Սեղմել Esc փակելու համար:
«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 4-ՄՊ ( ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հոկտեմբերի 2025 թվականի թիվ 15-Ն

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 4-ՄՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 211-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. հաստատել`

1) «Բնապահպանության ընթացիկ ծախսերի մասին» Ձև 4-ՄՊ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի.

2) «Բնապահպանության ընթացիկ ծախսերի մասին» Ձև 4-ՄՊ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի ««Հաշվետվություն բնապահպանության ընթացիկ ծախսերի մասին» Ձև թիվ 4-մպ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» N 211-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

    Նախագահին փոխարինող                    Գ. Անանյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2025 թվականի հոկտեմբերի 17-ի

թիվ 15-Ն որոշման

 

 

Բաժին 1. Բնապահպանության ընթացիկ ծախսեր

 

հազար դրամ

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                               |Տողի     |Ընդամենը|

|                                                  |ծածկագիրը|        |

|__________________________________________________|_________|________|

|                      Ա                           |    Բ    |   1    |

|__________________________________________________|_________|________|

|Ընդամենը (100.1+100.2+100.3+100.4), այդ թվում`    |100      |        |

|__________________________________________________|_________|________|

|ջրային ռեսուրսների պահպանության և  արդյունավետ    |100.1    |        |

|օգտագործման, որից`                                |         |        |

|__________________________________________________|_________|________|

|վճարված այլ կազմակերպություններին կեղտաջրերի      |100.1.1  |        |

|ընդունման և  մաքրման դիմաց                        |         |        |

|__________________________________________________|_________|________|

|մթնոլորտային օդի պահպանության                     |100.2    |        |

|__________________________________________________|_________|________|

|թափոններից և  այլ վնասակար նյութերից հողի         |100.3    |        |

|պահպանության, որից`                               |         |        |

|__________________________________________________|_________|________|

|վճարված այլ կազմակերպություններին թափոնների       |100.3.1  |        |

|ընդունման, պահպանման, վնասազերծման և  ոչնչացման   |         |        |

|դիմաց                                             |         |        |

|__________________________________________________|_________|________|

|հողերի վերականգնման (ռեկուլտիվացիա)               |100.4    |        |

._____________________________________________________________________.

 

Բաժին 2. Բնապահպանության հիմնական արտադրական միջոցների հիմնական վերանորոգման ծախսեր

 

հազար դրամ

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                               |Տողի     |Ընդամենը|

|                                                  |ծածկագիրը|        |

|__________________________________________________|_________|________|

|                      Ա                           |    Բ    |   1    |

|__________________________________________________|_________|________|

|Ընդամենը (200.1+200.2+200.3), այդ թվում`          |200      |        |

|__________________________________________________|_________|________|

|մթնոլորտային օդն աղտոտող վնասակար նյութերն որսող  |200.1    |        |

|և  վնասազերծող կառուցվածքների, սարքավորումների,   |         |        |

|հարմարանքների                                     |         |        |

|__________________________________________________|_________|________|

|կեղտաջրերի մաքրման, ջրային ռեսուրսների պահպանման  |200.2    |        |

|և  արդյունավետ օգտագործման կառուցվածքների և       |         |        |

|հարմարանքների                                     |         |        |

|__________________________________________________|_________|________|

|թափոնների մշակման, վնասազերծման և  ոչնչացման      |200.3    |        |

._____________________________________________________________________.

 

Բաժին 3. Բնապահպանության հիմնական արտադրական միջոցների միջին տարեկան արժեքը

 

հազար դրամ

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                               |Տողի     |Ընդամենը|

|                                                  |ծածկագիրը|        |

|__________________________________________________|_________|________|

|                      Ա                           |    Բ    |   1    |

|__________________________________________________|_________|________|

|Ընդամենը (300.1+300.2+300.3), այդ թվում`          |300      |        |

|__________________________________________________|_________|________|

|ջրային ռեսուրսների պահպանության և  արդյունավետ    |300.1    |        |

|օգտագործման                                       |         |        |

|__________________________________________________|_________|________|

|մթնոլորտային օդի պահպանության                     |300.2    |        |

|__________________________________________________|_________|________|

|թափոնների մշակման                                 |300.3    |        |

._____________________________________________________________________.

 

Ղեկավար` _______________________  _______________________

               (ազգանուն, անուն)          (ստորագրություն)

 

Լրացնող (լիազորված անձ)` _______________________ __________________

                                (ազգանուն, անուն)       (ստորագրություն)

 

«___»___________ 20__թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2025 թվականի հոկտեմբերի 17-ի

թիվ 15-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 4-ՄՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Բնապահպանության ընթացիկ ծախսերի մասին» Ձև 4-ՄՊ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` ռեսպոնդենտ), որոնք ունեն մաքրող կայանքներ կամ իրականացնում են բնապահպանական միջոցառումներ, և որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 25-ը:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Բաժին 1-ի «100» ծածկագրով տողում լրացվում են բնապահպանությանն ու բնական պաշարների արդյունավետ օգտագործմանը նպատակաուղղված բոլոր ընթացիկ ծախսերը: Այս տողում չեն ընդգրկվում կապիտալ ներդրումների և կապիտալ վերանորոգման հաշվին իրականացված միջոցառումները:

6. «100.1» ծածկագրով տողում լրացվում են հետևյալ միջոցառումների և օբյեկտների պահպանման ու շահագործման ծախսերը.

1) արտադրական և կոմունալ կեղտաջրերի մեխանիկական, ֆիզիկա-քիմիական և կենսաբանական մաքրման կայանների (կայանքների), կեղտաջրերի խորացված մաքրման կառուցվածքների և կայանքների (ընդգրկած ոռոգման հողագործական և ներծծման դաշտերը), կեղտաջրերի մաքրման մեթոդների մշակմամբ զբաղվող փորձնական կայանների և արտադրամասերի, ջրամբարները կամ ստորգետնյա ջրերն աղտոտող հեղուկ թափոնների հավաքման, տեղափոխման, վերամշակման և չեզոքացման կայանքների և կառուցվածքների ծախսեր,

2) ջրային տրանսպորտային միջոցներից տնտեսական-կենցաղային կեղտաջրերի և աղբի ընդունման, կուտակման և մաքրման ափային կառուցվածքների, կեղտաջրերի առաջնային մաքրման առանձին կառուցվածքների (նավթաորսիչների, յուղաորսիչների, նստվածքների վնասազերծման հարմարանքների և ֆլետացիոն, չեզոքացման կայանքների), քաղաքների և այլ բնակավայրերի կեղտաջրերը մաքրման կայաններ տեղափոխող կոյուղու ցանցերի, կեղտաջրերը ներծծման դաշտեր, ոռոգման դաշտեր, հատուկ կառուցված կուտակիչներ և գոլորշիացման հարմարանքներ տեղափոխող կոյուղու ցանցերի, կոմունալ կեղտաջրերի մաքրման կառուցվածքների, արդյունաբերական կեղտաջրերի տեղափոխման (ներառյալ տարածքի հեղեղաջրերը), արտահրապարակային կոյուղու ցանցերի և նրանց վրա եղած կառուցվածքների (մղման կայաններ, վթարային ջրեր և բարձր կոնցենտրացիայով կեղտաջրերի հավաքիչ կուտակիչներ և մաքրման կայաններ տեղափոխող ցանցեր) ծախսեր: Ընդ որում, հիմնական հաղորդակցության կառույցների մեջ չեն մտնում ռեսպոնդենտների ներհրապարակային ցանցերը: Եթե քաղաքային, արդյունաբերական և այլ կոյուղու ցանցեր չեն միանում մաքրման կայաններին և նախատեսված են կեղտաջրերը բնական ջրատարներ թափելու համար, ապա այդ ցանցերի պահպանման և շահագործման ծախսերն այս տողում չեն լրացվում,

3) փակ ցիկլով ջրամատակարարման համակարգերի (հաշվի առած նաև այդ կեղտաջրերի նախնական մաքրման և նախապատրաստման համակարգերը, որոնցից հետո վերադարձվող ջուրն օգտագործվում է տեխնիկական նպատակների համար), ընդգրկված տարբեր նստվածքահանքերի հիդրոհեռացման, հիդրոզոլահեռացման, տեխնիկական ջրամատակարարման համակարգերի, գետերի, լճերի, ներքին ջրային օբյեկտների (բոլոր ջրային համակարգերն ու մարմինները, որոնք գտնվում են երկրի տարածքում և օգտագործվում են տեխնիկական, արտադրական կամ այլ նպատակներով) մակերեսից նավթի և այլ կոշտ, հեղուկ թափոնների, աղբի հավաքման կայանների և սարքավորումների, ինչպես նաև գործող կայանքների միջազգային համաձայնագրերին համապատասխան վերազինման միջոցառումների ծախսեր,

4) ջրերի վնասակար ներգործությունը կանխող, ինչպես նաև բնապահպանական (սանիտարա-առողջարանային նպատակներով) բացթողումներն ապահովող հատուկ ջրամբարների պահպանման ու շահագործման ծախսերը: Հիդրոէներգետիկ, ոռոգման կամ արտադրական այլ նշանակության ջրամբարների պահպանման ու շահագործման ծախսերն այստեղ չեն ընդգրկվում,

5) հունային աէրացիոն կայանների և միջճյուղային նշանակության այլ ջրապահպան օբյեկտների ծախսեր,

6) ջրնետի բաժանման (ելքամասում ցրման) կառուցվածքների ծախսերը,

7) ներծծման դաշտերի, ոռոգման նպատակով կառուցված հատուկ կուտակիչների, գոլորշիացնող և նստեցնող կառուցվածքների աղտոտված կեղտաջրերի ջրնետի իրականացման ծախսերը, որոնք չեն բերում մակերեսային և խորքային պաշարների աղտոտման,

8) փոքր գետերի հոսքի կարգավորման իրականացման, նրանց հուների մաքրման և այլ միջոցառումների ծախսերն` ուղղված փոքր գետերի բարենպաստ հիդրոլոգիական ռեժիմի և սանիտարական վիճակի պահպանմանը,

9) կոյուղու (կեղտաջրերի) և դրենաժային ջրերի բազմակի օգտագործման և նրանց որակի բարձրացման միջոցառումների (կուտակման տարաներ, պարզարանների, աէրացիայի կառուցվածքներ, կենսաբանական ջրանցքներ, բուսասպանիչ և թունաքիմիկատների մուտքը ջրատարներ արգելող մեմբրաններ և այլն) ծախսերը,

10) գետերի ավազաններում ջրատնտեսական համալիրների կառավարման ավտոմատ համակարգերի տեղակայման և սպասարկման (կեղտաջրերի, բնական ջրերի որակի ստուգման, բաշխման, ջրային պետական կադաստրի, ջրերի օգտագործման տվյալների սկզբնական հաշվառման, պետական հաշվառման) ծախսերը,

11) օգտագործված ջրերից թանկարժեք նյութերի կորզման հարմարանքների և արտադրամասերի շահագործման ծախսերը: Դրանց մեջ մտնում են այն հարմարանքներն ու արտադրամասերը, որոնք ջրային լուծույթներից կորզում են օրգանական լուծիչներ, գալվանական և տրավիլային լուծույթներից` մետաղներ և այլ թանկարժեք միացությունների բաղադրիչներ, օգտագործված ջրերից` կալցիումի, մագնեզիումի, նատրիումի, ֆտորային և այլ միացություններ: Այս տողում ցույց չեն տրվում կոմունալ-կենցաղային և արդյունաբերական ջրամատակարարման խողովակաշարերի և շահագործման, ինչպես նաև վերցվող ջրի նախնական մաքրման (նախապատրաստման) ծախսերը, ջրատնտեսական համակարգերից ջրառի համար արդյունաբերական օբյեկտների գումարային վճարները, ջրային օրենսդրության խախտման տուգանքները:

7. «100.1.1» ծածկագրով տողում լրացվում են ռեսպոնդենտների կողմից այլ կազմակերպություններին իրենց կեղտաջրերի ընդունման և մաքրման դիմաց կատարված ընդհանուր վճարները:

8. «100.2» ծածկագրով տողում լրացվում են հետևյալ սարքավորումների և կայանքների պահպանման ու շահագործման ծախսերը.

1) տեխնոլոգիական սարքավորումներից և օդափոխության հարմարանքներից (մթնոլորտ արտանետելուց անմիջապես առաջ) անջատված գազերից թունավոր նյութերի որսման և ուտիլիզացման կայանքների ծախսերն` այն դեպքում, երբ այդ կայանքներն իրենց նշանակությամբ սանիտարական են, այսինքն ապահովում են վնասակար նյութերի մթնոլորտային արտանետման նվազեցում,

2) փորձա-արդյունաբերական կայանքների և արտադրամասերի պահպանման և շահագործման ծախսերը, որոնք զբաղվում են անջատվող գազերից վնասակար բաղադրիչների որսման մեթոդների և տեխնոլոգիաների մշակմամբ,

3) մթնոլորտային օդի որակի գնահատման համար ավտոմատ համակարգերի և լաբորատորիաների պահպանման և շահագործման ծախսերը,

4) ավտոմեքենաների արտանետած գազերի թունավորության աստիճանի ստուգման, վերահսկման-կարգավորման կետերի պահպանման և շահագործման ծախսերը:

9. Մթնոլորտապահպան (օդի պաշտպանական) սարքավորում չեն համարվում այն գազա-փոշեորսիչ հարմարանքները, որոնք տեխնոլոգիական գործընթացի անբաժան մաս են և անհրաժեշտ են արտադրանք ստանալու համար: Այսինքն` եթե գազերի կամ փոշու մաքրման սարքավորումը նախատեսված է ոչ թե մթնոլորտային արտանետումները նվազեցնելու համար, այլ ուղղակիորեն կապված է արտադրական գործընթացի կամ հումքի վերամշակման հետ (օր.` տեխնիկական ածխածնի ռեակտորներում, դեղին ֆոսֆորի հումքաթերմիկ վառարաններում կամ ծծմբական թթվի «եռացող շերտերի» վառարաններում տեղադրված մաքրման հանգույցները), ապա դրանք չեն դասվում մթնոլորտապահպան սարքերի շարքին:

10. Մթնոլորտային օդի պահպանության ընթացիկ ծախսերի մեջ չեն մտնում տեխնոլոգիական, արտասանիտարական բարեկարգում հանդիսացող միջոցառումների և գազատարների (գազատեղափոխիչների), ծխածծիչների (օդափոխիչների), աշխատանքային տեղերում սանիտարա-հիգիենիկ նորմալ պայմաններ ապահովող օդափոխության և օդաորակափոխիչ կայանքների շահագործման, սանիտարա-պահպանիչ գոտու կազմակերպման, կանաչ տնկարկների պահպանման ծախսերը և այլն:

11. Որպես բացառություն, մթնոլորտային օդի պահպանության ընթացիկ ծախսերի մեջ հաշվառում են պոչային գազերի այրման կամ այլ մեթոդներով վերամաքրող սարքավորումների և հարմարանքների պահպանման ու շահագործման ծախսերը, քանի որ դա համարվում է արտանետումների նվազեցման (կանխման) միջոցառում: Բացառիկ դեպքերում կարելի է մտցնել նաև օդածծիչ-փչող մեխանիզմի շահագործման ծախսերը, եթե նրանց տեսակի ընտրությունն անմիջականորեն կախված է գազափոշեորսիչ սարքերի ստեղծած դիմադրությունից:

12. «100.3» ծածկագրով տողում լրացվում են թափոնների պահպանման համար նախատեսված հատուկ տեղերի (կուտակիչների), ինչպես նաև արտադրական վտանգավոր թափոնների վնասազերծման հարմարանքների և կայանքների պահպանման ու շահագործման ծախսերը: Այստեղ հաշվառվում են նաև արտադրական թափոնների (այդ թվում կեղտաջրերից, օդափոխության համակարգերից և անջատվող գազերից որսված կոշտ նյութերի) ոչնչացման, թափոնակուտակիչներ կամ ոչնչացման վայրեր դրանց տեղափոխման ընթացիկ ծախսերը:

13. «100.3.1» ծածկագրով տողում լրացվում են թափոնները թափոնակուտակիչներ, վնասազերծման և ոչնչացման վայրեր տեղափոխող կազմակերպություններին ծառայությունների դիմաց կատարված վճարները:

14. «100.4» ծածկագրով տողում լրացվում են հողերի ռեկուլտիվացիայի, բերրի շերտի հանման, տեղափոխման և պահպանման ծախսերը: Կապիտալ ներդրումների հաշվին կատարած ռեկուլտիվացիոն աշխատանքներն այստեղ չեն հաշվառվում:

15. «200» ծածկագրով տողում լրացվում են բնապահպանության հիմնական միջոցների հիմնավերանորոգման ընդհանուր ծախսերը, որից առանձնացվում են մթնոլորտային օդն աղտոտող վնասակար նյութեր որսող և վնասազերծող («200.1» ծածկագրով տող), կեղտաջրերի մաքրման, ջրային ռեսուրսների պահպանման և արդյունավետ օգտագործման (»200.2» ծածկագրով տող) և թափոնների մշակման, վնասազերծման և ոչնչացման (»200.3» ծածկագրով տող) հիմնական միջոցների հիմնական վերանորոգման ներդրումների ծավալները:

16. «300» ծածկագրով տողում լրացվում են շրջակա միջավայրի պահպանության հիմնական արտադրական միջոցների միջին տարեկան վերագնահատված ընդհանուր հաշվեկշռային արժեքը, որից առանձնացվում են ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ օգտագործման («300.1» ծածկագրով տող), մթնոլորտային օդի պահպանության (»300.2» ծածկագրով տող) և թափոնների մշակման, վնասազերծման և ոչնչացման (»300.3» ծածկագրով տող) հիմնական միջոցների միջին տարեկան արժեքները:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 հոկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
17.10.2025
N 15-Ն
Որոշում