040.0404.100412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
5 ապրիլի 2012 թվականի N 404-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1929-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման դեպքում նախկինում դրանց ներմուծման համար գանձված մաքսային վճարների վերադարձման կարգը հաստատելու մասին» N 1929-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել 4-րդ, 5-րդ և 14-րդ կետերը.
i
2) 6-րդ կետում`
i
ա. առաջին նախադասությունում «ուսումնասիրում է ներկայացված» բառերը փոխարինել «ուսումնասիրում է ապրանքների ներմուծմանը և վերաարտահանմանը վերաբերվող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում առկա» բառերով,
բ. առաջին նախադասությունում «Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա մաքսային վճարների պարտավորությունների մասին տեղեկանքը` համաձայն N 5 ձևի, ինչպես նաև սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված փաստաթղթերը» բառերը փոխարինել «սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումը» բառերով,
գ. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) մաքսային վճարների գծով պարտավորությունների բացակայության կամ պարտավորությունների մարման արդյունքում դրական տարբերության առաջացման դեպքում` դիմումում նշված` հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող, հարկային և այլ պարտավորությունների մարմանն ուղղվելու դեպքում` եզրակացություն (N 3 ձև).»,
դ. «գ» ենթակետից հանել «ու հարկային» բառերը և «տարբերության» բառը փոխարինել «տարբերությունը վերադարձնելու» բառերով.
3) 7-րդ կետի «բ» ենթակետում`
i
ա. «եզրակացություններն ուղարկում է» բառերը փոխարինել «եզրակացությունը, իսկ մեկից ավելի եզրակացությունների դեպքում` եզրակացությունների վերաբերյալ ամփոփ տեղեկանքն ուղարկում է» բառերով,
բ. «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով.
i
4) 11-րդ և 12-րդ կետերում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով.
5) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9. Մաքսային վճարների վերադարձը մերժվում է, եթե դիմումով պահանջված գումարը Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն ենթակա չէ վերադարձման:».
6) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, ստանալով եզրակացությունները (N 2 և (կամ) N 3 ձևեր) կամ կատարված հաշվանցումների կամ վերադարձների մասին ամփոփ տեղեկանքները (N 5 և (կամ) N 6 ձևեր), սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետում գումարների վերադարձն իրականացնելու համար`
1) կատարում է հաշվանցում N 3 ձևի եզրակացությանը համապատասխան և (կամ)`
2) կատարում է փոխանցում` N 4 ձևի եզրակացությանը համապատասխան:».
i
7) NN 1, 2, 3, 4, 5 և 6 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի ապրիլի 5-ի
N 404-Ն որոշման
 
«Ձև N 1
 
_____________________________ մաքսատուն (մաքսային կետ)
(մաքսատան (մաքսային կետի) անվանումը)
 
ԴԻՄՈՒՄ
 
«ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
 
.______________________________________________________________________.
|1. Իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական|                         |
|անձի անունը, ազգանունը                      |                         |
|____________________________________________|_________________________|
|2. Գտնվելու վայրը (ֆիզիկական անձի բնակության|                         |
|վայրը)                                      |                         |
|____________________________________________|_________________________|
|3. Հարկ վճարողի հաշվառման համարը            |  |  |   |   |  |  |  |  |
|____________________________________________|_____________|__|________|
|4. Ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը   | | |  | | |  |  | |  | | |
.______________________________________________________________________.
 
5. Խնդրում եմ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վերադարձնել մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների վերաարտահանման հետևյալ գործարքների մասով օրենքով սահմանված մաքսային վճարները` հետևյալ գումարներով`
 
.________________________________________________________.
|«Ներմուծում ազատ    |»Վերաարտահանում»    |Վերադարձման   |
|շրջանառության համար»|մաքսային ռեժիմով    |ենթակա գումարը|
|մաքսային ռեժիմով    |արտահանված          |(դրամ)        |
|ներմուծված          |ապրանքների մաքսային |              |
|ապրանքների մաքսային |հայտարարագրի        |              |
|հայտարարագրի        |                    |              |
|____________________|____________________|              |
|համարը  |ամիսը,     |համարը  |օրը, ամիսը,|              |
|        |ամսաթիվը   |        |ամսաթիվը   |              |
|________|___________|________|___________|______________|
|        |           |        |           |              |
|________|___________|________|___________|______________|
|        |           |        |           |              |
|________|___________|________|___________|______________|
|Ընդամենը|           |        |           |              |
.________________________________________________________.
 
6. Խնդրում եմ վերադարձման ենթակա գումարի հաշվին`
 
.__________________________________________________________________.
|1) մարել մաքսային վճարների մասով հետևյալ  պարտավորությունները     |
|__________________________________________________________________|
|մաքսային պարտավորության անվանումը        |  մարման ենթակա գումարը |
|                                         |        (դրամ)          |
|_________________________________________|________________________|
|                                         |                        |
|_________________________________________|________________________|
|                                         |                        |
|_________________________________________|________________________|
|Ընդամենը                                 |                        |
|__________________________________________________________________|
|2) ուղղել հարկային մարմնի կողմից հաշվառվող հետևյալ                |
|պարտավորությունների հաշվանցմանը                                   |
|__________________________________________________________________|
|հարկային կամ պարտադիր այլ վճարների մասով |մարման ենթակա գումարը   |
|պարտավորության անվանումը                 |(դրամ)                  |
|_________________________________________|________________________|
|                                         |                        |
|_________________________________________|________________________|
|                                         |                        |
|_________________________________________|________________________|
|Ընդամենը                                 |                        |
|__________________________________________________________________|
|3) վերադարձնել հետևյալ  բանկային հաշվին`                          |
|__________________________________________________________________|
| բանկի անվանումը |բանկային հաշվի համարը  |    գումարը (դրամ)      |
|_________________|_______________________|________________________|
|                 |                       |                        |
|_________________|_______________________|________________________|
|                 |                       |                        |
|_________________________________________|________________________|
|Ընդամենը                                 |                        |
.__________________________________________________________________.
 
7. Տեղեկացնում եմ, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան «Վերաարտահանման» գործարքների մասով ԱԱՀ-ի հաշվարկով կատարվել է հաշվանցվող ԱԱՀ-ի գումարների պակասեցում:
 
__________ _______________________________ 20 թ.
(դիմումը ներկայացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
 
Կազմակերպության տնօրեն
     (ֆիզիկական անձ)             _________________________________________
                                    (ստորագրությունը, անունը, ազգանունը)
 
     Հաշվապահ                    _________________________________________
                                    (ստորագրությունը, անունը, ազգանունը)
 
Ձև N 2
 
_____________________________ մաքսատուն (մաքսային կետ)
(մաքսատան (մաքսային կետի) անվանումը)
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N..................
 
ՆԱԽԿԻՆՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Մաքսային վճար վճարողի ___ ______________ 20______ թ. դիմումի համաձայն
 
     _______________________________________    ՀՎՀՀ-ն կամ սոցիալական քարտի 
                                                         համարը
 
     (կազմակերպության անվանումը կամ անհատ       ._________________________.
ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը,   |                         |
     ազգանունը)                                 ._________________________.
         
_____ _____ ___________________ 20 թ. դրությամբ առկա
 
________________________________________________________________ դրամ
(մաքսային վճարների գումարը` թվերով և տառերով)
 
ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի
 
______________________________ հաշվից:
(հաշվի համարը)
 
Վերադարձման ենթակա գումարը մաքսային մարմիններում հաշվառված պարտավորությունների հաշվին ենթակա է հաշվանցման`
 
.___________________________________________________________________.
|Հարկի կամ այլ պարտադիր|Հայաստանի              |Ամբողջ գումարը      |
|վճարի անվանումը       |Հանրապետության պետական |(ներառյալ հաշվարկված|
|                      |բյուջեի հաշիվը         |տույժերը) (դրամ)    |
|______________________|_______________________|____________________|
|Մաքսատուրք            |                       |                    |
|______________________|_______________________|____________________|
|Ավելացված արժեքի հարկ |                       |                    |
|______________________|_______________________|____________________|
|Ակցիզային հարկ        |                       |                    |
|______________________|_______________________|____________________|
|Հաստատագրված վճար     |                       |                    |
|______________________|_______________________|____________________|
|Այլ մաքսային վճարներ, |                       |                    |
|այդ թվում`            |                       |                    |
|______________________|_______________________|____________________|
|Մաքսավճար             |                       |                    |
|______________________|_______________________|____________________|
|Բնապահպանական վճար    |                       |                    |
|______________________|_______________________|____________________|
|Ճանապարհային վճար     |                       |                    |
|______________________|_______________________|____________________|
|Ընդամենը              |                       |                    |
.___________________________________________________________________.
 
_________________________ պետ _________________ ____________________
     մաքսատան (մաքսային կետի)      (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)
 
________________ 20 թ.
 
Ձև N 3
 
_____________________________ մաքսատուն (մաքսային կետ)
(մաքսատան (մաքսային կետի) անվանումը)
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N..................
 
ՆԱԽԿԻՆՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Մաքսային վճար վճարողի ___ _______________ 20______ թ. դիմումի համաձայն
 
     _______________________________________    ՀՎՀՀ-ն կամ սոցիալական քարտի 
                                                         համարը
 
     (կազմակերպության անվանումը կամ անհատ       ._________________________.
ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը,   |                         |
     ազգանունը)                                 ._________________________.
 
_____ _____ _________________ 20 թ. դրությամբ առկա
 
_________________________________________________________________ դրամ
(մաքսային վճարների գումարը` թվերով և տառերով)
 
ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի
 
______________________________ հաշվից:
(հաշվի համարը)
 
Վերադարձման ենթակա գումարը հարկային վճարների գծով հաշվառված պարտավորությունների հաշվին ենթակա է հաշվանցման __________________________
(հարկային տեսչության
անվանումը) հարկային տեսչության հաշվին:
 
.__________________________________________________________________.
|Հարկի կամ այլ պարտադիր|Հայաստանի             |Ամբողջ գումարը      |
|վճարի անվանումը       |Հանրապետության պետական|(ներառյալ հաշվարկված|
|                      |բյուջեի հաշիվը        |տույժերը) (դրամ)    |
|______________________|______________________|____________________|
|                      |                      |                    |
|______________________|______________________|____________________|
|                      |                      |                    |
|______________________|______________________|____________________|
|                      |                      |                    |
|______________________|______________________|____________________|
|                      |                      |                    |
|______________________|______________________|____________________|
|                      |                      |                    |
|______________________|______________________|____________________|
|Ընդամենը              |                      |                    |
.__________________________________________________________________.
 
_________________________ պետ _________________ ____________________
     մաքսատան (մաքսային կետի)      (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)
 
________________ 20 թ.
 
Ձև N 4
 
_____________________________ մաքսատուն (մաքսային կետ)
(մաքսատան (մաքսային կետի) անվանումը)
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N..................
 
ՆԱԽԿԻՆՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
 
Մաքսային վճար վճարողի ___ _______________ 20______ թ. դիմումի համաձայն
 
     _______________________________________    ՀՎՀՀ-ն կամ սոցիալական քարտի 
                                                         համարը
 
     (կազմակերպության անվանումը կամ անհատ       ._________________________.
ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը,   |                         |
     ազգանունը)                                 ._________________________.
 
_____ _____ _________________ 20 թ. դրությամբ առկա
 
________________________________________________________________ դրամ
(մաքսային վճարների գումարը` թվերով և տառերով)
 
ենթակա է հաշվանցման և (կամ) վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի
 
______________________________ հաշվից:
(հաշվի համարը)
 
Հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը հարկային վճարների գծով հաշվառված պարտավորությունների հաշվին կատարվել է հաշվանցում (վերադարձ)`
 
1) ձև N 2 եզրակացությամբ______________________________ դրամ գումարով.
(գումարը` թվերով)
2) ձև N 3 եզրակացությամբ______________________________ դրամ գումարով.
(գումարը` թվերով)
 
Հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի և մաքսային ու հարկային պարտավորությունների մարման արդյունքում առաջացած դրական տարբերությունը կազմել է _____________________________________________________ դրամ,
(գումարը` թվերով և տառերով) որը ենթակա է փոխանցման:
 
.________________________________________________________.
|Հաշվարկային հաշվի համարը|Բանկի անվանումը    |Գումարը    |
|                        |                   |(դրամ)     |
|________________________|___________________|___________|
|                        |                   |           |
|________________________|___________________|___________|
|                        |                   |           |
|________________________|___________________|___________|
|                        |                   |           |
|________________________|___________________|___________|
|Ընդամենը                |                   |           |
.________________________________________________________.
 
_________________________ պետ _________________ ____________________
     մաքսատան (մաքսային կետի)      (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)
 
________________ 20 թ.
 
Ձև N 5
 
ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ N __________
 
ՆԱԽԿԻՆՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ NN 2 ԵՎ 3 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՐԻ (ՀԱՇՎԱՆՑՈՒՄՆԵՐԻ) ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփելով 20 թ. ____________ -ի ________ -ից մինչև 20 թ. _______________ -ի ________ -ը «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների մասով վերադարձման ենթակա գումարների հաշվանցման վերաբերյալ եզրակացությունները` տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետևյալ հաշիվներից նշված գումարները ենթակա են հաշվանցման` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետևյալ հաշիվներին.
 
._____________________________________________________________________.
|NN |Հաշիվը, որից հաշվանցվում է|Հաշիվը, որին հաշվեգրվում է|Գումարը    |
|ը/կ|                          |                          |(դրամ)     |
|___|__________________________|__________________________|___________|
|   |                          |                          |           |

|   |Ընդամենը                  |                          |           |
._____________________________________________________________________.
 
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ`
________________________________________
                       (ստորագրությունը, անունը, ազգանունը)
 
_____ _______________ 20____ թ.
 
Ձև N 6
 
ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ N __________
 
ՆԱԽԿԻՆՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ N 4 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ (ՎԵՐԱԴԱՐՁՆԵՐԻ) ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփելով 20 թ. ____________ -ի ________ -ից մինչև 20 թ. _________________ -ի ________ -ը «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների մասով վերադարձման ենթակա գումարների հաշվանցման վերաբերյալ եզրակացությունները` տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետևյալ հաշիվներից նշված գումարները ենթակա են վերադարձման հարկ վճարողների հետևյալ հաշվարկային հաշիվներին.
 
._____________________________________________________________________.
|NN |Հաշիվը, որից   |Հաշիվը, որին |Բանկի      |Հաշվարկային |Գումարը   |
|ը/կ|կատարվում է    |հաշվեգրվում է|անվանումը  |հաշվի համարը|(դրամ)    |
|   |վերադարձ       |             |           |            |          |
|___|_______________|_____________|___________|____________|__________|
|   |               |             |           |            |          |

|   |Ընդամենը       |             |           |            |          |
._____________________________________________________________________.
 
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ`
________________________________________
                         (ստորագրությունը, անունը, ազգանունը)
 
_____ _______________ 20____ թ.»: