040.0180.040315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2015 թվականի N 180-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1496-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության գույքի առուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» N 1496-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտանի Հիդրոէլեկտրակայանների Համալիր» փակ բաժնետիրական ընկերության (վաճառող) և «Սի-Ջի Սոլյուշնզ Գլոբալ Հոլդինգ Քամփնի» ընկերության, «ՔոնթուրԳլոբալ Տերրա Հոլդինգս Էս-Ա-Էր-Էլ», «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերության (գնորդ) միջև բանակցությունների արդյունքում լրամշակված գույքի առուվաճառքի պայմանագրի նախագծին` համաձայն N 1 հավելվածի:».
2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հավանություն տալ «Քոնթուրգլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերությանը Գույքային իրավունքների տրամադրման և փոխանցման պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:».
3) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` որպես «Որոտանի Հիդրոէլեկտրակայանների Համալիր» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող անձ` ընդունել միակ բաժնետիրոջ հրաման` վաճառողի կողմից սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի վաճառքի վերաբերյալ` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի առուվաճառքի պայմանագրի և գույքային իրավունքների տրամադրման և փոխանցման պայմանագրի պայմաններին համապատասխան և վաճառողի կողմից նշված պայմանագրերի ստորագրման վերաբերյալ: Նշված հրամանը պետք է պարունակի լիազորություն և հանձնարարություն «Որոտանի Հիդրոէլեկտրակայանների Համալիր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին` ստորագրելու նշված պայմանագրերը, ինչպես նաև դրանց վերաբերող մյուս բոլոր լրացուցիչ համաձայնագրերն ու փաստաթղթերը` կապված գույքի առուվաճառքի պայմանագրի հետ:».
i
4) որոշման 4-րդ կետում «կետում նշված առուվաճառքի պայմանագրով գույքային համալիրի օտարումից ծագող գնորդի սեփականության իրավունքները» բառերը փոխարինել «և 2-րդ կետերում նշված պայմանագրերով գույքի օտարումից և գույքային իրավունքների տրամադրումից և փոխանցումից գնորդի մոտ ծագող իրավունքները» բառերով.
5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ կետով.
i
«7. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` համակարգել պետական մարմինների գործողությունները` կապված սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի առուվաճառքի պայմանագրի և գույքային իրավունքների տրամադրման պայմանագրի և դրանց վերաբերող մյուս բոլոր լրացուցիչ համաձայնագրերի ու փաստաթղթերի ստորագրման և իրականացման հետ, ինչպես նաև ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշված պայմանագրերի պահանջների պատշաճ կատարումը.
i
6) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
7) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ
-------------------------------------------
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում