040.1060.061014
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 սեպտեմբերի 2014 թվականի N 1060-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 785-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ կետը և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 785-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Սարքավորումների փորձաքննությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը (այսուհետ` գործակալություն) դիմող իրավաբանական անձի (այսուհետ` կազմակերպություն) ներկայացուցչի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա ներկայացուցչի (ներկայացուցիչների) մասնակցությամբ:».
i
2) 3-րդ կետում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «23 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
i
3) 7-րդ կետը «2 օրինակը» բառերից հետո լրացնել «փորձաքննության ավարտից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում է գործակալության պետի կողմից և» բառերով.
i
4) տեքստում «տեսչություն» բառը փոխարինել «գործակալություն» բառով` ըստ համապատասխան հոլովաձևերի.
5) ձևում`
i
ա. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մետաղափորձական տեսչության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ» բառերով,
բ. «տեսչության ներկայացուցիչ (ներկայացուցիչներ)» բառերը փոխարինել «գործակալության ներկայացուցիչ (ներկայացուցիչներ)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ