040.1532.061212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 դեկտեմբերի 2012 թվականի N 1532-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1402-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի «Վ. Դավթյանի անվան N 149 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի մի մասը հետ վերցնելու և այն ռուս-հայկական համալսարանում ներդնելու մասին» N 1402-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1) 2013-2016 թվականներին իրականացնել սույն որոշմամբ հանձնված շենքերի և շինությունների 384 մլն դրամի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ` համաձայն հավելվածի,».
2) որոշումը լրացնել հավելվածով` համաձայն հավելվածի:
i
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի դեկտեմբերի 6-ի
N 1532-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի նոյեմբերի 29-ի
N 1402-Ա որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
.____________________________________________________.
|Տարեթիվը |2013 | 2014 | 2015 | 2016 | Ընդամենը |
|_____________|______|______|______|______|__________|
|Գումարը | | | | | |
|(մլն դրամ) | 80 | 80 | 100 | 124 | 384 «: |
.____________________________________________________.