040.1267.111109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2009 թվականի N 1267-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 969-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին» N 969-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«6. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 16 230.200 հազ. դրամ` Հ-37 Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11 կմ-ում սողանքային հատվածի նոր ծրագրով ավտոճանապարհի ճանապարհամերձ գոտում գտնվող հողամասերի համար` 9424.09 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով), համայնքին պատկանող ջրավազանի համար` 5826.11 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով) իրացման և անշարժ գույքի գնահատման համար` 980.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով)` համաձայն N 8 հավելվածի.
i
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 8 հավելվածով` համաձայն հավելվածի»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի նոյեմբերի 6-ի
N 1267-Ն որոշման
«Հավելված N 8
ՀՀ կառավարության
2009 թվականի օգոստոսի 20-ի
N 969-Ն որոշման
Հ-37 ԱՅԳԵՀՈՎԻՏ-ՎԱԶԱՇԵՆ-ՊԱՌԱՎԱՔԱՐ-ԱՅԳԵՊԱՐ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ 11 ԿՄ-ՈՒՄ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՆՈՐ ԾՐԱԳԾՈՎ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՄԵՐՁ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՋՐԱՎԱԶԱՆԻ ԻՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
.___________________________________________________________.
|NN |Փոխհատուցում |Փոխհատուցվող օբյեկտի|Ընդամենը |
|ը/կ|ստացողը | անվանումը |փոխհատուցվող |
| | | |գումարի չափը |
|___|____________________|____________________|_____________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___________________________________________________________|
| Ա. Իրացվող հողամասեր, այդ թվում` |
|___________________________________________________________|
|1. |Գաբրիելյան Հրաչիկ |տնամերձ | 544.0 |
|___|____________________|____________________|_____________|
|2. |Ավագյան Սահակ |տնամերձ | 598.400|
|___|____________________|____________________|_____________|
|3. |Խաչատրյան Սաշիկ |տնամերձ | 524.250|
|___|____________________|____________________|_____________|
|4. |Ստեփանյան Դերենիկ |տնամերձ | 2 016.300|
|___|____________________|____________________|_____________|
|5. |Ավալյան Միշա |տնամերձ | 633.460|
|___|____________________|____________________|_____________|
|6. |Ստեփանյան Սերոժ |տնամերձ | 158.40 |
|___|____________________|____________________|_____________|
|7. |Շաղբաթյան Արտակ |տնամերձ | 776.80 |
|___|____________________|____________________|_____________|
|8. |Գևոգյան Երվանդ |տնամերձ | 454.080|
|___|____________________|____________________|_____________|
|9. |Ասիլյան Աշոտ |տնամերձ | 2 956.800|
|___|____________________|____________________|_____________|
|10.|Վազաշեն համայնք |համայնքի վարչական | 761.600|
| | |սահմաններում գտնվող | |
| | |բնակավայրերի | |
| | |կատեգորիայի հողեր | |
|___________________________________________________________|
| Բ. Իրացվող ինժեներական կառույց |
|___________________________________________________________|
|1. |Վաղաշեն համայնք |համայնքին պատկանող | 5 826.110|
| | |ջրավազան | |
|___________________________________________________________|
| Գ. Անշարժ գույքի գնահատում |
|___________________________________________________________|
|1. |Անշարժ գույքի գնահատման աշխատանքներ | 980.000|
|_____________________________________________|_____________|
| ԸՆԴԱՄԵՆԸ | 16 230.200|
.___________________________________________________________.