040.0543.010613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
25 ապրիլի 2013 թվականի N 543-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՎԻՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հովիտի գյուղական համայնքի ղեկավար Սամվել Պետրոսյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Շիրակի մարզի Հովիտի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
i
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2013 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել` 615118.8 դրամ, ինն ամսում` 787693.8 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2013 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել` 1528.8 դրամ:
(3-րդ կետը փոփ. 15.08.13 թիվ 863-Ն որոշում)
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի N 35 ընտրատարածքային և Հովիտի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ
 
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2013 թվականի ապրիլի 25-ի
N 543-Ն որոշման
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՎԻՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
 
.___________________________________________________________.
|NN |              Ծախսերը                      |  Գումարը  |
|ը/կ|                                           |  (դրամ)   |
|___|___________________________________________|___________|
|1. |Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ  |           |
|   |այդ թվում`                                 |           |
|   |1) հանձնաժողովի նախագահի                   |  90000.00 |
|   |2) հանձնաժողովի նախագահի տեղակալի          |  90000.00 |
|   |3) հանձնաժողովի քարտուղարի                 |  90000.00 |
|   |___________________________________________|___________|
|   |Ընդամենը                                   | 270000.00 |
.___________________________________________________________.
 
(1-ին հավելվածը փոփ. 15.08.13 թիվ 863-Ն որոշում)
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի ապրիլի 25-ի
N 543-Ն որոշման
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՎԻՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
 
.___________________________________________________________.
|NN |              Ծախսերը                      |  Գումարը  |
|ը/կ|                                           |  (դրամ)   |
|___|___________________________________________|___________|
|1. |Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ  |  506675.00|
|   |այդ թվում`                                 |           |
|   |1) հանձնաժողովի նախագահի                   |   90000.00|
|   |2) հանձնաժողովի քարտուղարի                 |   59525.00|
|   |3) հանձնաժողովի անդամների                  |           |
|   |   (6 անդամ x 46300 դրամ)                  |  357150.00|
| 2.|Տրանսպորտային նյութեր                      |    5000.00|
| 3.|Կապի ծառայություններ                       |    1000.00|
| 4.|Գրասենյակային նյութեր և  հագուստ           |    3000.00|
|___|___________________________________________|___________|
|   |ընդամենը                                   |  515675.00|
|   |                                           |           |
|   |Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն    |           |
|   |(392 ընտրող + 392 x 0.03) x 5 դրամ)        |    2018.80|
|   |___________________________________________|___________|
|   |Ընդամենը                                   |  517693.80|
.___________________________________________________________.
 
(2-րդ հավելվածը փոփ. 15.08.13 թիվ 863-Ն որոշում)
 
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2013 թվականի ապրիլի 25-ի
N 543-Ն որոշման
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՎԻՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
 
._____________________________________________________________.
|NN |              Ծախսերը                        |  Գումարը  |
|ը/կ|                                             |  (դրամ)   |
|___|_____________________________________________|___________|
|1. |Գրասենյակային նյութեր և  հագուստ             |           |
|   |(ընտրողների ցուցակներ, 392 ընտրող x 3.9 դրամ)|    1528.80|
|___|_____________________________________________|___________|
|   |Ընդամենը                                     |    1528.80|
._____________________________________________________________.