Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ա ՈՐՈՇՄ ...

 

 

041.0937.131109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 նոյեմբերի 2009 թվականի N 937-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 9-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 5-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշմամբ հաստատված խորհրդի կազմում Ա. Մամաջանյանի փոխարեն ընդգրկել Ա. Հարությունյանին, Մ. Հակոբյանի փոխարեն` Ա. Մարմարյանին, Զ. Բաղդասարյանի փոխարեն` Է. Մակարյանին, Լ. Հակոբյանի փոխարեն` Գ. Աբրահամյանին, Զ. Հարոյանի փոխարեն` Ն. Մելքոնյանին, Ք. Առաքելյանի փոխարեն` Ց. Ակոպյանին, Ռ. Գրիգորյանի փոխարեն` Հ. Վեզիրյանին և Վ. Պողոսյանի փոխարեն` Լ. Կոշեցյանին:

i

2. Այդ կապակցությամբ խորհրդի կազմի «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`

1) «Ա. Մամաջանյան - ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերով.

2) «Մ. Հակոբյան - ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Ա. Մարմարյան - ԵՊՀ-ի աստվածաբանության ֆակուլտետի մագիստրանտ» բառերով.

3) «Զ. Բաղդասարյան - ԵՊՀ-ի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Է. Մակարյան - ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի մագիստրանտ» բառերով.

4) «Լ. Հակոբյան - ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի մագիստրանտ» բառերը փոխարինել «Գ. Աբրահամյան - ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրանտ» բառերով.

5) «Զ. Հարոյան - ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ն. Մելքոնյան - ԵՊՀ-ի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրանտ» բառերով.

6) «Ք. Առաքելյան - ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի» բառերը փոխարինել «Ց. Ակոպյան - ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ» բառերով.

7) «Ռ. Գրիգորյան - ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրանտ» բառերը փոխարինել «Հ. Վեզիրյան - ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերով.

8) «Վ. Պողոսյան - ԵՊՀ-ի աստվածաբանության ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Լ. Կոշեցյան - ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.11.2009
N 937-Ա
Որոշում