Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ` ՍՈ ...

 

16.07.2026 -

 

040.1069.300915

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1069-Ն

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 614-Ն ՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 894-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ի կատարումն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 09.07.2026 թիվ 1029-Ն որոշում)

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 09.07.2026 թիվ 1029-Ն որոշում)

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 364-Ն որոշում)

4) որոշակի բնակության վայր չունեցող անձանց ժամանակավոր օթևանի տեսակները, կացարանով ապահովելու կարգը, պայմանները և չափորոշիչները` համաձայն N 4 հավելվածի:

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 09.07.2026 թիվ 1029-Ն որոշում)

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 09.07.2026 թիվ 1029-Ն որոշում)

(1-ին կետը փոփ. 18.08.16 թիվ 847-Ն, 29.03.2019 թիվ 364-Ն, 03.11.2022 թիվ 1699-Ն /տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած

իրավահարաբերությունների վրա /, 09.07.2026 թիվ 1029-Ն որոշումներ)

2. Սահմանել, որ`

1) յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվելիք ֆինանսական միջոցների ծավալները որոշվում են սոցիալական տան կողմից կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մեկ միավորի արժեքով, որի ձևավորման հաշվարկները կարող են վերանայվել յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում և (կամ) միավորի (կացարանի) թվի փոփոխության դեպքում.

2) 2017 թվականի հունվարի 1-ից` սույն որոշման 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված անձանց կացարան տրամադրող` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կազմակերպությունները պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում կարող են ընդգրկվել և (կամ) սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ համագործակցության շրջանակներում` սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերին կարող են մասնակցել միայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական ծառայության տրամադրման գործունեությունը սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում հավաստագրելու դեպքում.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող օրվա դրությամբ`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի և 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի համաձայն կնքված պայմանագրերը գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման համաձայն բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հերթացուցակում ներառված անձինք (ընտանիքները) հերթով տեղափոխվում են սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված` բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) հերթացուցակ,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշման համաձայն հատկացված սոցիալական բնակարանային ֆոնդում կացարան ազատվելու դեպքում, այն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի որոշմամբ առաջնահերթ տրամադրվում է բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) հերթացուցակում ընդգրկված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին` «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ազգային մակարդակում ընդունված սոցիալական համագործակցության համաձայնագրով նախատեսված համակարգող խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկության հիման վրա.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշման համաձայն բնակարաններում տեղավորված անձինք (ընտանիքները) շարունակում են անհատույց օգտագործման իրավունքով բնակվել այդ կացարաններում` սույն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետով սահմանված կարգով` 42-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1452-Ն որոշման 4-րդ կետի համաձայն ընտրված կազմակերպության կազմած դրական եզրակացության հիման վրա:

(2-րդ կետը փոփ. 18.08.16 թիվ 847-Ն որոշում)

3. ՈՒժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Ժամանակավոր օթևանի տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին» N 614-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը և բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) հաշվառելու, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 894-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1516-Ն որոշման 2-րդ կետը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 304-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) որոշման 4-րդ կետը «բաշխման» բառից հետո լրացնել «և հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց ժամանակավոր հիմունքներով բնակելի տարածքի հատկացման» բառերով.

2) որոշման հավելվածի 9-րդ կետում «2013 թվականի օգոստոսի 1-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը և բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) հաշվառելու, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 894-Ն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 10-ի

N 1069-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ԱՆՁԱՆՑ

(1-ին հավելվածն ուժը կորցրել է 09.07.2026 թիվ 1029-Ն որոշում)

 

1. Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին են դասվում սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն չունեցող ինքնասպասարկման ապահովման ունակություն ունեցող, ժամանակավոր կացարանում կամ հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող հետևյալ անձինք (խմբերը)`

1) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձինք.

2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձր է 0-ից կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքները` որպես սատարող ընտանիք.

3) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված հետևյալ անձինք (ընտանիքները)`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 3 հավելվածի 14-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված կարգով որպես «միայնակ չաշխատող կենսաթոշակառու» հաշվառված անձինք (ընտանիքներ), այդ թվում` նրա (նրանց) աշխատելու դեպքում,

բ. միածնող ընտանիք, եթե ամուսիններից մեկը մահացել է, կամ միայնակ անձի կողմից որդեգրվել է երեխա.

գ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փախստական ճանաչված և ապաստան ստացած անձինք:

(1-ին հավելվածը փոփ. 28.12.17 թիվ 1705-Ն, 09.01.2025 թիվ 27-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 10-ի

N 1069-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ԱՆՁԱՆՑ (ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ) ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՑԱՐԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 09.07.2026 թիվ 1029-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 10-ի

N 1069-Ն որոշման

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ` ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆ` ԿԱՑԱՐԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(3-րդ հավելվածն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 364-Ն որոշում)

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2015
N 1069-Ն
Որոշում