041.0790.290910
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 սեպտեմբերի 2010 թվականի N 790-Ա
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և հայագիտության զարգացմանը նպաստելու նպատակով`
1. Ստեղծել հայագիտության հարցերով խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել խորհրդի աշխատակարգը:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 13-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 766-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի սեպտեմբերի 29-ի
N 790-Ա որոշման
i
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար
Ա. Անանյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
Յու. Սուվարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության
և հասարակական գիտությունների բաժանմունքի
ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)
Վ. Բարխուդարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության
խորհրդական (համաձայնությամբ)
Հ. Թամրազյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության`
«Մատենադարան» «Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային
կազմակերպության տնօրեն
Ա. Սիմոնյան - Երևանի պետական համալսարանի ռեկտոր
Ա. Մելքոնյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության
ինստիտուտի տնօրեն
Ա. Աղասյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի
ինստիտուտի տնօրեն
Ս. Երիցյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի
պետական տեսչության պետ
Ա. Իսահակյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի
անվան գրականության ինստիտուտի տնօրեն
Վ. Կատվալյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի
անվան լեզվի ինստիտուտի տնօրենի խորհրդական
(համաձայնությամբ)
Լ. Հովհաննիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի
անվան լեզվի ինստիտուտի տնօրենի խորհրդական
(համաձայնությամբ)
Ռ. Սաֆրաստյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
արևելագիտության ինստիտուտի տնօրեն
Պ. Ավետիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության
և ազգագրության ինստիտուտի տնօրեն
Հ. Դեմոյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայոց
ցեղասպանության թանգարանի տնօրեն
Հ. Գևորգյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի
ինստիտուտի բաժնի վարիչ
Է. Մինասյան - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի
դեկան
Ա. Ավագյան - Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի
դեկան
Յու. Դավթյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի
դեկան (համաձայնությամբ)
Լ. Եզեկյան - Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի
վարիչ
Բ. Հարությունյան - Երևանի պետական համալսարանի հայոց պատմության
ամբիոնի վարիչ
Մ. Կարապետյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ
Ս. Մուրադյան - Երևանի պետական համալսարանի հայ գրականության
ամբիոնի վարիչ
Գ. Հարությունյան - «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության
պետ (խորհրդի քարտուղար)
(կազմը փոփ. 08.11.12 թիվ 1087-Ա, 26.02.13 թիվ 156-Ա որոշումներ)