությունները Որոշմամբ սահմանված Հարթակին, ԱՅՓԻ(API)-ների միջոցով, տրամադրվում են ինքնաշխատ եղանակով:

3. Մինչև, սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված եղանակով Հարթակի միջոցով Ձև 1-ով սահմանված տեղեկությունների ինքնաշխատ փոխանցումը, Նախարարությունը Ձև 2-ով սահմանված տեղեկությունները ստանում է Կոմիտեի անալիտիկ-վերլուծական համակարգից (BI-business intelligence):

4. Նախարարությունն իրավասու է ստացված Տեղեկությունները վերլուծել, ինչպես նաև դրանց վերաբերյալ Կոմիտեից և պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտից կատարել լրացուցիչ հարցումներ, ճշգրտումներ:

5. Պետական աջակցության վերաբերյալ Տեղեկություններ ներառող տեղեկատվությունը պահպանվում է Նախարարությունում` այդ նպատակների համար առանձնացված, Կոմիտեի և Նախարարության կողմից համաձայնեցված պահանջներին բավարարող սերվերների վրա` պաշտպանված տիրույթում:

 

Ձև 1

 

._____________________________________________________________________.

|  |Տնտեսավարող սուբյեկտի            |Վերաբերելի ժամանակահատված կամ   |

|  |Անվանումը, Կազմակերպաիրավական    |կոնկրետ ամսաթվեր                |

|  |տեսակը, ՀՎՀՀ, գրանցման համարը    |                                |

|__|_________________________________|________________________________|

|  |ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ            | ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ    |

|__|_________________________________|________________________________|

|1.|Տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ |Այո կամ Ոչ                      |

|  |տեղեկությունների ստացում`        |Տեսակարար կշիռներ               |

|  |_________________________________|Հարկման համակարգը               |

|  |Գործունեության դասակարգչի կոդ,   |                                |

|  |կոդեր                            |                                |

|  |_________________________________|                                |

|  |Գործունեության տեսակարար կշիռ    |                                |

|  |_________________________________|                                |

|  |Գործունեության դասակարգչի        |                                |

|  |փոփոխությունները` հաշվետու       |                                |

|  |ժամանակահատվածի և  դրան նախորդող |                                |

|  |եռամսյակի                        |                                |

|  |_________________________________|                                |

|  |Հարկման համակարգը (նաև  «Բարձր   |                                |

|  |տեխնոլոգիաների ոլորտի պետական    |                                |

|  |աջակցության մասին» օրենքի 5-րդ   |                                |

|  |հոդվածի 11-րդ մաս)               |                                |

|__|_________________________________|________________________________|

|2.|Դիմումի ներկայացման օրվան        |Այո կամ ՈՉ                      |

|  |նախորդող օրվա դրությամբ          |Տվյալներ/Չափ                    |

|  |Տնտեսավարող սուբյեկտի հարկային   |                                |

|  |պարտավորության 100000 ՀՀ դրամը   |                                |

|  |գերազանցելու մասին տվյալ         |                                |

|__|_________________________________|________________________________|

|3.|Տնտեսավարող սուբյեկտի            |Քանակը                          |

|  |մասնագիտական աշխատանք կատարող    |Աշխատողի վերաբերյալ տվյալներ    |

|  |աշխատակիցների մասով              |                                |

|  |տեղեկությունների ստացում`        |                                |

|__|_________________________________|________________________________|

|  |Միգրանտ                          |. Անուն ազգանուն,               |

|  |                                 |. ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու        |

|  |                                 |վերաբերյալ տեղեկանք,            |

|  |                                 |. անձնագիր կամ նույնականացման   |

|  |                                 |քարտի տվյալներ,                 |

|  |                                 |. աշխատանքային պայմանագիր,      |

|  |                                 |. ՀՀ քաղաքացիության առկայություն|

|  |                                 |(այո/ոչ),                       |

|  |                                 |. տնտեսավարող սուբյեկտի մոտ     |

|  |                                 |աշխատանքի ընդունվելու ամսաթիվը, |

|  |                                 |. մինչև  2022թ. մարտի 1-ը       |

|  |                                 |ԱՎՈՒՄ-ի մասին նշում (այո/ոչ),   |

|  |                                 |. դիմելու օրվա դրությամբ        |

|  |                                 |աշխատողի` գործատուի մոտ         |

|  |                                 |աշխատելու հավաստում (այո/ոչ)    |

|  |                                 |. ԶԳԴ (պաշտոնի և  զբաղմունքի    |

|  |                                 |կոդ)                            |

|  |                                 |. ԱՎՈՒՄ                         |

|  |                                 |. ՔԻՊ (ԱՎՈՒՄ)                   |

|  |                                 |. հաշվարկված եկամտային հարկի չափ|

|  |                                 |(ԳՀ/ՓՄ որակված աշխատանքների     |

|  |                                 |շրջանակում)                     |

|__|_________________________________|________________________________|

|  |Նոր աշխատող                      |. Անուն ազգանուն,               |

|  |                                 |. ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու        |

|  |                                 |վերաբերյալ տեղեկանք,            |

|  |                                 |. անձնագիր կամ նույնականացման   |

|  |                                 |քարտի տվյալներ,                 |

|  |                                 |. աշխատանքային պայմանագիր,      |

|  |                                 |. տնտեսավարող սուբյեկտի մոտ     |

|  |                                 |աշխատանքի ընդունվելու ամսաթիվը  |

|  |                                 |. նոր աշխատողի աշխատանքային     |

|  |                                 |պայմանագրերի վերաբերյալ (նշել   |

|  |                                 |բոլոր գործատուների տվյալները`   |

|  |                                 |Նախկին գործատուի`               |

|  |                                 |1) ՀՎՀՀ                         |

|  |                                 |2) ՏԳԴ-ն դիմելու օրվա դրությամբ)|

|  |                                 |3) ՏԳԴ տեսակարար կշիռը դիմելու  |

|  |                                 |օրվա դրությամբ                  |

|  |                                 |4) ՏԳԴ-ն աշխատանքային           |

|  |                                 |գործունեության ընթացքում,       |

|  |                                 |5) ՏԳԴ տեսակարար կշիռը          |

|  |                                 |աշխատանքային գործունեության     |

|  |                                 |ընթացքում,                      |

|  |                                 |6) աշխ. սկիզբ-ավարտ             |

|  |                                 |. դիմելու օրվա դրությամբ        |

|  |                                 |աշխատողի` գործատուի մոտ         |

|  |                                 |աշխատելու հավաստում (այո/ոչ)    |

|  |                                 |. ԶԳԴ (պաշտոնի և  զբաղմունքի    |

|  |                                 |կոդ)                            |

|  |                                 |. ԱՎՈՒՄ                         |

|  |                                 |. ՔԻՊ (ԱՎՈՒՄ)                   |

|  |                                 |. Հաշվարկված եկամտային հարկի չափ|

|  |                                 |(ԳՀ/ՓՄ որակված աշխատանքների     |

|  |                                 |շրջանակում)                     |

|__|_________________________________|________________________________|

|4.|Տնտեսավարող սուբյեկտի կողմից     |Աշխատողի վերաբերյալ տվյալներ    |

|  |ներկայացված վերապատրաստված       |(Անուն ազգանուն, ՀԾՀ կամ ՀԾՀ    |

|  |մասնագիտական աշխատանք կատարող    |չունենալու վերաբերյալ տեղեկանք, |

|  |աշխատակիցների մասով              |Անձնագիր կամ նույնականացման     |

|  |տեղեկությունների ստացում,        |քարտի տվյալներ)                 |

|  |այդ թվում`                       |Աշխատանքային պայմանագիր         |

|  |Վերապատրաստված միգրանտ           |                                |

|  |Վերապատրաստված նոր աշխատող       |Վերապատրաստված միգրանտի և       |

|  |                                 |Վերապատրաստված նոր աշխատողի     |

|  |                                 |դեպքում Տեղեկության             |

|  |                                 |նկարագրությունը տրամադրվում է   |

|  |                                 |Միգրանտի և  Նոր աշխատողի        |

|  |                                 |ձևաչափով                        |

|__|_________________________________|________________________________|

|5.|Տնտեսավարող սուբյեկտի            |Այո կամ Ոչ                      |

|  |քաղաքացիական իրավական պայմանագրով|Տվյալներ                        |

|  |աշխատանք կատարողների մասով       |                                |

|  |տեղեկատվություն                  |                                |

|__|_________________________________|________________________________|

|6.|Հաշվետու ժամանակահատվածի համար   |Տվյալներ                        |

|  |տնտեսավարող սուբյեկտի հաշվարկված |Ձև  2                           |

|  |եկամտային հարկի գումարը          |                                |

._____________________________________________________________________.

 

Ձև 2

 

Աղյուսակ 1

 

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության տրամադրման

շրջանակում կազմակերպության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների

 

._________________________________________________________________________

|Հ/Հ|ՀՎՀՀ|Ընկերու- |Կազմա-   |Կարգա-|Դիմումի  |Գործունեության|Աջակցության|

|   |    |թյան     |կերպաիրա-|վիճակը|ներկայաց-|դասակարգչի    |տրամադրման |

|   |    |անվանումը|վական    |      |ման ամսա-|              |հաշվետու   |

|   |    |         |տեսակը   |      |թիվը     |              |ժամանակա-  |

|   |    |         |         |      |         |              |շրջան      |

|   |    |         |         |      |         |______________|___________|

|   |    |         |         |      |         |կոդը(եր)|տեսա-|տարի|Եռամս-|

|   |    |         |         |      |         |        |կարար|    |յակ   |

|   |    |         |         |      |         |        |կշիռը|    |      |

|   |    |         |         |      |         |        |     |    |      |

|   |    |         |         |      |         |        |     |    |      |

|___|____|_________|_________|______|_________|________|_____|____|______|

|___|____|_________|_________|______|_________|________|_____|____|______|

|___|____|_________|_________|______|_________|________|_____|____|______|

|___|____|_________|_________|______|_________|________|_____|____|______|

|___|____|_________|_________|______|_________|________|_____|____|______|

|___|____|_________|_________|______|_________|________|_____|____|______|

._________________________________________________________________________

________________________________________________________________.

|Գործու- |Հարկման  |Ընդհանուր|Աշխատողների|Ընդամենը  |Դիմումի    |

|նեության|համակարգը|շրջանա-  |ընդհանուր  |հաշվետու  |ներկայացման|

|դասա-   |         |ռությունը|թվաքանակը  |ժամանակա- |օրվան      |

|կարգչի  |         |         |           |հատվածի   |նախորդող   |

|վերջին  |         |         |           |համար     |օրվա       |

|փոփոխման|         |         |           |հաշվարկված|դրությամբ  |

|ամսաթիվը|         |         |           |եկամտային |հարկային   |

|        |         |         |           |հարկի     |պարտա-     |

|        |         |         |           |գումարը   |վորության  |

|        |         |         |           |          |գումարը    |

|        |         |         |           |          |(դրամ)     |

|________|_________|_________|___________|__________|___________|

|________|_________|_________|___________|__________|___________|

|________|_________|_________|___________|__________|___________|

|________|_________|_________|___________|__________|___________|

|________|_________|_________|___________|__________|___________|

|________|_________|_________|___________|__________|___________|

._______________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության տրամադրման

շրջանակում աշխատողների վերաբերյալ անհրաժեշտ տվյալների

 

.______________________________________________________.

|                          Անվանումը |                 |

|Կազմակերպության                     |_________________|

|                          ՀՎՀՀ      |                 |

.______________________________________________________.

 

.___________________________________________________________________

|Հ/Հ|Անուն    |ՀԾՀ կամ ՀԾՀ|Անձը     |ՀՀ քաղաքա-|Կազմա-   |մինչև    |

|   |ազգանուն |չունենալու |հաստատող |ցիության  |կերպու-  |2022թ.   |

|   |հայրանուն|վերաբերյալ |փաստաթղթի|առկայու-  |թյունում |մարտի 1-ը|

|   |         |տեղեկանք   |համարը   |թյուն     |աշխատանքի|ԱՎՈՒՄ-ի  |

|   |         |           |         |(այո/ոչ,  |ընդուն-  |մասին    |

|   |         |           |         |կամ անձնա-|վելու    |նշում    |

|   |         |           |         |գրային    |ամսաթիվը |(այո/ոչ) |

|   |         |           |         |տվյալներ) |         |         |

|   |         |           |         |          |         |         |

|___|_________|___________|_________|__________|_________|_________|

|___|_________|___________|_________|__________|_________|_________|

|___|_________|___________|_________|__________|_________|_________|

|___|_________|___________|_________|__________|_________|_________|

|___|_________|___________|_________|__________|_________|_________|

|___|_________|___________|_________|__________|_________|_________|

.___________________________________________________________________

______________________________________________________.

|դիմելու  |ԶԳԴ     |Տարի|Ամիս|ԱՎՈՒՄ|ՔԻՊ    |Հաշվարկված|

|օրվա     |(պաշտոնի|    |    |     |(ԱՎՈՒՄ)|եկամտային |

|դրությամբ|և  զբաղ-|    |    |     |       |հարկի չափ |

|աշխատողի`|մունքի  |    |    |     |       |ԳՀ/ՓՄ     |

|գործատուի|կոդ)    |    |    |     |       |          |

|մոտ      |        |    |    |     |       |          |

|աշխատելու|        |    |    |     |       |          |

|հավաստում|        |    |    |     |       |          |

|(այո/ոչ) |        |    |    |     |       |          |

|_________|________|____|____|_____|_______|__________|

|_________|________|____|____|_____|_______|__________|

|_________|________|____|____|_____|_______|__________|

|_________|________|____|____|_____|_______|__________|

|_________|________|____|____|_____|_______|__________|

|_________|________|____|____|_____|_______|__________|

______________________________________________________.

 

Աղյուսակ 3

 

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության տրամադրման

շրջանակում նոր և ՔԻՊ-ով աշխատողների վերաբերյալ

անհրաժեշտ տվյալների

 

.______________________________________________

|Հ/Հ|Անուն    |ՀԾՀ կամ ՀԾՀ|Անձը     |Դիմումի  |

|   |ազգանուն |չունենալու |հաստատող |ներկայաց-|

|   |հայրանուն|վերաբերյալ |փաստաթղթի|ման      |

|   |         |տեղեկանք   |համարը   |ամսաթիվը |

|   |         |           |         |         |

|   |         |           |         |         |

|   |         |           |         |         |

|   |         |           |         |         |

|   |         |           |         |         |

|   |         |           |         |         |

|   |         |           |         |         |

|   |         |           |         |         |

|___|_________|___________|_________|_________|

|___|_________|___________|_________|_________|

|___|_________|___________|_________|_________|

|___|_________|___________|_________|_________|

|___|_________|___________|_________|_________|

|___|_________|___________|_________|_________|

.______________________________________________

__________________________________________________________.

|Նախկին գործատուի տվյալներ                    |Աշխ. |Աշխ. |

|_____________________________________________|սկիզբ|ավարտ|

|Անվա-  |ՀՎՀՀ|ՏԳԴ-ն  |ՏԳԴ    |ՏԳԴ-ն  |ՏԳԴ     |     |     |

|նում   |    |դիմելու|տեսա-  |Աշխատան|տեսա-   |     |     |

|(Նշել  |    |օրվա   |կարար  |քային  |կարար   |     |     |

|բոլոր  |    |դրու-  |կշիռը  |գործու-|կշիռը   |     |     |

|գործա- |    |թյամբ  |դիմելու|նեու-  |Աշխա-   |     |     |

|տուների|    |       |օրվա   |թյան   |տանքային|     |     |

|տվյալ- |    |       |դրու-  |ընթաց- |գործու- |     |     |

|ները)  |    |       |թյամբ  |քում   |նեության|     |     |

|       |    |       |       |       |ընթաց-  |     |     |

|       |    |       |       |       |քում    |     |     |

|_______|____|_______|_______|_______|________|_____|_____|

|_______|____|_______|_______|_______|________|_____|_____|

|_______|____|_______|_______|_______|________|_____|_____|

|_______|____|_______|_______|_______|________|_____|_____|

|_______|____|_______|_______|_______|________|_____|_____|

|_______|____|_______|_______|_______|________|_____|_____|

__________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 հունիսի 2025 թվական:

 

 

pin
Բարձր տեխնոլոգիաների արդ. /Տրանսպոր
20.06.2025
N 06-Ն
Համատեղ հրաման