041.0327.180797
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 հուլիսի 1997 թ. թիվ 327
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը և նրա տնօրինության տակ գտնվող Երևանի Իսահակյան 18 հասցեում տեղաբաշխված գույքը (կահույքի մասով) հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի տնօրինությանը, իսկ նշված հասցեում զբաղեցրած տարածքը տրամադրել հանձնաժողովի օգտագործմանը:
/լրաց. 25.07.97 թիվ 338 որոշում/
i
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովին` մինչև 1997 թվականի օգոստոսի 1-ը ավարտել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման և տարածքի տրամադրման աշխատանքները:
/լրաց. 25.07.97 թիվ 338 որոշում/