ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
24 հուլիսի 2024 թվականի N 234-Ն
ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՎԵՐՑՎՈՂ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը`
Հրամայում եմ
1. Սահմանել կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկը` համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 1-ի «Փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների ցանկը սահմանելու մասին» N 03-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
24.07.2024 Ա. Ավանեսյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2024 թվականի հուլիսի 24-ի
N 234-Ն հրամանի
ՑԱՆԿ
ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՎԵՐՑՎՈՂ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ
1. Մեկ երիկամ:
2. Լյարդի բիլթ:
Պաշտոնական հրապարակման օրը` 26 հուլիսի 2024 թվական: