Սեղմել Esc փակելու համար:
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻ ՏԵՍԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

2 հուլիսի 2026 թվականի N 1950-Ն

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԻ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎԵՐԸ, ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 21-րդ ենթակետով`

 

հրամայում եմ.

 

1. Սահմանել չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման կարգը, տեսակի հաստատման համար ներկայացվող հայտի, չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևերը, տեսակի հաստատման նշանի պատկերը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 21-ի «Չափման միջոցների փորձարկումների և տեսակի հաստատման կարգը սահմանելու մասին» N 1060-Ն հրամանը:

 

    7/29/2026                              Գ. Պապոյան

 

Հավելված

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի

2026 թվականի հուլիսի 2-ի

N 1950-Ն հրամանի

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԻ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎԵՐԸ, ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում է չափման միջոցի (ՉՄ) և ստանդարտ նմուշի (ՍՆ) տեսակի հաստատման կարգը, տեսակի հաստատման համար ներկայացվող հայտի, չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևերը, տեսակի հաստատման նշանի պատկերը:

2. Սույն հավելվածով սահմանված պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կամ ներմուծվող ՉՄ-ի, այդ թվում` չափողական համակարգերի, դրանց բաղադրիչների, ինչպես նաև ՍՆ-ի վրա:

3. Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) տեսակի հաստատում` իրավական նշանակություն ունեցող որոշում` հիմնված տեսակի գնահատման ուսումնասիրության վրա, առ այն, որ չափման միջոցի և ստանդարտ նմուշի տեսակը համապատասխանում է օրենքով սահմանված համապատասխան պահանջներին, և որի արդյունքով տրվում է տեսակի հաստատման սերտիֆիկատ` համաձայն` N 8 Ձևի.

2) չափագիտության ազգային մարմին (այսուհետ` ՉԱՄ)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մարմին, որը չափագիտության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականություն` իր իրավասությունների շրջանակում.

3) չափման միջոցի կամ ստանդարտ նմուշի տեսակի հաստատման գրանցամատյան` սահմանված կարգով վարվող գրանցամատյան, որտեղ գրանցվում է հաստատված տեսակի ՉՄ և ՍՆ.

4) տեսակի հաստատման նշան` չափման միջոցի կամ ստանդարտ նմուշի վրա դրվող նշան (համաձայն` N 7 Ձևի), որը հավաստում է վերջինիս տեսակի հաստատված լինելը.

5) հայտատու` տեսակի հաստատման ծառայություններ պատվիրող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ կամ ֆիզիկական անձ, որին ՉՄ, ՍՆ պատկանում է սեփականության կամ այլ իրավունքով:

4. ՉՄ կամ ՍՆ փորձարկումները և դրանց տեսակի հաստատումն իրականացվում են չափումների միասնականության ապահովման և սպառողների շահերի պաշտպանության նպատակով:

5. Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական չափագիտության տարածման ոլորտում թույլատրվում է կիրառել միայն այն ՉՄ-ը և ՍՆ-ը, որոնց տեսակը հաստատված է և դրանք գրանցված են համապատասխան գրանցամատյանում:

6. ՉՄ տեսակի հաստատումն իրականացվում է ՉԱՄ-ի կողմից` տեսակի հաստատման փորձարկումների արդյունքների և ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա: ՍՆ տեսակի հաստատումն իրականացվում է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքների հիման վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ստանդարտ նմուշների, որոնց նկատմամբ, բացի փաստաթղթերի ուսումնասիրությունից, իրականացվում են նաև տեսակի հաստատման փորձարկումներ:

7. ՉՄ կամ ՍՆ տեսակի հաստատված լինելը հավաստվում է տեսակի հաստատման սերտիֆիկատով:

8. Տեսակի հաստատման գործընթացի տևողությունը չի կարող գերազանցել 60 աշխատանքային օրը:

9. ՉՄ կամ ՍՆ տեսակի հաստատման գործընթացն իր մեջ ներառում է`

1) Հայաստանի Հանրապետությունում արտադրված ՉՄ-ի կամ ՍՆ-ի տեսակի հաստատման փորձարկումներ.

2) այլ երկրներից ներմուծվող ՉՄ-ի տեսակի հաստատման փորձարկումներ.

3) ՉՄ-ի կամ ՍՆ-ի` տեսակի հաստատման սահմանված պահանջներին անհամապատասխանության վերաբերյալ որոշման ընդունում.

4) ՉՄ կամ ՍՆ տեսակի հաստատման դեպքում տեսակի հաստատման մասին որոշման ընդունում, գրանցամատյանում գրանցում և սերտիֆիկատի տրամադրում.

5) նախկինում տեսակը հաստատված ՉՄ-ի կամ ՍՆ-ի համար նույնականացման կատարում և տեսակի հաստատված լինելու մասին տեղեկանքի տրամադրում.

6) այլ երկրների չափագիտական կազմակերպությունների կողմից կատարված փորձարկումների արդյունքների, տեսակի հաստատման սերտիֆիկատների ճանաչում:

10. ՉՄ կամ ՍՆ տեսակի հաստատման գործընթացը ներառում է հետևյալ փուլերը`

1) հայտի ներկայացում.

2) հայտի ուսումնասիրություն.

3) հայտի ընդունման կամ մերժման մասին որոշման ընդունում.

4) տեսակի հաստատման սերտիֆիկատի տրամադրում:

11. Հայաստանի Հանրապետությունում արտադրված ՉՄ-ի կամ ՍՆ-ի կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ՉՄ-ի տեսակի հաստատումն իրականացվում է հայտատուի ներկայացրած հայտի հիման վրա (համաձայն` N 1 Ձևի):

12. Հայաստանի Հանրապետությունում արտադրված ՉՄ-ի կամ ՍՆ-ի տեսակի հաստատման փորձարկումների համար հայտին կից ներկայացվում են`

1) ՉՄ կամ ՍՆ նմուշ` համաձայն նմուշառման վկայագրի (համաձայն` N 3 Ձևի).

2) ՉՄ կամ ՍՆ տեխնիկական պայմանները` հաստատված արտադրողի կողմից.

3) ՉՄ կամ ՍՆ շահագործման փաստաթղթերը (տեխնիկական նկարագիր, շահագործման հրահանգ, անձնագիր).

4) ՉՄ «ստուգաչափման մեթոդիկան», իսկ շահագործման փաստաթղթում «ստուգաչափման մեթոդիկա» բաժնի բացակայության դեպքում` ստուգաչափման համար նախատեսված նորմատիվ փաստաթղթերը (ազգային ստանդարտներ, ստանդարտացման կանոնները և ուղեցույցներ, միջազգային ստանդարտներ, տարածաշրջանային, այդ թվում` եվրոպական և միջպետական ստանդարտներ).

5) ՉՄ կամ ՍՆ տեսակի նկարագիրը (համաձայն` N 2 Ձևի).

6) ՉՄ կամ ՍՆ նախկինում տեսակը հաստատված լինելու դեպքում` տեսակի հաստատման սերտիֆիկատի պատճենը.

7) ՉՄ կամ ՍՆ տեսակի փորձարկումների ծրագրի նախագիծը.

8) ՉՄ կամ ՍՆ առանձնահատկությունից ելնելով` ՉԱՄ-ի պահանջով հայտատուն կարող է տրամադրել փորձարկման համար անհրաժեշտ սարքավորում կամ չափման միջոց, ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր:

13. Ներմուծվող ՉՄ-ի փորձարկումների համար հայտատուն հայտին կից ներկայացնում է արտադրողի փաստաթղթերի ամբողջական փաթեթը (շահագործման, ստուգաչափման, սպասարկման և տեսակի հաստատման վերաբերյալ տեղեկատվություն) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, ինչպես նաև փորձարկման ենթակա նմուշներ` համաձայն նմուշառման վկայագրի:

14. Ներմուծվող ՍՆ-ի տեսակի հաստատման համար հայտատուն հայտին կից ներկայացնում է արտադրողի փաստաթղթերի ամբողջական փաթեթը (շահագործման և տեսակի հաստատման վերաբերյալ տեղեկատվություն) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

15. Սույն հավելվածի 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերով սահմանված պահանջների կատարման և ՉՄ կամ ՍՆ առկայության դեպքում ՉԱՄ-ը 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հայտը և գրանցում է համապատասխան մատյանում (համաձայն` N 6 Ձևի):

16. Սույն հավելվածի 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերով սահմանված պահանջների ոչ ամբողջական կատարման դեպքում ՉԱՄ-ը 5 աշխատանքային օրվա ընթացքում չի ընդունում հայտը` այդ մասին էլեկտրոնային եղանակով (հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին) ծանուցելով հայտատուին և առաջարկելով 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել հայտնաբերված թերությունները, անճշտությունները և ներկայացնել ամբողջական տեղեկատվություն:

17. Սույն հավելվածի 16-րդ կետով սահմանված ժամկետում հայտնաբերված թերությունները, անճշտությունները չվերացնելու և ամբողջական տեղեկատվություն չներկայացնելու դեպքում հայտատուն ներկայացնում է նոր հայտ:

18. Հայտի ընդունման դեպքում իրականացվում են հետևյալ գործողությունները`

1) փորձարկումների ծրագրի նախագծի քննարկում և հաստատում.

2) ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն.

3) ՉՄ կամ ՍՆ ուսումնասիրություն.

4) Հայաստանի Հանրապետությունում արտադրված ՉՄ կամ ՍՆ և ներմուծված ՉՄ նմուշների փորձարկում.

5) փորձարկումների արձանագրության կազմում:

19. Հայաստանի Հանրապետությունում արտադրված ՉՄ-ի կամ ՍՆ-ի փորձարկումներն իրականացվում են ՉՄ կամ ՍՆ մշակող կամ արտադրող կազմակերպության փորձարկման կարողությունների հիման վրա: Եթե մշակող կամ արտադրող կազմակերպության առկա կարողությունները չեն ապահովում փորձարկումների ամբողջ ծավալով իրականացումը, փորձարկումները կարող են ամբողջությամբ կամ մասնակիորեն իրականացվել ՉԱՄ-ի հետ համաձայնեցված համապատասխան փորձարարական կենտրոնում:

20. Հայաստանի Հանրապետություն ներմուծված ՉՄ-ի փորձարկումներն իրականացվում են ՉՄ արտադրող կազմակերպության փորձարկման կարողությունների հիման վրա: Եթե արտադրող կազմակերպության առկա կարողությունները չեն ապահովում փորձարկումների ամբողջ ծավալով իրականացումը, փորձարկումները կարող են ամբողջությամբ կամ մասնակիորեն իրականացվել ՉԱՄ-ի հետ համաձայնեցված համապատասխան փորձարարական կենտրոնում:

21. Սույն հավելվածի 19-րդ կամ 20-րդ կետերով սահմանված փորձարկումներն իրականացվում են ՉԱՄ-ի կողմից հաստատված ծրագրի համաձայն:

22. Հայտատուի ներկայացրած փորձարկումների ծրագրի նախագիծը լրամշակվում է` ազգային և միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան:

23. Հայտատուի ներկայացրած փորձարկումների ծրագրով նախատեսվում է`

1) ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն, որի ընթացքում տեխնիկական պայմաններում պետք է սահմանված լինեն փորձարկման մեթոդները` ներառյալ չափման տիրույթի ստուգիչ կետերը (այդ թվում` չափման տիրույթի եզրային և կենտրոնական կետերը, տիրույթային սահմանափակման կետերը և այլ կետեր).

2) չափագիտական փորձաքննություն, որն իր մեջ ներառում է չափագիտական բնութագրերի համապատասխանության ստուգում` ազգային և միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան: Չափագիտական փորձաքննության ընթացքում ստուգման ենթակա են`

ա. սանդղակի բաժանքի արժեքը,

բ. չափման տիրույթը,

գ. սանդղակի բաժանքների կառուցվածքը, միջակայքը և թվային նշումները,

դ. չափվող մեծության միավորի նշումները և այլ պարամետրեր.

3) տեխնիկական փորձաքննությունն, որն իր մեջ ներառում է արտաքին նշանների համապատասխանությունը սարքին կից փաստաթղթերով սահմանված պահանջներին, ինչպես նաև կառավարման սարքերի ճիշտ տեղադրումը և ճանաչելիությունը.

4) վարչական փորձաքննություն, որի ընթացքում ստուգվում է`

ա. իրանի և չափագիտական բնութագրերի կարգավորման արտաքին հարմարանքների` միջամտությունից պաշտպանվածությունը,

բ. կնիքների, մակնշումների և ապահովիչ հարմարանքների առկայությունը և ամբողջականությունը,

գ. տեսակի ֆիրմային նշանների, ներառյալ արտադրող կազմակերպության, անվանական բնութագրերի (օգտագործման էլեկտրական հզորությունը, հոսանքի ուժը, լարումը և այլն) պիտակների տեղադրումը,

դ. սահմանափակումների առկայությունը` կախված արտաքին միջավայրի պարամետրերից, օգտագործման անվտանգության ապահովվածությունից, աշխատանքի ռեժիմից և այլն:

24. Փորձարկումները կարող են լինել ամբողջական կամ մասնակի`

1) ամբողջական փորձարկումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում արտադրված ՉՄ-ի կամ ՍՆ-ի և ներմուծված ՉՄ-ի նկատմամբ: Ամբողջական փորձարկումներ կատարվում են այն դեպքերում, երբ նախկինում տվյալ տեսակի փորձարկումներ չեն կատարվել: Ամբողջական փորձարկումների ժամանակ ստուգվում են բոլոր հիմնական բնութագրերը.

2) մասնակի փորձարկումներն իրականացվում են միայն ՉՄ-ի նկատմամբ և այն դեպքերում, երբ ՉՄ նախկինում հաստատված տեսակը վերափոխվել է, որի արդյունքում փոխվել են նրա բնութագրերից մի քանիսը:

25. Հայաստանի Հանրապետությունում արտադրված ՉՄ կամ ՍՆ տեսակի հաստատման ընթացքում ստուգվում է`

1) չափագիտական բնութագրերի անվանացանկի համապատասխանությունը` ազգային և միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին, չափագիտական նորմերին և կանոններին.

2) չափագիտական բնութագրերի ստուգման մեթոդիկաների հավաստիությունը.

3) ՉՄ-ի կամ ՍՆ-ի չափագիտական բնութագրերի ստուգման հնարավորությունը արտադրության, նորոգման և շահագործման ժամանակ.

4) անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության պահանջների, ինչպես նաև դրանց հսկման մեթոդների համապատասխանությունը ազգային և միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին.

5) ներկայացված նմուշների տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը տեխնիկական պայմաններին կամ ազգային և միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին.

6) ստուգաչափման մեթոդիկայի կիրառելիությունը.

7) շահագործման փաստաթղթերի ամբողջականությունը և ճշտությունը:

26. Ներմուծված ՉՄ տեսակի հաստատման ընթացքում ստուգվում է`

1) արտադրող երկրի օրենսդրական չափագիտության պահանջների պահպանումը.

2) արտադրողի կողմից սահմանված չափագիտական բնութագրերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետությունում գործող պահանջներին.

3) ստուգաչափման և փորձարկման մեթոդիկաների ամբողջականությունը և ճշտությունը.

4) ՉՄ կիրառման հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում, ներառյալ` ստուգաչափման իրականացումը.

5) ներկայացված նմուշների համապատասխանությունը արտադրողի փաստաթղթերով սահմանված պահանջներին:

27. Ներմուծված ՍՆ տեսակի հաստատման ընթացքում ստուգվում է`

1) արտադրող երկրի օրենսդրական չափագիտության պահանջների պահպանումը.

2) արտադրողի կողմից սահմանված չափագիտական բնութագրերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետությունում գործող պահանջներին:

28. Փորձարկումների արդյունքների հիման վրա ՉԱՄ-ը`

1) կազմում է փորձարկումների արձանագրություն (համաձայն` N 5 Ձևի).

2) կազմում և հաստատում է փորձարկումների վավերագիր (համաձայն` N 4 Ձևի), հայտատուի հետ համաձայնեցված տեսակի նկարագիր.

3) հաստատում է փորձարկումների հիման վրա լրամշակված տեխնիկական պայմաններն ու ստուգաչափման մեթոդիկան.

4) տրամադրում է տեսակի հաստատման սերտիֆիկատ կամ չափման միջոցը կամ ստանդարտ նմուշը արտադրողի կողմից և օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ ծանուցագիր.

5) հաստատված տեսակը գրանցում է համապատասխան գրանցամատյանում.

6) հրապարակում է համապատասխան տեղեկատվությունը ՉԱՄ-ի պաշտոնական կայքում (www.armstandard.am).

7) ընդունում է այլ երկրների կողմից տրված տեսակի հաստատման սերտիֆիկատների ճանաչման կամ չճանաչման վերաբերյալ որոշում (առկայության դեպքում):

29. ՉԱՄ-ը, տեսակի հաստատման սահմանված պահանջներին անհամապատասխանության վերաբերյալ որոշման ընդունման դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է ներկայացնում չափման միջոցը կամ ստանդարտ նմուշը արտադրողի կողմից և օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ ծանուցագիր, որին կցվում է փորձարկումների արձանագրությունը` նշելով հիմքերը. (համաձայն` N 9 Ձևի):

30. ՉԱՄ-ը տեսակի հաստատման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրում է տեսակի հաստատման սերտիֆիկատ:

31. Տեսակի հաստատման դեպքում հայտատուին տրամադրվում են հետևյալ փաստաթղթերը`

1) փորձարկումների վավերագիր.

2) տեսակի նկարագիր.

3) տեսակի հաստատման սերտիֆիկատ.

4) նույնականացման վերաբերյալ տեղեկանք (անհրաժեշտության դեպքում):

32. Տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետի ավարտը չի տարածվում այն ՉՄ-ի կամ ՍՆ-ի վրա, որոնք արտադրվել են տվյալ սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում: Տվյալ ՉՄ կամ ՍՆ տեսակը համարվում է հաստատված և ենթակա է շահագործման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

33. Եթե տեսակի հաստատման ընթացքում պարզվում է, որ միևնույն արտադրողի կողմից արտադրված ՉՄ-ի կամ ՍՆ-ի երկու տեսակներն ունեն կառուցվածքային և չափագիտական բնութագրերի նմանություն, իսկ առկա տարբերությունները չեն ազդում չափագիտական բնութագրերի վրա, ապա ընդունվում է որոշում տեսակի հաստատումն իրականացնելու մեկ գործընթացով, հակառակ դեպքում` տեսակի հաստատման երկու առանձին գործընթացներով:

34. Տարբեր արտադրողների կողմից ներկայացված` արտաքինից նման ՉՄ-ը կամ ՍՆ-ը ենթակա է առանձին տեսակի հաստատման գործընթացի, և ՉԱՄ-ը յուրաքանչյուր հայտատուի համար տրամադրում է տեսակի հաստատման առանձին սերտիֆիկատ:

35. Այն ՉՄ-ները, որոնք արտադրված են միևնույն արտադրողի կողմից և կառուցվածքով, օգտագործված նյութերով, բաղադրիչներով և չափման ընդգրկույթով միմյանցից չեն տարբերվում, սակայն ձևափոխվել են և տարբերվում են գույնով կամ ոչ չափագիտական այլ նշաններով, ենթարկվում են տեսակի հաստատման մեկ գործընթացի:

36. Նույն արտադրողի կողմից արտադրված չափման տարբեր ընդգրկույթ ունեցող ՉՄ-ների համար իրականացվում է տեսակի հաստատման մեկ գործընթաց, եթե դրանց տեխնիկական և չափագիտական բնութագրերը համապատասխանում են սահմանված պահանջներին:

37. Տեսակի հաստատման մեկ գործընթաց իրականացվում է այն ՉՄ-ի կամ ՍՆ-ի նկատմամբ, որն արտադրված է միևնույն արտադրողի կողմից` միևնույն բաղադրիչների և նյութերի օգտագործմամբ, ունի հավաքման տարբեր տեխնոլոգիական գործընթացներ կամ վերջինիս սխեմաներն ունեն միևնույն չափագիտական բնութագրերը: Տվյալ ՉՄ-ը կամ ՍՆ-ը կարող է տեսակի հաստատման ներկայացվել տարբեր հայտատուների (կազմակերպությունների) կողմից, եթե մատակարարման հետ կապված որևէ տարբերություն չի ազդում վերջինիս չափագիտական բնութագրերի վրա:

38. Տեսակի հաստատման մեկ գործընթացը կիրառելի է նաև չափվող մեծության կերպափոխիչներում տարբեր կառուցվածքային բաղադրիչների օգտագործման դեպքում:

39. Եթե արտադրողը տեսակը հաստատված ՉՄ-ը կամ ՍՆ-ը ենթարկում է փոփոխության, որը հանգեցնում է նախկինում հաստատված տեսակի փոփոխության, ապա վերափոխված ՉՄ-ի կամ ՍՆ-ի տեսակը ենթակա է նոր տեսակի հաստատման:

40. Վերափոխված ՉՄ կամ ՍՆ տեսակի հաստատման համար արտադրողը պետք է ՉԱՄ-ին ներկայացնի նոր հայտ` հայտին կցելով վերափոխման նկարագիրը, տեխնիկական և չափագիտական բնութագրերի փոփոխությունները:

41. Սույն հավելվածի 40-րդ կետի պահանջները չկատարելու դեպքում վերափոխված ՉՄ-ի կամ ՍՆ-ի տեսակը ՉԱՄ-ի կողմից համարվում է չհաստատված, նախկինում հաստատված տեսակը հանվում է համապատասխան գրանցամատյանից, իսկ տեսակի հաստատման սերտիֆիկատը ՉԱՄ-ի տնօրենի հրամանով ճանաչվում է ուժը կորցրած:

42. Երրորդ երկրների չափագիտական կազմակերպությունների կողմից կատարված ՉՄ-ի կամ ՍՆ-ի փորձարկումների, տեսակի հաստատման, ինչպես նաև առաջնային ստուգաչափման արդյունքների ճանաչումը կատարվում է ՉՄ կամ ՍՆ արտադրող կամ արտահանող երկրի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համապատասխան համաձայնագրերի, պայմանագրերի հիման վրա:

43. Երրորդ երկրների կողմից կատարված փորձարկումների արդյունքների ճանաչման վերաբերյալ նյութերը ստանալու դեպքում ՉԱՄ-ը երկամսյա ժամկետում ուսումնասիրում է դրանք և ընդունում տեսակի հաստատման կամ սահմանված պահանջներին անհամապատասխանության վերաբերյալ որոշում:

44. Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրներում սույն հավելվածի 42-րդ կետով սահմանված աշխատանքների արդյունքների ճանաչումը ՉԱՄ-ի կողմից իրականացվում է համաձայն Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման (ՍՉՍ) միջպետական խորհրդի կողմից ընդունված ՄՍԿ-06 (ՊՄԳ-06) կարգի և պայմանների, ինչպես նաև միջպետական երկկողմ համաձայնագրերի:

45. Սույն հավելվածի 42-րդ կետով սահմանված աշխատանքների արդյունքների ճանաչման դեպքում թույլատրվում է տվյալ ՉՄ կամ ՍՆ կիրառումը Հայաստանի Հանրապետությունում` առանց լրացուցիչ փորձարկումների իրականացման: ՉԱՄ-ը սահմանված կարգով կատարում է տվյալ ՉՄ կամ ՍՆ գրանցումը համապատասխան գրանցամատյանում և ձևակերպում է տեսակի հաստատման սերտիֆիկատ:

46. Սույն հավելվածի 42-րդ և 44-րդ կետերով սահմանված աշխատանքների արդյունքների չճանաչման դեպքում ՉԱՄ-ը 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հայտատուին չճանաչման պատճառների մասին:

47. ՉԱՄ-ի կողմից ընդունված սույն կարգով նախատեսված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում` վարչական կամ դատական կարգով:

 

ՁԵՎ N 1

 

ՀԱՅՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԱՄ ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

Չափագիտության ազգային մարմնի ղեկավար

___________________

                                                         (անուն, ազգանուն)

                    ք. Երևան, Կոմիտասի պող. 49/4, հեռ. 010 (011) 23-26-00

 

_______________________________________________________________________

Հայտատու իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի

կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

_______________________________________________________________________

Իրավաբանական անձի գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի կամ ֆիզիկական անձի հաշվառման հասցեն (հաշվառման հասցեի բացակայության դեպքում` բնակության կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրի հասցեն), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն

 

խնդրում եմ կատարել

_______________________________________________________________________

               չափման միջոցի կամ ստանդարտ նմուշի անվանումը

_______________________________________________________________________

                    տառային նշագիրը, արտադրող երկիրը,

_______________________________________________________________________

             տեսակի հաստատման վերաբերյալ նախկին փաստաթղթերը

 

տեսակի հաստատման փորձարկումները:

Պարտավորվում եմ վճարել չափման միջոցի փորձարկումների, ստանդարտ նմուշի ուսումնասիրությունների կատարման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:

 

Կից ներկայացնում եմ`

1. Փորձարկման ենթակա չափման միջոցի նմուշը կամ ստանդարտ նմուշը.

2. Տեխնիկական պայմանները.

3. Շահագործման փաստաթղթերը.

4. Տեսակի փորձարկումների ծրագրի նախագիծը.

5. Ստուգաչափման մեթոդիկան.

6. Տեսակի նկարագիրը.

7. Նախկինում տեսակի հաստատման սերտիֆիկատի պատճենը (առկայության դեպքում):

 

    Հայտատու _______________________       _________________________

               (ստորագրությունը)              (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

20 թվական _________________ «____»

 

ՁԵՎ N 2

 

ՆԿԱՐԱԳԻՐ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԱՄ ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻ ՏԵՍԱԿԻ

 

ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՀԱՄԱՐ

 

Հաստատում եմ

 

Չափագիտության ազգային մարմնի ղեկավար`

 

պրն.________________ _______________________

         ստորագրություն      անուն, ազգանուն

 

«__» ______________ 20 թվական

 

._____________________________________________________________________.

| __________________________   |    Գրանցված է չափման                 |

| չափման միջոցի կամ ստանդարտ   |միջոցի/ստանդարտ նմուշի տեսակի         |

|       նմուշի անվանումը       |հաստատման գրանցամատյանում             |

| __________________________   |                                      |

|       տեսակի նշագիրը         |       Գրանցման համարը                |

._____________________________________________________________________.

 

Թողարկվում է ըստ

____________________________________________________________________

չափման միջոցի կամ ստանդարտ նմուշի տեխնիկական պայմանների նշագիրը

____________________________________________________________________

արտադրող երկրի, կազմակերպության տեխնիկական փաստաթղթերի նշանակումը

 

Արտադրողը ________________________________________________________

արտադրողի անվանումը, երկիրը, կազմակերպությունը

 

Նախաորոշումը և կիրառման ոլորտը

__________________________________________________________________

             չափման միջոցի կամ ստանդարտ նմուշի նախաորոշումը

__________________________________________________________________

                      և ենթադրվող կիրառման ոլորտը

 

Նկարագիրը

____________________________________________________________________

         նշվում են գործողության սկզբունքը, կազմը և կառուցվածքի

                         առանձնահատկությունները

___________________________________________________________________

                              վերափոխակները

______________________________________________________________________

Չափման միջոցի համար նշվում է դրոշմման սխեման, ոչ թույլատրված մուտքը և

դրոշմի արտատիպի

______________________________________________________________________

                             տեղադրման տեղը

 

Հիմնական տեխնիկական և չափագիտական բնութագրերը

________________________________________________________

__________________________________________________________________

Նկարագրվում են չափման միջոցի կամ ստանդարտ նմուշի հիմնական տեխնիկական և

չափագիտական բնութագրերը

 

Տեսակի հաստատման նշանը

____________________________________________________________________

չափման միջոցի կամ ստանդարտ նմուշի համար նշվում է տեսակի հաստատման

նշանի տեղը և նշանի գծանշման եղանակը

 

Լրակազմությունը

___________________________________________________________________

չափման միջոցի կամ ստանդարտ նմուշի համար նշվում է առաքման լրակազմը,

բաղկացուցիչ մասերի նշագիրը (անհրաժեշտության դեպքում)

 

Ստուգաչափումը

___________________________________________________________________

Չափման միջոցի համար չափման միջոցի ստուգաչափման մեթոդիկայի լրիվ

անվանումը, նշագիրը

_________________________________________________________________

Չափման միջոցի համար հիմնական չափման միջոցների ցանկը, ստուգաչափման

պարբերականություն

______________________________________________________________

                      և դրոշմի արտատիպի դրման տեղը

 

Նորմատիվ փաստաթղթեր

_____________________________________________________________

(ազգային ստանդարտներ, ստանդարտացման կանոններ և ուղեցույցներ,

միջազգային ստանդարտներ, տարածաշրջանային, այդ թվում` եվրոպական և

միջպետական ստանդարտներ)

______________________________________________________________

Չափման միջոցի համար նշվում են չափման միջոցի նորմատիվ փաստաթղթի

անվանումը, նշագիրը

_____________________________________________________________

Չափման միջոցի համար որին պետք է համապատասխանի չափման միջոցը

 

Եզրակացությունը

________________________________________________________

բերվում է եզրակացությունը չափման միջոցի կամ ստանդարտ նմուշի

համապատասխանության մասին

________________________________________________________

                նորմատիվ և (կամ) տեխնիկական փաստաթղթերին

 

Արտադրող` _______________________________________________________

նշվում է արտադրող կազմակերպության անվանումը և տվյալները

 

Ներմուծող` ________________________________________________________

նշվում է ներմուծողի անվանումը և տվյալները

 

Փորձարկման լաբորատորիայի

ղեկավար`

 

    ____________________________           ____________________________

      ստորագրություն                          ստորագրության վերծանումը

 

Կ.Տ.

 

Արտադրող, ներմուծող կազմակերպության

ղեկավարը կամ լիազոր ներկայացուցիչը`

 

    ________________________               ___________________________

    ստորագրություն                           ստորագրության վերծանումը

 

Կ.Տ.

ՁԵՎ N 3

 

ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ________________________________________________________________

 

20 թվական ________ «___»

________________________________________________________________

             վայրի անվանումը, որտեղ կատարվում է նմուշառումը

 

Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցիչ`

______________________________________________________________

                       անունը, ազգանունը, պաշտոնը

______________________________________________________________

ներկայությամբ

 

և ապրանքների նկատմամբ օրենքով բավարար

իրավունքներ ունեցող անձ կամ նրա ներկայացուցչի (հայտատուի)____________

հիմնարկի, կազմակերպության անվանումը

կատարել ենք

____________________________________________________________________

          հայտատուի կամ լիազոր ներկայացուցչի ազգանունը, անունը

 

նմուշառում սույն վկայագրի աղյուսակ 1-ում նշված չափման միջոցների փորձարկումներ իրականացնելու նպատակով:

 

Նմուշներն ընտրվել են

____________________________________________________________________

նորմատիվ փաստաթղթի անվանումը, նշագիրը (ազգային ստանդարտներ,

ստանդարտացման կանոններ և ուղեցույցներ, միջազգային ստանդարտներ,

տարածաշրջանային, այդ թվում` եվրոպական և միջպետական ստանդարտներ)

 

նորմատիվ փաստաթղթի համաձայն:

Արտադրող (մատակարար)

_____________________________________________________________________

                 երկիրը, կազմակերպության գտնվելու վայրը

____________________________________________________________________

            ապրանքաուղեկից փաստաթղթերի (բեռնագրի, պայմանագրի,

              հաշիվ-ապրանքագրի և այլն) համարը և տարեթիվը

 

Փաթեթավորման, մակնշման և արտաքին զննման արդյունքները.

 

Աղյուսակ 1

 

._____________________________________________________________________.

|/հ|Չափման միջոցի/    |Չափման միավորը|Խմբաքանակի չափը|Ընտրված նմուշի  |

|  |Ստանդարտ նմուշի   |              |               |քանակը          |

|  |անվանումը, նշագիրը|              |               |                |

|__|__________________|______________|_______________|________________|

|  |        2         |      3       |       4       |       5        |

|__|__________________|______________|_______________|________________|

|__|__________________|______________|_______________|________________|

|__|__________________|______________|_______________|________________|

._____________________________________________________________________.

 

Չափագիտության ազգային

մարմնի ներկայացուցիչ ____________________ _______________________

                             ստորագրություն        անուն ազգանուն

    Հայտատու              ____________________ _______________________

                             ստորագրություն        անուն ազգանուն

 

ՁԵՎ N 4

 

ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՎԱՎԵՐԱԳԻՐ

 

Հաստատում եմ

Չափագիտության ազգային մարմնի

 

Ղեկավար` ________________ __________________________

ստորագրություն  ստորագրության վերծանումը

 

«___» ____________ 20 թվական

 

Կ.Տ.

___________________________________________________________________

                           անվանումը, նշագիրը

 

Համաձայն _________________________________________ կողմից ներկայացված

Իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատեր

հաշվառված անձի կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հաշվառման հասցեն (հաշվառման հասցեի բացակայության դեպքում` բնակության կամ ձեռնարկատիրական

գործունեությամբ զբաղվելու վայրի հասցեն), հեռախոսահամարը,

էլեկտրոնային փոստի հասցեն

 

Հայտ N ______________________ կատարվել են _________________________

       նշել հայտի համարը և  տարեթիվը                      արտադրող

____________________________________________________________________

        մշակող կազմակերպության անվանումը, իսկ ներմուծման դեպքում

               արտադրող կազմակերպության անվանումը, երկիրը

 

կողմից արտադրված (ներմուծված)_____________________________________

անվանումը, նշագիրը

 

____________________________________ փորձարկումներ:

 

1. Փորձարկումները կատարվել են «___» ___________ թվական մինչև «__» _______________________ թվական

Չափագիտության ազգային մարմնի փորձարկումների բաժնի (այսուհետև` ՓԲ) կողմից:

2. Չափագիտության ազգային մարմին ներկայացվել են հետևյալ փորձնական նմուշները (ներմուծված նմուշները)

___________________________________________________________________

           անվանումը, նշագիրը, նմուշների թիվը և գործարանային

___________________________________________________________________

          համարները, տեսակի համապատասխանության փորձարկման համար

___________________________________________________________________

                          նշել գրանցման համարը

 

3. ՓԲ-ն փորձարկումները կատարել է համաձայն ծրագրի

 

4 Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ`

__________________________________________________________________

                                անվանումը

 

փորձարկված նմուշները համապատասխանում են (կամ չեն համապատասխանում)

______________________________________________________________________

նշել տեխնիկական պայմանների, ստանդարտների կամ այլ նորմատիվ փաստաթղթերի

անվանումը

սահմանված պահանջներին:

 

Բացի այդ ՓԲ-ն նշում է.

__________________________________________________________________

        Եզրակացություն փորձարկված նմուշների տեխնիկական մակարդակի,

                            արտադրության մեջ

___________________________________________________________________

նրանց չափագիտական ապահովման, այդ թվում ստուգաչափման մեթոդիկայի

մասին փաստաթղթի

___________________________________________________________________

        նախագծի վերաբերյալ, ինչպես նաև նորոգման փաստաթղթերով և

                             պահեստամասերով

___________________________________________________________________

                          ապահովվածության մասին

 

5. Փորձարկումների ընթացքում հայտնաբերվել են հետևյալ թերությունները`

____________________________________________________________________

բացահայտված թերությունների թվարկում, այդ թվում ըստ փորձարկումներին

ներկայացված փաստաթղթերի

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

6. Փորձարկումների արդյունքների հիման վրա ՓԲ-ն առաջարկում է.

1) _________________________________________________________________

տեսակի հաստատման, գրանցամատյանում գրանցման

___________________________________________________________________

        չափագիտական ապահովվածության, արտասահմանից ներմուծելու և

                            շրջանառության մեջ

___________________________________________________________________

         դնելու նպատակահարմարության վերաբերյալ առաջարկություններ

 

2) _________________________________________________________________

առաջարկություններ ստանդարտներում, տեխնիկական պայմաններում,

հրահանգներում, մեթոդական

__________________________________________________________________

ցուցումներում փոփոխություններ մտցնելու, ինչպես նաև նոր նորմատիվ

փաստաթուղթ մշակելու վերաբերյալ,

___________________________________________________________________

նշելով փոփոխությունները մտցնելու և նոր փաստաթղթեր մշակելու

ժամկետները

 

7. Փորձարկումների ընթացքում բացահայտված թերությունները

_____________________________________________________________________

                    մշակող կազմակերպության անվանումը

 

Վերացնել և մինչև «___» __________________ թվական ներկայացնել հաշվետվություն թերությունների վերացման մասին

_______________________________________________________________________

              փորձարկում կատարող կազմակերպության անվանումը

 

Ծանոթություն. Փորձարկումների բացասական արդյունքների դեպքում նշվում են կրկնական փորձարկումների ներկայացնելու հիմնական պատճառները և պայմանները:

Վավերագրին կցվում են.

1. Տեսակի փորձարկումների հաստատված ծրագիրը փորձարկումների ընթացքում ընդունված լրացումներով:

2. Փորձարկման արձանագրությունը կազմված համաձայն ----------- ստանդարտի -------- հավելվածի:

 

Փորձարկումների

 

Բաժնի վարիչ`  _________________________ ________________________

անձնական ստորագրություն  ստորագրության վերծանում

 

Պատասխանատու կատարող`_________________________ ______________________

                          անձնական ստորագրություն      ստորագրության

                                                         վերծանում

 

Ծանոթացել եմ վավերագրի հետ

 

Հայտատու կազմակերպության

    Ղեկավար`          ________________________ ______________________

                      անձնական ստորագրություն      ստորագրության

                                                     վերծանում

 

ՁԵՎ N 5

 

Փորձարկման արձանագրություն N

 

«___» ___________ թվական

 

    1. ՉՄ, ՍՆ անվանումը               _____________________________

                                        տեսակը, մակնիշը, նշագիրը

_____________________________________________________________________

 

2. Արտադրող կամ ներմուծող կազմակերպության անվանումը

______________________________________________________________________

                      Գտնվելու վայրի հասցեն, երկիրը

 

3. Տեղեկություններ նորմատիվ փաստաթղթերի մասին

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

                 նորմատիվ փաստաթղթերի անվանումը, նշագիրը

 

4. Փորձարկման ենթարկված նմուշների քանակը

_____________________________________________________________________

 

5. Նմուշների ստացման ամսաթիվը

_____________________________________________________________________

 

6. Նմուշները փորձարկման ներկայացնողը

______________________________________________________________________

        Իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, անհատ

ձեռնարկատեր հաշվառված անձի կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

հաշվառման հասցեն (հաշվառման հասցեի բացակայության դեպքում`

բնակության կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրի

հասցեն), հայտի համարը և տարեթիվը

_____________________________________________________________________

7. Փորձարկումների կատարման վայրը`

 

Փորձարկման արդյունքները

 

._______________________________________________________________________.

|հ/հ|Ցուցանիշի|Չափման |Ցուցանիշի|Փորձարկ-|Ցուցանիշի|Փորձարկման          |

|   |անվանումը|միավորը|արժեքը և |ման     |արժեքը   |արդյունքները        |

|   |ըստ      |       |սխալանքը |մեթոդը  |ըստ      |____________________|

|   |նորմատիվ |       |սահմանող |սահմանող|նորմատիվ |Նմուշի|Նմուշի|Նմուշի|

|   |փաստաթղթի|       |նորմատիվ |նորմատիվ|փաստա-   |համարը|համարը|համարը|

|   |         |       |փաստա-   |փաստա-  |թղթերի   |      |      |      |

|   |         |       |թղթերի   |թղթերի  |         |      |      |      |

|   |         |       |համարը   |համարը  |         |      |      |      |

|   |         |       |և  կետը  |և  կետը |         |      |      |      |

|___|_________|_______|_________|________|_________|______|______|______|

|   |    2    |   3   |    4    |    5   |    6    |   7  |   8  |   9  |

|___|_________|_______|_________|________|_________|______|______|______|

|___|_________|_______|_________|________|_________|______|______|______|

|___|_________|_______|_________|________|_________|______|______|______|

|___|_________|_______|_________|________|_________|______|______|______|

._______________________________________________________________________.

 

8. Եզրակացություն Փորձարկված նմուշները համապատասխանում են

__________________________________________________________

          (չեն համապատասխանում) նորմատիվ փաստաթղթի պահանջներին

____________________________________________________________________

 

Պատասխանատու կատարող` _________________ _________________________

                           ստորագրություն          անուն, ազգանուն

 

ՁԵՎ N 6

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԱՄ ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻ ՀԱՅՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ

 

._________________________________________________________________________.

|հ/հ|Հայտը    |Ղեկա-  |Իրավա-   |Հայտի   |Հայտի   |Փոր-   |Չափման |Տեղե-  |

|   |ներկայաց-|վարի   |բանական  |ներկա-  |գրանցման|ձարկման|միջոցի |կու-   |

|   |նող իրա- |անուն, |անձի     |յացման  |համարը  |ներկա- |կամ    |թյուն  |

|   |վաբանական|ազգա-  |գտնվելու |ամսա-   |        |յացված |ստան-  |հայտի  |

|   |անձի     |նունը  |վայրի    |թիվը    |        |չափման |դարտ   |կատար- |

|   |անվա-    |       |հասցեն,  |        |        |միջոցի |նմուշի |ման    |

|   |նումը,   |       |անհատ    |        |        |կամ    |քանակը |մասին  |

|   |անհատ    |       |ձեռնար-  |        |        |ստան-  |       |(ելքի  |

|   |ձեռնարկա-|       |կատեր    |        |        |դարտ   |       |համարը,|

|   |տեր      |       |հաշվառված|        |        |նմուշի |_______|ամսա-  |

|   |հաշվառված|       |անձի կամ |        |        |անվա-  |Ընտրված|թիվը)  |

|   |անձի կամ |       |ֆիզիկական|        |        |նումը, |նմուշ- |       |

|   |ֆիզիկա-  |       |անձի     |        |        |նշագիրը|ների   |       |

|   |կան անձի |       |հաշվառման|        |        |       |քանակը |       |

|   |անունը,  |       |հասցեն   |        |        |       |(հատ)  |       |

|   |ազգա-    |       |(հաշվառ- |        |        |       |       |       |

|   |նունը    |       |ման      |        |        |       |       |       |

|   |         |       |հասցեի   |        |        |       |       |       |

|   |         |       |բացակա-  |        |        |       |       |       |

|   |         |       |յության  |        |        |       |       |       |

|   |         |       |դեպքում` |        |        |       |       |       |

|   |         |       |բնակու-  |        |        |       |       |       |

|   |         |       |թյան կամ |        |        |       |       |       |

|   |         |       |ձեռնարկա-|        |        |       |       |       |

|   |         |       |տիրական  |        |        |       |       |       |

|   |         |       |գործու-  |        |        |       |       |       |

|   |         |       |նեությամբ|        |        |       |       |       |

|   |         |       |զբաղվելու|        |        |       |       |       |

|   |         |       |վայրի    |        |        |       |       |       |

|   |         |       |հասցեն), |        |        |       |       |       |

|   |         |       |հեռախոսա-|        |        |       |       |       |

|   |         |       |համարը,  |        |        |       |       |       |

|   |         |       |էլեկտրո- |        |        |       |       |       |

|   |         |       |նային    |        |        |       |       |       |

|   |         |       |փոստի    |        |        |       |       |       |

|   |         |       |հասցեն   |        |        |       |       |       |

|___|_________|_______|_________|________|________|_______|_______|_______|

|   |    2    |   3   |    4    |    5   |    6   |   7   |   8   |   9   |

|___|_________|_______|_________|________|________|_______|_______|_______|

._________________________________________________________________________.

 

ՁԵՎ N 7

 

ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆՇԱՆ

 

(նկար)

 

ՁԵՎ N 8

 

ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

(նկար)

 

ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

(նկար)

 

ՁԵՎ N 9

 

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ N _______

 

Չափման միջոցը կամ ստանդարտ նմուշը արտադրողի կողմից և օրենսդրությամբ

սահմանված պահանջներին չհամապատասխանելու

_____________________________________________________________________

                չափման միջոցի, ստանդարտ նմուշի անվանումը

 

ՏԵՍԱԿԸ _______________________________________________________________ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ __________________________________________________ ՏՐՎԱԾ Է______________________________________________________________ ԱՐՏԱԴՐՈՂԸ ___________________________________________________________ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է _________________________________________________________

Իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, անհատ

ձեռնարկատեր հաշվառված անձի կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

հաշվառման հասցեն (հաշվառման հասցեի բացակայության դեպքում` բնակության

կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրի հասցեն)

 

ճանաչվել է կիրառման համար ոչ պիտանի (փորձարկումների արձանագրությունը կցվում է)

______________________________________________________________________

                       ոչ պիտանի ճանաչվելու հիմքը

______________________________________________________________________

 

Ստորաբաժանման ղեկավար` _________________ _______________________

                            ստորագրություն             ա. ա.

 

    Փորձագետ`              _________________  _______________________

                            ստորագրություն             ա. ա.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 օգոստոսի 2026 թվական:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
02.07.2026
N 1950-Ն
Հրաման