040.0612.170613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
13 հունիսի 2013 թվականի N 612-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՅԱՆԴՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բայանդուրի գյուղական համայնքի ղեկավար Հովագիմ Սարգսյանի լիազորությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Շիրակի մարզի Բայանդուրի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
i
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2013 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել` 615876.0 դրամ, ինն ամսում` 788450.9 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2013 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել` 2102.1 դրամ:
(3-րդ կետը փոփ. 15.08.13 թիվ 863-Ն որոշում)
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի N 35 ընտրատարածքային և Բայանդուրի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ
 
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2013 թվականի հունիսի 13-ի
N 612-Ն որոշման
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՅԱՆԴՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
 
.____________________________________________________________.
|NN |               Ծախսերը                      |Գումարը    |
|ը/կ|                                            |(դրամ)     |
|___|____________________________________________|___________|
|1. |Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ   |           |
|___|____________________________________________|___________|
|   |այդ թվում`                                  |           |
|___|____________________________________________|___________|
|   |1) հանձնաժողովի նախագահի                    |   90000.00|
|___|____________________________________________|___________|
|   |2) հանձնաժողովի նախագահի տեղակալի           |   90000.00|
|___|____________________________________________|___________|
|   |3) հանձնաժողովի քարտուղարի                  |   90000.00|
|___|____________________________________________|___________|
|   |Ընդամենը                                    |  270000.00|
.____________________________________________________________.
 
(1-ին հավելվածը փոփ. 15.08.13 թիվ 863-Ն որոշում)
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի հունիսի 13-ի
N 612-Ն որոշման
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՅԱՆԴՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
 
.________________________________________________________________.
|NN |               Ծախսերը                          |Գումարը    |
|ը/կ|                                                |(դրամ)     |
|___|________________________________________________|___________|
|1. |Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ       |  506675.00|
|___|________________________________________________|___________|
|   |այդ թվում`                                      |           |
|___|________________________________________________|___________|
|   |1) հանձնաժողովի նախագահի                        |   90000.00|
|___|________________________________________________|___________|
|   |2) հանձնաժողովի քարտուղարի                      |   59525.00|
|___|________________________________________________|___________|
|   |3) հանձնաժողովի անդամների (6 անդամ x 46300 դրամ)|  357150.00|
|___|________________________________________________|___________|
|2. |Տրանսպորտային նյութեր                           |    5000.00|
|___|________________________________________________|___________|
|3. |Կապի ծառայություններ                            |    1000.00|
|___|________________________________________________|___________|
|4. |Գրասենյակային նյութեր և  հագուստ                |    3000.00|
|___|________________________________________________|___________|
|   |ընդամենը                                        |  515675.00|
|___|________________________________________________|___________|
|   |Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն         |    2775.85|
|   |(539 ընտրող + 539 x 0.03) x 5 դրամ)             |           |
|___|________________________________________________|___________|
|   |Ընդամենը                                        |  518450.85|
.________________________________________________________________.
 
(2-րդ հավելվածը փոփ. 15.08.13 թիվ 863-Ն որոշում)
 
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2013 թվականի հունիսի 13-ի
N 612-Ն որոշման
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՅԱՆԴՈՒՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
 
.___________________________________________________________.
|NN |               Ծախսերը                       |Գումարը  |
|ը/կ|                                             |(դրամ)   |
|___|_____________________________________________|_________|
|1. |Գրասենյակային նյութեր և  հագուստ             |         |
|___|_____________________________________________|_________|
|   |(ընտրողների ցուցակներ, 539 ընտրող x 3.9 դրամ)| 2102.10 |
|___|_____________________________________________|_________|
|   |Ընդամենը                                     | 2102.10 |
.___________________________________________________________.