(ուժը կորցրել է 03.03.08 թիվ 07-Ն հրաման)
i
108.0336.110199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
28 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 336-ՄՄ
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 1-Ի «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 106-ԳՄ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Էլեկտրական էներգիա արտադրող և հաղորդող պետական փակ բաժնետիրական ընկերություններում էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական կորուստների հաշվառման հստակեցման նպատակով և ելնելով ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից տվյալ կորուստների փաստացի հաշվառման մեթոդից
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Էլեկտրական էներգիայի և հզորության հաշվառման հրահանգի 3.4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.4. Էլեկտրակայանի կայանային էլեկտրացանցի էլեկտրաէներգիայի կորուստներն են ստորև նշված տեղայականքներում և ներկայանային գծերում առաջացող կորուստները.
գլխավոր (բարձրացող) տրանսֆորմատորներ և կապի ավտոտրանսֆորմատորներ,
բաշխիչ տեղակայանքներ,
սեփական կարիքների տրանսֆորմատորներ,
ներկայանային էլեկտրահաղորդման գծեր և հաղորդաձողեր,
էլեկտրակայանի հաշվեկշռի մեջ գտնվող մեկուսի ենթակայաններ»:
2. Էլեկտրական էներգիայի և հզորության հաշվառման հրահանգի 3.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.5. Էլեկտրակայանի գլխավոր տրանսֆորմատորներում և կապի ավտոտրանսֆորմատորներում, անկախ դրանց հաշվեկշռային պատկանելիությունից, էլեկտրաէներգիայի կորուստները, բացառությամբ փոքր ՀԷԿ-երի, ինչպես էլեկտրական ցանցին էլեկտրաէներգիա տալու, այնպես էլ այնտեղից էլեկտրաէներգիա ստանալու և/կամ տարանցելու դեպքերում հաշվառել հաղորդող էլեկտրական ցանցի («ԲԷՑ» ՊՓԲԸ) կորուստների մեջ»:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 01 1999 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10999002