040.0296.260314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մարտի 2014 թվականի N 296-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1893-Ա ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 47-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածի 2-րդ մասի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 6000.5 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, «Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 5322.17 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը հետ վերցնել և նվիրաբերել համայնքներին` գույքի նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով` համաձայն N 2 հավելվածի:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին գույք հանձնելու մասին» N 1893-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 3 հավելվածի.
2) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 37-րդ, 50-րդ, 51-րդ, 52-րդ, 54-րդ և 77-րդ կետերը:
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի «Գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին» N 47-Ա որոշման հավելվածի 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել և «Ընդամենը» տողում «5606.774» թիվը փոխարինել «4498.83» թվով:
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) երկամսյա ժամկետում համապատասխան համայնքների հետ համատեղ իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները` նրանց հետ կնքելով գույքի նվիրաբերության պայմանագրեր:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2014 թվականի մարտի 19-ի
N 296-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ, «ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
.____________________________________________________________________.
|Ստացող կազմակերպության |Գույքի |Միավորի|Քանակը|Գումարը |
|անվանումը |անվանումը |գինը | |(հազ. դրամ)|
|______________________________|__________|_______|______|___________|
|ՀՀ ՏԿՆ միգրացիոն |համակարգիչ|287.3 | 4 | 1149.2|
|պետական ծառայություն |__________|_______|______|___________|
| |համակարգիչ|292.6 | 1 | 292.6|
| |__________|_______|______|___________|
| |մոնիթոր |136.7 | 5 | 683.5|
|______________________________|__________|_______|______|___________|
|ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության |համակարգիչ|292.6 | 2 | 585.2|
|պետական կոմիտե |__________|_______|______|___________|
| |համակարգիչ|287.3 | 3 | 861.9|
| |__________|_______|______|___________|
| |մոնիթոր |136.7 | 5 | 683.5|
|______________________________|__________|_______|______|___________|
|«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ|համակարգիչ|287.3 | 4 | 1149.2|
| |__________|_______|______|___________|
| |մոնիթոր |136.7 | 2 | 273.4|
| |__________|_______|______|___________|
| |մոնիթոր |161.0 | 2 | 322.0|
.____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2014 թվականի մարտի 19-ի
N 296-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
.__________________________________________________________________.
|NN |Համայնքի անվանումը |Ապրանքի |Քանակը|Գինը |
|ը/կ| |անվանումը | |(հազ. դրամ)|
|___|_____________________________|_____________|______|___________|
|1. |ՀՀ Տավուշի մարզ, Սարիգյուղի |համակարգիչ | 1 | 292.60|
| |գյուղական համայնք |_____________|______|___________|
| | |մոնիթոր | 1 | 136.70|
| | |_____________|______|___________|
| | |տաքացուցիչ | 1 | 17.00|
|___|_____________________________|_____________|______|___________|
|2. |ՀՀ Տավուշի մարզ, Կիրանցի |տաքացուցիչ | 1 | 47.50|
| |գյուղական համայնք | | | |
|___|_____________________________|_____________|______|___________|
|3. |ՀՀ Սյունիքի մարզ, Խոտի |համակարգիչ | 1 | 292.60|
| |գյուղական համայնք |_____________|______|___________|
| | |մոնիթոր | 1 | 136.70|
|___|_____________________________|_____________|______|___________|
|4. |ՀՀ Սյունիքի մարզ, Կոռնիձորի |համակարգիչ | 1 | 292.60|
| |գյուղական համայնք |_____________|______|___________|
| | |մոնիթոր | 1 | 136.70|
|___|_____________________________|_____________|______|___________|
|5. |ՀՀ Գեղարքունիքի մարզ, |համակարգիչ | 1 | 319.90|
| |Անտառամեջի գյուղական համայնք |_____________|______|___________|
| | |մոնիթոր | 1 | 161.00|
|___|_____________________________|_____________|______|___________|
|6. |ՀՀ Գեղարքունիքի մարզ, |համակարգիչ | 1 | 319.90|
| |Կալավանի գյուղական համայնք |_____________|______|___________|
| | |մոնիթոր | 1 | 161.00|
|___|_____________________________|_____________|______|___________|
|7. |ՀՀ Գեղարքունիքի մարզ, |համակարգիչ | 1 | 319.90|
| |Ձորավանքի գյուղական համայնք |_____________|______|___________|
| | |մոնիթոր | 1 | 161.00|
|___|_____________________________|_____________|______|___________|
|8. |ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավանի|համակարգչային| 1 | 2160.00|
| |քաղաքային համայնք |սերվեր | | |
| | |_____________|______|___________|
| | |անխափան | 1 | 367.07|
| | |սնուցման սարք| | |
.__________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2014 թվականի մարտի 19-ի
N 296-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1893-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._______________________________________________________.
|NN |Անվանումը |Չափի |Քանակը|Միավորի|Ընդամենը |
|ը/կ| |միավորը| |գինը | |
|___|__________________|_______|______|_______|_________|
|38.|Մոնիթոր |հատ | 5 | 161.0| 805.0|
|___|__________________|_______|______|_______|_________|
|61.|Տաքացուցիչ |հատ | 15 | 47.5| 712.5|
|___|__________________|_______|______|_______|_________|
|76.|Համակարգիչ |հատ | 5 | 287.3| 1436.5|
|___|__________________|_______|______|_______|_________|
|87.|Տաքացուցիչ |հատ | 12 | 17.0| 204.0|
|___|__________________|_______|______|_______|_________|
| |Ընդամենը | | | | 186977.3|
._______________________________________________________.