ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
15 մայիսի 2026 թվականի N 14-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները`
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի` «Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերը հաստատելու մասին» թիվ 609-Ն հրամանի Հավելված 1-ի`
1) 12-րդ կետում «ուսումնական հաստատությանը` իր մասով, իսկ լիազորված մարմիններին` ըստ ենթակայության» բառերը փոխարինել «իսկ ուսումնական հաստատությանը և լիազոր մարմնին` յուրաքանչյուրին` իր մասով» բառերով:
2) 12-րդ կետը լրացնել նոր` 12.1. կետով` հետևյալ բովանդակությամբ.
«12.1. 2026 թվականի սեպտեմբերի մեկից` Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի ենթակայության, իսկ 2027 թվականի սեպտեմբերի մեկից` նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների լիազոր մարմինը համարվելու է Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)»:
3) 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ`
«15. Էլեկտրոնային ավարտական փաստաթղթում սխալ հայտնաբերելիս կամ դրա ոչ պիտանի դառնալու դեպքում այն խոտանվում է ակտով` համապատասխան փաստաթղթերի (գրություն-միջնորդագիր` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` նախարար) անունով, 2026 թվականի սեպտեմբերի մեկից` պետական և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի կողմից` բացառությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների, որոնց դեպքում գրություն-միջնորդագրերը ներկայացվում են Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունից: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններից գրություն-միջնորդագրերը ներկայացվում են տնօրենի կողմից 2027 թվականի սեպտեմբերի մեկից սկսած, ակտ` խոտանման վերաբերյալ և խոտանված ատեստատի կամ վկայականի բնօրինակ) առկայության դեպքում, իսկ անձնական տվյալների փոփոխության դեպքում տրվում է տեղեկանք համապատասխան մարմինների կողմից` առկայության դեպքում: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում խոտանված փաստաթղթի համար կատարվում է նշում` «անվավեր», և ձևավորվում է նոր փաստաթուղթ` սույն կարգին համապատասխան:»:
4) 19-րդ կետի 2-րդ ենթակետում «նախարարություն» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ` նախարարություն) բառերով:
5) 19-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «կամ նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունը» բառերը:
6) 20-րդ կետի 1-ին ենթակետից հանել «(նախարարություն, Հայաստանի Հանրապետության մարզպետարան, Երևանի քաղաքապետարան)» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի մեկից:
5/15/2026 Ժ. Անդրեասյան
Պաշտոնական հրապարակման օրը` 20 մայիսի 2026 թվական: