040.1040.141016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հոկտեմբերի 2016 թվականի N 1040-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 72-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի «Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագրով 2016 թվականին նախատեսված հատկացումների բաշխման մասին» N 72-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում «342,786.9» թիվը փոխարինել «312,106.9» թվով.
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «314,000.0» թիվը փոխարինել «283,320.0» թվով.
3) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետը և «Ընդամենը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«._____________________________________________________________________.
|5. |«Քաղաքային |400 |3 |536.027 |643232.4 |130 |83620212 |
| |և գյուղական| | | | | | |
| |համայնքների | | | | | | |
| |նորմատիվ | | | | | | |
| |իրավական | | | | | | |
| |ակտերի | | | | | | |
| |ժողովածու» | | | | | | |
|___|____________|_____|_________|________|_________|_______|_________|
| |Ընդամենը | | | | | |283320024|
._____________________________________________________________________.
«:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ