Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵ ...

04.12.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.11.2012  -ից մինչեւ   04.12.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 25.11.14 թիվ 1176-Ն որոշում)

i

041.0058.040210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 փետրվարի 2010 թվականի N 58-Ն

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, ինչպես նաև կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 02.12.11 թիվ 1164-Ն որոշում)

i

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 02.12.11 թիվ 1164-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 02.12.11 թիվ 1164-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) ապահովել խորհրդի բնականոն գործունեությունը` ըստ անհրաժեշտության առաջարկություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետին` կենսաթոշակային բարեփոխումների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ.

2) առաջարկել ԱՄՆ ՄԶԳ-ին` աջակցել խորհրդի աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը:

i

6. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի նոյեմբերի 4-ի «Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին» N 640-Ն և 2008 թվականի օգոստոսի 15-ի «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 618-Ա որոշումները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2010 թ. փետրվարի 4-ի

N 58-Ն որոշման

 

i

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Ա. Ասատրյան        - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարար

                         (խորհրդի նախագահ)

 

    Ա. Օրբելյան        - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

    Վ. Արամյան         - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Կ. Մինասյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

 

    Վ. Միրումյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Ա. Օսիկյան         - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի

                         տեղակալ

 

    Ա. Անանյան         - ՀՀ վարչապետի օգնական, կենսաթոշակային

                         բարեփոխումների հանրային իրազեկման ծրագիրն

                         իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար

 

    Ա. Միրզախանյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի

                         վարչության պետ

 

    Վ. Աբրահամյան      - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

                         (համաձայնությամբ)

 

    Տ. Պետրոսյան       - Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի

                         կենսաթոշակային համակարգի սպասարկման բաժնի պետ

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Սաիյան          - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         սոցիալական ապահովության պետական ծառայության պետի

                         առաջին տեղակալ (խորհրդի քարտուղար)

 

(կազմը փոփ. 19.02.10 թիվ 109-Ն, 23.07.10 թիվ 587-Ն, 02.12.11 թիվ 1164-Ն, 16.04.12 թիվ 349-Ն, 26.10.12 թիվ 1041-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.02.2010
N 58-Ն
Որոշում