041.0068.300101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
30 հունվարի 2001 թվականի N 68
 
i
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության գործունեության կարգավորման միջոցառումների մասին» N 875 որոշման 7-րդ կետի «ա» ենթակետի`
Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը`
 
     Գ. Նիկողոսյան      - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը
i
                          համակարգող նախարարի տեղակալ
                             (հանձնաժողովի նախագահ)
     Մ. Մելքումյան      - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ
     Ա. Սուքիասյան      - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարության 
                          քիմիայի վարչության պետ 
     Գ. Մկրտչյան        - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարության 
                          ակնագործության, ոսկեգործության և գեղարվեստական 
                          իրերի արտադրության վարչության պետ
     Կ. Բուդախյան       - ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային 
                          վարչության տեսուչ
     Բ. Սահակյան        - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 
                          Շենգավիթի տարածքային կենտրոնի սոցիալական վճարների 
                          բաժնի պետ-տնօրենի տեղակալ 
     Ս. Ղարիբյան        - ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության 
                          դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության 
                          երկրորդ բաժնի պետ (համաձայնությամբ)
     Հ. Հովհաննիսյան    - ՀՀ էներգետիկայի նախարարության ֆինանսական հոսքերի 
                          կարգավորման գլխավոր մասնագետ
    Ա. Ալբերտյան       - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության
                          միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության
                          գլխավոր մասնագետ
(կազմը փոփ. 18.04.01 թիվ 307 որոշում)