124.0312.050813
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «05»        08            2013 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12413298
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
 
17 հուլիսի 2013 թվականի N 312-Ն
 
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի N 670-Ն որոշմամբ սահմանված պարզեցված կարգի 5-րդ կետի համաձայն`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել Պարզեցված մաքսային հայտարարագրի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Հավելված
ՀՀ կառավարությանն
առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2013 թվականի հուլիսի 17-ի
N 312-Ն հրամանի
 
ՁԵՎ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ
 
.____________________________________________________________________.
|N |Դաշտի անվանումը          |Լրացվող տեղեկատվությունը          |    |
|__|_________________________|__________________________________|____|
|1 |Ռեժիմ                    |Ընտրված մաքսային ռեժիմը           |    |
|__|_________________________|__________________________________|____|
|2 |Ներմուծող/ Արտահանող     |1. Անունը, ազգանունը, հայրանունը  |    |
|  |                         |(եթե հայրանունն առկա է անձնագրում)|    |
|  |                         |__________________________________|____|
|  |                         |2. Անձնագրի համարը (այն անձնագրի, |    |
|  |                         |որը ներկայացվել կամ ներկայացվելու |    |
|  |                         |է սահմանապահ ծառայությանը` սահմանը|    |
|  |                         |հատելու ընթացքում)                |    |
|  |                         |__________________________________|____|
|  |                         |3. Նույնականացման համարը (եթե այն |    |
|  |                         |առկա է անձնագրում)                |    |
|  |                         |__________________________________|____|
|  |                         |4. Քաղաքացիությունը               |    |
|  |                         |__________________________________|____|
|  |                         |5. Բնակության վայրը կամ Հայաստանի |    |
|  |                         |Հանրապետությունում հաշվառման վայրի|    |
|  |                         |մասին տեղեկությունները            |    |
|__|_________________________|__________________________________|____|
|3 |Տրանսպորտային միջոցի     |1. Մակնիշը                        |    |
|  |նկարագիր                 |__________________________________|____|
|  |                         |2. Մոդելը                         |    |
|  |                         |__________________________________|____|
|  |                         |3. Թողարկման տարեթիվը             |    |
|  |                         |__________________________________|____|
|  |                         |4. Հաշվառման համարանիշը           |    |
|  |                         |__________________________________|____|
|  |                         |5. Նույնականացման համարը          |    |
|  |                         |__________________________________|____|
|  |                         |6. Հաշվառման երկիրը               |    |
|__|_________________________|__________________________________|____|
|4 |Մաքսային արժեք`          |Ավտոտրանսպորտային միջոցի մաքսային |    |
|  |արտահայտված ՀՀ դրամով    |արժեքը                            |    |
|__|_________________________|__________________________________|____|
|5 |Ժամկետ                   |«Ժամանակավոր ներմուծում» մաքսային |    |
|  |                         |ռեժիմով հայտարարագրելու դեպքում`  |    |
|  |                         |հայտարարատուի կողմից խնդրարկվող   |    |
|  |                         |ժամանակավոր ներմուծման ժամկետը,   |    |
|  |                         |«Ժամանակավոր արտահանում» մաքսային |    |
|  |                         |ռեժիմով հայտարարագրելու դեպքում`  |    |
|  |                         |հայտարարատուի կողմից խնդրարկվող   |    |
|  |                         |ժամանակավոր արտահանման ժամկետը    |    |
|__|_________________________|__________________________________|____|
|6 |Լրացուցիչ                |«Վերաարտահանում» մաքսային ռեժիմով |    |
|  |տեղեկատվություն/         |հայտարարագրելու դեպքում`          |    |
|  |փաստաթղթեր               |«Ժամանակավոր ներմուծում» մաքսային |    |
|  |                         |ռեժիմի հայտարարագրի ներկայացման   |    |
|  |                         |մաքսային մարմինը, համարը և        |    |
|  |                         |ամսաթիվը, «Վերաներմուծում»        |    |
|  |                         |մաքսային ռեժիմով հայտարարագրելու  |    |
|  |                         |դեպքում` «Ժամանակավոր արտահանում» |    |
|  |                         |մաքսային ռեժիմի հայտարարագրի      |    |
|  |                         |ներկայացման մաքսային մարմինը,     |    |
|  |                         |համարը և  ամսաթիվը                |    |
|__|_________________________|__________________________________|____|
|7 |Մաքսավճար                |1. Մաքսային ձևակերպումների        |    |
|  |                         |իրականացման համար                 |    |
|  |                         |__________________________________|____|
|  |                         |2. Փաստաթղթերի տրամադրման համար   |    |
|  |                         |__________________________________|____|
|  |                         |3. Մաքսային հսկողության           |    |
|  |                         |իրականացման համար                 |    |
|__|_________________________|__________________________________|____|
|8 |Մաքսային հսկողություն    |1. Ընտրված ուղին                  |    |
|  |                         |__________________________________|____|
|  |                         |2. Ստորագրությունը, Կնիքը         |    |
|__|_________________________|__________________________________|____|
|9 |Հայտարարատու             |1. Անունը, ազգանունը              |    |
|  |                         |__________________________________|____|
|  |                         |2. Ստորագրությունը                |    |
.____________________________________________________________________.
 
1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխող անձի կողմից օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների խախտման դեպքում անձը ենթակա է օրենքով սահմանված պատասխանատվության:
2. Հայտարարագրի 7-րդ և 8-րդ տողերը լրացվում են մաքսային մարմնի կողմից: