Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

7 մայիսի 2026 թվականի N 489-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 94-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 31-ի «Մաքսային ծառայողի (բացառությամբ` ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում` դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում` ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը սահմանելու մասին» թիվ 94-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

i

1) 5-րդ կետում «10-րդ կետով» բառերը փոխարինել «10-րդ և 10.2-րդ կետերով» բառերով,

2) լրացնել նոր` 10.2-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

i

«10.2. Դասընթացի բովանդակության մեջ կարող են ներառվել սույն կարգի 10-րդ կետում չներառված թեմաներ:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    5/7/2026                               Է. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 մայիսի 2026 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
07.05.2026
N 489-Ն
Հրաման