Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի ՆԻՍՏԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

10 օգոստոսի 2017 թվականի N 34

 

26. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի ՆԻՍՏԻ N 38 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի նիստի N 38 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման հավելվածի`

i

ա. «Բովանդակություն» բաժնում և 11-րդ կետում «2015-2017» թվերը փոխարինել «2015-2018» թվերով,

բ. «Բովանդակություն» բաժինը «ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ» բառերից հետո լրացնել`

«ՀԱՎԵԼՎԱԾ 2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ 2015-2018 ԹԹ. ՄԱՆՐԱՄԱՍՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ» բառերով,

i

գ. 80-րդ կետից հանել «և ՀՀ ՖՆ ուսուցման կենտրոնի կարողությունները (լսարանային պայմաններ, անձնակազմ, վերապատրաստման ծրագրեր)» բառերը.

2) որոշման N 1 հավելվածի`

i

ա. վերնագրում «2015-2017» թվերը փոխարինել «2015-2018» թվերով,

բ. 6.1-ին կետի «Վերջնաժամկետ» սյունակում «Դեկտեմբեր, 2016» բառերը փոխարինել «ՊՖԿՀ ռազմավարությամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան» բառերով,

գ. 7.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,

դ. 7.2-րդ կետի «Վերջնաժամկետ» սյունակում «Փետրվար, 2017» բառերը փոխարինել «Մարտ, 2018» բառերով,

ե. 7.4-րդ կետի «Վերջնաժամկետ» սյունակում «Հոկտեմբեր, 2017» բառերը փոխարինել «Դեկտեմբեր, 2018» բառերով.

3) որոշման N 2 հավելվածի`

i

ա. վերնագրում «2015-2017» թվերը փոխարինել «2015-2018» թվերով,

բ. 7.2-րդ կետի «Ժամանակացույց» սյունակում «Հուլիս, 2017» բառերը փոխարինել «Մարտ, 2018» բառերով,

գ. 7.4-րդ կետի «Ժամանակացույց» սյունակում «Հոկտեմբեր 2017» բառերը փոխարինել «Դեկտեմբեր, 2018» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.08.2017
N 34
Արձանագրային որոշում