Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ Դ ...

 

 

040.1046.020811

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 2011 թվականի N 1046-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1893-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 5853.0 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, «Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 199.8 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել և ներդնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության «Մայիսյանի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին գույք հանձնելու մասին» N 1893-Ա որոշման հավելվածի 37-րդ, 50-րդ, 51-րդ, 52-րդ և «ընդամենը» տողերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Մայիսյանի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով ավելացումը` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով, և կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված` կանոնադրության մեջ փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 28-ի

N 1046-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ, «ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

.______________________________________________________________________.

|Ստացող         |Գույքի անվանումը                |Միավորի|Քանա-|Գումարը|

|կազմակերպության|                                |գինը   |կը   |(հազ.  |

|անունը         |                                |       |     |դրամ)  |

|_______________|________________________________|_______|_____|_______|

|       1       |              2                 |   3   |  4  |   5   |

|_______________|________________________________|_______|_____|_______|

|Միգրացիոն      |Համակարգիչ P4 3.0 GHz, HDD      |  456.6|  2  |  913.2|

|պետական        |80Gb, RAM 512MB, Video card     |       |     |       |

|ծառայություն   |128 Mb, CD-RW, մոնիտոր          |       |     |       |

|               |________________________________|_______|_____|_______|

|               |Համակարգիչ P4 3.0 GHz, HDD 80Gb,|  429.3|  1  |  429.3|

|               |RAM 512MB, Video card 128 Mb,   |       |     |       |

|               |DVD-ROM, մոնիտոր                |       |     |       |

|               |________________________________|_______|_____|_______|

|               |Համակարգիչ Intel DualCore 2.7   |  199.8|  3  |  599.4|

|               |GHz, HDD 320GB, RAM 2048MB, VGA |       |     |       |

|               |1024Mb, DVD-RW, մոնիտոր         |       |     |       |

|_______________|________________________________|_______|_____|_______|

|Ջրային         |Համակարգիչ P4 3.0 GHz, HDD 80Gb,|  456.6|  2  |  913.2|

|տնտեսության    |RAM 512MB, Video card 128 Mb,   |       |     |       |

|պետական կոմիտե |CD-RW, մոնիտոր                  |       |     |       |

|               |________________________________|_______|_____|_______|

|               |Համակարգիչ P4 3.0 GHz, HDD 80Gb,|  429.3|  1  |  429.3|

|               |RAM 512MB, Video card 128 Mb,   |       |     |       |

|               |DVD-ROM, մոնիտոր                |       |     |       |

|               |________________________________|_______|_____|_______|

|               |Համակարգիչ Intel DualCore 2.7   |  199.8|  3  |  599.4|

|               |GHz, HDD 320GB, RAM 2048MB, VGA |       |     |       |

|               |1024Mb, DVD-RW, մոնիտոր         |       |     |       |

|_______________|________________________________|_______|_____|_______|

|«Հայաստանի     |Համակարգիչ P4 3.0 GHz, HDD 80Gb,|  456.6|  3  | 1369.8|

|ազգային արխիվ» |RAM 512MB, Video card 128 Mb,   |       |     |       |

|ՊՈԱԿ           |CD-RW, մոնիտոր                  |       |     |       |

|               |________________________________|_______|_____|_______|

|               |Համակարգիչ Intel DualCore       |  199.8|  3  |  599.4|

|               |2.7 GHz, HDD 320GB, RAM 2048 MB,|       |     |       |

|               |VGA 1024 Mb, DVD-RW, մոնիտոր    |       |     |       |

|_______________|________________________________|_______|_____|_______|

|Ընդամենը       |                                |       |     | 5853.0|

.______________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 28-ի

N 1046-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՄԱՅԻՍՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

.______________________________________________________________________.

|Ստացող              |Գույքի անվանումը           |Միավորի|Քանա-|Գումարը|

|կազմակերպության     |                           |գինը   |կը   |(հազ.  |

|անունը              |                           |       |     |դրամ)  |

|____________________|___________________________|_______|_____|_______|

|ՀՀ Շիրակի           |Համակարգիչ Intel DualCore  |  199.8|  1  |  199.8|

|մարզպետարանի        |2.7 GHz, HDD 320GB, RAM    |       |     |       |

|ենթակայության       |2048MB, VGA 1024Mb, DVD-RW,|       |     |       |

|«Մայիսյանի  բժշկական|մոնիտոր                    |       |     |       |

|ամբուլատորիա» փակ   |                           |       |     |       |

|բաժնետիրական        |                           |       |     |       |

|ընկերություն        |                           |       |     |       |

.______________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 28-ի

N 1046-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1893-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________.

|NN | Անվանումը         |Չափի   |Քանակը|Միավորի|Ընդամենը  |

|ը/կ|                   |միավորը|      |գինը   |          |

|___|___________________|_______|______|_______|__________|

|37.|Համակարգիչ         |հատ    |   3  |  319.9|     959.7|

|___|___________________|_______|______|_______|__________|

|50.|Համակարգիչ         |հատ    |   6  |  287.3|    1723.8|

|___|___________________|_______|______|_______|__________|

|51.|Համակարգիչ         |հատ    |   6  |  292.6|    1755.6|

|___|___________________|_______|______|_______|__________|

|52.|Մոնիտոր            |հատ    |   5  |  136.7|     683.5|

|___|___________________|_______|______|_______|__________|

|   |Ընդամենը           |       |      |       |  356451.0|

._________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.07.2011
N 1046-Ա
Որոշում