010.0020.040310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2010 թվականի փետրվարի 4-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-րդ և 17.2-րդ ենթակետերով.
«17.1) որակավորում` ամփոփիչ ատեստավորման արդյունքում մասնագիտական որակավորման բնութագրին անձի համապատասխանությունը հավաստող կարգավիճակ, որը շնորհվում է համապատասխան փաստաթղթով.
17.2) որակավորումների ազգային շրջանակ` մասնագիտական կրթության որակավորման աստիճանների բնութագրերի ամբողջությունը, որը ներառում է ուսումնառության յուրաքանչյուր աստիճանում ուսուցման արդյունքների և մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ընդհանրական նկարագրերը.»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ ենթակետով.
«2.1) սահմանում է որակավորումների ազգային շրջանակը և հաստատում է կրթության որակավորման աստիճանների ընդհանրական բնութագրերը.»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ ենթակետով.
«6.1) հաստատում է որակավորման բնութագրերը` ըստ մասնագիտությունների և կրթական աստիճանների.»:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
4 մարտի 2010 թվականի
ՀՕ-20-Ն