ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
22 սեպտեմբերի 2025 թվականի N 615-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 195-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգերը հաստատելու մասին» N 195-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ` Հավելված)` կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածում «Վարչություն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «Ծառայություն» բառով և դրա հոլովաձևերով:
2) Հավելվածի`
ա. 9-րդ կետի 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետ.
«4) ապահովել կալանավորված անձանց և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց պահպանությունը և հսկողությունը:».
բ. 34-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Հերթափոխային ծառայությունն իրականացվում է տասներկուժամյա կամ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով` պահպանությունն ապահովող համապատասխան հերթապահ խմբերով:».
գ. 100-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«100. Քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակետում ծառայության են նշանակվում առնվազն երկու կրտսեր խմբի ծառայողներ` մեկ կալանավորված անձի կամ դատապարտյալի հաշվարկով` յուրաքանչյուր հերթափոխից` բացառությամբ այն քաղաքացիական առողջապահական հաստատությունների, որտեղ առկա են պահպանության հատուկ առանձնացված և հարմարեցված մասնաշենքեր (այսուհետ` Հատուկ առանձնացված մասնաշենք), որոնց արտաքին պահպանությունը մշտական իրականացվում է օրենսդրությամբ լիազորված զինված ստորաբաժանման կողմից: Այդ դեպքում պահախմբում քրեակատարողական ծառայողների թվաքանակը որոշում է պահպանության ապահովումն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը:».
դ. 102-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր նախադասությամբ.
«Հատուկ առանձնացված մասնաշենքում անհրաժեշտ զենք-զինամթերքի, ինքնապաշտպանական և հատուկ միջոցների առկայությունը, տեսակը կամ քանակը որոշում է պահպանության ապահովումն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը:».
ե. 103-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր նախադասությամբ.
«Հատուկ առանձնացված մասնաշենքում ծառայությունը կարող է իրականացվել առանց ծառայողի` հիվանդասենյակում կամ հիվանդասենյակի առանձնացված հատվածում գտնվելու».
զ. 106-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր նախադասությամբ.
«Հատուկ առանձնացված մասնաշենքում ծառայությունը կարող է իրականացվել առանց զենք-զինամթերքի, անհրաժեշտ ինքնապաշտպանական և հատուկ միջոցների:».
է. 107-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր նախադասությամբ.
«Հատուկ առանձնացված մասնաշենքում ծառայությունը կարող է իրականացվել առանց զենքի:»:
3) Հավելվածի 107-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 107.1-ին կետ.
«107.1. Հատուկ առանձնացված մասնաշենքում կալանավորված անձանց և դատապարտյալների ստացիոնար բուժման ընդունման, նրանց հեռախոսազանգերի, տեսազանգերի կամ տեսակցությունների տրամադրման, հանձնուքների ստացման, ինչպես նաև դուրս գրման վերաբերյալ տեղեկատվությունը ամփոփվում է օրվա հերթափոխի կողմից լրացվող ամփոփագրում (Ձև 15):»:
«Ձև 15
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Կալանավորված անձանց և դատապարտյալների «Հոգեկան առողջության
պահպանման ազգային կենտրոնում» ընդունված և դուրս գրված
կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման
Պահախմբի պետ, պահախմբի պետի օգնական
_______________________________________________________________________
Պահակետը ընդունեց «» ____ 20.... թ. Ժամը ________
.____________________________________________________________________.
|Բուժկենտրոն մուտք և ելք եղած կալանավորված անձանց և դատապարտյալների|
| թվաքանակը, հեռախոսազանգ, տեսազանգ, տեսակցություն, |
|____________________________________________________________________|
|հ.հ|ժամ|մուտք |ժամ|ելք |հեռախոսազանգ,|տեսակցություն, |
| | |բուժկենտրոն| |բուժկենտրոնից| | |
| | |անձի Ա.Ա.Հ.| |անձի Ա.Ա.Հ. |տեսազանգ |այցելություն, |
| | | | | | | |
| | | | | |ժամ |ժամ |
|___|___|___________|___|_____________|_____________|________________|
|1 | | | | | | |
|___|___|___________|___|_____________|_____________|________________|
|2 | | | | | | |
|___|___|___________|___|_____________|_____________|________________|
|3 | | | | | | |
|___|___|___________|___|_____________|_____________|________________|
|4 | | | | | | |
|___|___|___________|___|_____________|_____________|________________|
|5 | | | | | | |
|___|___|___________|___|_____________|_____________|________________|
|6 | | | | | | |
|___|___|___________|___|_____________|_____________|________________|
|7 | | | | | | |
|___|___|___________|___|_____________|_____________|________________|
|8 | | | | | | |
|___|___|___________|___|_____________|_____________|________________|
|9 | | | | | | |
|___|___|___________|___|_____________|_____________|________________|
|10 | | | | | | |
|___|___|___________|___|_____________|_____________|________________|
|11 | | | | | | |
|___|___|___________|___|_____________|_____________|________________|
|12 | | | | | | |
|___|___|___________|___|_____________|_____________|________________|
|13 | | | | | | |
|___|___|___________|___|_____________|_____________|________________|
|14 | | | | | | |
|___|___|___________|___|_____________|_____________|________________|
|15 | | | | | | |
.____________________________________________________________________.
Պահակետը հանձնեց ____________________________________________________
(ստորագրություն, Ա. Ա.)
«» ___20 թ. ժամը _______ «:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ս. Գալյան
Պաշտոնական հրապարակման օրը` 24 սեպտեմբերի 2025 թվական: