(ուժը կորցրել է 31.05.01 թիվ 147 որոշում)
i
050.0088.010699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
1 հունիսի 1999 թվականի թիվ 88
 
«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (նոր խմբագրությամբ) (այսուհետև` կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները`
1.1. կանոնակարգի 11 մասի 11.1 կանոնը լրացնել հետևյալ պարբերությամբ.
i
«2001 թ. հուլիսի 1-ից հետո` 1.300.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար,
2002 թ. հուլիսի 1-ից հետո` 1.650.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար,
2003 թ. հուլիսի 1-ից հետո` 2.000.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար».
1.2. կանոնակարգի 20.04 կանոնում`
i
- ակտիվների տեսակների 27-րդ կետը վերահամարակալել որպես 29-րդ կետ.
- բանկի ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկվող ակտիվային
հաշիվների մնացորդների հաշվարկը լրացնել նոր 27-րդ և 28-րդ կետերով`
հետհաշվեկշռային հետևյալ հոդվածներով.
._______________________________________________________________.
| Ակտիվների տեսակները                             | Կշիռներն    |
|                                                 | ըստ ռիսկերի |
|                                                 | (%)         |
|_________________________________________________|_____________|
| 27. Զուտ վարկային գիծ (վարկային գծերի և         | 20 *****    |
| վարկային քարտերի չօգտագործված մասերի            |             |
| հանրագումար):                                   |             |
|_________________________________________________|_____________|
| 28. Ակրեդիտիվներ, կանխիկ (սփոթ)                 | 100         |
| գործառնություններ, ժամկետային գործառնություններ |             |
| (ֆորվարդ, ֆյուչերս, սվոփ), օպցիոններ:           |             |
._______________________________________________________________.
***** 2001 թ. հունվարի 1-ից` 50 %:
 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, բացառությամբ սույն որոշման 1.2 կետի, որն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 1-ից: