041.0811.280814
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
28 օգոստոսի 2014 թվականի N 811-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 217-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի մարտի 19-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 217-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
i
2) որոշման 2-րդ կետում «մինչև 2014 թվականի մարտի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2014 թվականի օգոստոսի 28-ի
N 811-Ա որոշման
 
«Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի մարտի 19-ի
N 217-Ա որոշման
 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
 
Դ. Հարությունյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
(աշխատանքային խմբի ղեկավար)
 
     Հ. Դավթյան         - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական 
 
     Ա. Մկրտչյան        - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
 
     Ա. Առաքելյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի տեղակալ
 
     Ա. Մարկոսյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի 
                          կառավարման վարչության պետի տեղակալ
 
     Ա. Գաբրիելյան      - ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական 
                          վարչության պետ»: