ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 
ՀՐԱՄԱՆ
 
31 մայիսի 2018 թվականի N 14-Ն
 
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի ԹԻՎ 07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
    i 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը,
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի մայիսի 14-ի N 17-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 07-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
      i 
1. 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Տամսուլոզին, Tamsulosin, դեղահատ, դեղապատիճ, 0.4 մգ» տողից հետո լրացնել հետևյալ տողերը`
 
«._____________________________________________________________________.
|Տոլպերիզոն                        |դեղահատ, 50 մգ, 150 մգ            |
|Tolperisone                       |                                  |
|__________________________________|__________________________________|
|Պիրացետամ                         |լուծույթ ներարկման, 200 մգ/մլ     |
|Piracetam                         |դեղահատ, 400 մգ, 800 մգ, 1200 մգ  |
|__________________________________|__________________________________|
|Դիոսմին + Հեսպերիդին              |դեղահատ, 450 մգ + 50 մգ           |
|Diosmin + Hesperidin              |                                  |
._____________________________________________________________________.
 
2. 8-րդ կետի 3-րդ ենթակետի «Մեթիլպրեդնիզոլոն, Methylprednisolone, դեղափոշի ներարկման լուծույթի, 200 մգ, 1000 մգ դեղակախույթ ներարկման, 40 մգ/մլ» բառերն փոխարինել «Մեթիլպրեդնիզոլոն, Methylprednisolone, դեղափոշի ներարկման լուծույթի, 200 մգ, 1000 մգ դեղակախույթ ներարկման, 40 մգ/մլ, դեղահատ, 4 մգ, 16 մգ» բառերով:
3. 12-րդ կետի 3-րդ ենթակետի «Լոզարտան, Losartan, դեղահատ, 25 մգ, 50 մգ, 100 մգ» տողից հետո լրացնել հետևյալ տողը`
 
«._____________________________________________________________________.
|Էնալապրիլ + Հիդրոքլորոթիազիդ      |դեղահատ, 10 մգ + 12.5 մգ,         |
|Enalapril + Hydrochlorothiazide   |10 մգ + 25 մգ, 20 մգ + 12.5 մգ    |
._____________________________________________________________________.
 
4. 12-րդ կետի 6-րդ ենթակետի «Սիմվաստատին, Simvastatin, դեղահատ, 5 մգ, 10 մգ, 20 մգ, 40 մգ, 80 մգ» տողից հետո լրացնել հետևյալ տողը`
 
«._____________________________________________________________________.
|Ատորվաստատին                      |դեղահատ, 10 մգ, 20 մգ, 40 մգ,     |
|Atorvastatin                      |80 մգ                             |
._____________________________________________________________________.
 
5. 26-րդ կետի «Ռիբոֆլավին, Riboflavin, դեղահատ, 5 մգ» տողից հետո լրացնել հետևյալ տողը`
 
«._____________________________________________________________________.
|Կալցիում, խոլեկալցիֆերոլ          |դեղահատեր դյուրալույծ, դեղահատեր  |
|Calcium + Cholecalciferol         |ծամելու 1000 մգ + 22 մկգ,         |
|                                  |500 մգ + 10 մկգ, 500 մգ + 5 մկգ,  |
._____________________________________________________________________.
«: