Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0610.130616

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2016 թվականի N 610-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 24 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` հետագայում օտարելու նպատակով:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների պետական հաշվառումից հանելու հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

4. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` «ԳԱԶ-3102» մակնիշի, 029 ՕՕ 01 պետհամարանիշի և «ՊԵԺՈ 406» մակնիշի, 066 ՕՕ 01 պետհամարանիշի տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են դուրսգրման:

(4-րդ կետ լրաց. 13.04.17 թիվ 395-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի հունիսի 9-ի

N 610-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ 24 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Տրանսպորտային   |Պետհամարանիշը|Թողարկման|Սկզբնական  |Հաշվեկշռային|

|ը/կ|միջոցի          |             |տարեթիվը |արժեքը     |արժեքը      |

|   |անվանումը       |             |         |(հազ. դրամ)|            |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|1. |ՈՒԱԶ-452 B      |106 OO 01    |1983 թ.  |186.8      |0           |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|2. |ԶԻԼ-431412      |063 OO 01    |1986 թ.  |467.6      |0           |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|3. |(3-րդ կետը չեղյալ է ճանաչվել 13.04.17 թիվ 395-Ա որոշում)         |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|4. |ԳԱԶ-2412        |033 OO 01    |1987 թ.  |265.2      |0           |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|5. |ԳԱԶ-31029       |108 OO 01    |1993 թ.  |345.7      |0           |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|6. |ԳԱԶ-31029       |009 OO 01    |1993 թ.  |0          |0           |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|7. |ՎԱԶ-2121        |055 OO 01    |1993 թ.  |1388.9     |0           |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|8. |ՄԻՑՈՒԲԻՇԻ       |070 OO 01    |1998 թ.  |5980.3     |0           |

|   |(Mitsubishi     |             |         |           |            |

|   |Galant)         |             |         |           |            |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|9. |ԳԱԶ-3102        |102 OO 01    |1999 թ.  |3464.8     |0           |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|10.|ԳԱԶ-3102        |888 OO 01    |1999 թ.  |3464.8     |0           |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|11.|ԳԱԶ-3102        |076 OO 01    |1999 թ.  |3464.8     |0           |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|12.|ԳԱԶ-3102        |074 OO 01    |1999 թ.  |3464.8     |0           |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|13.|ԳԱԶ-3110        |071 OO 01    |1999 թ.  |3503.7     |0           |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|14.|ԳԱԶ-3110        |107 OO 01    |1999 թ.  |3451.7     |0           |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|15.|ԳԱԶ-3110        |082 OO 01    |1999 թ.  |3451.7     |0           |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|16.|(16-րդ կետը չեղյալ է ճանաչվել 13.04.17 թիվ 395-Ա որոշում)        |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|17.|ԳԱԶ-3110-121    |087 OO 01    |2003 թ.  |3954.0     |0           |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|18.|ԳԱԶ-3110-121    |013 OO 01    |2003 թ.  |3954.0     |0           |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|19.|ԳԱԶ-3102-121    |015 OO 01    |2003 թ.  |5357.8     |0           |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|20.|ԳԱԶ-3102-121    |078 OO 01    |2003 թ.  |5357.8     |0           |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|21.|ԳԱԶ-3102-121    |105 OO 01    |2003 թ.  |5357.8     |0           |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|22.|ԳԱԶ-3102-121    |114 OO 01    |2003 թ.  |5357.8     |0           |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|23.|ԳԱԶ-3102-121    |058 OO 01    |2003 թ.  |5357.8     |0           |

|___|________________|_____________|_________|___________|____________|

|24.|ԳԱԶ-3102-121    |112 OO 01    |2003 թ.  |5357.8     |0           |

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 13.04.17 թիվ 395-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.2016
N 610-Ա
Որոշում