Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 698-Լ ՈՐՈ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունվարի 2020 թվականի N 69-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 698-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 698-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ` նախարարություն) կառուցվածքում`

1) նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ռազմավարության պլանավորման և հեռանկարային ծրագրերի վարչությունը միացնել ծրագրերի կառավարման վարչությանը և ծրագրերի կառավարման վարչությունն անվանափոխել ծրագրերի վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման.

2) նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող թվայնացման, կապի և փոստի վարչությունից առանձնացման ձևով ստեղծել թվայնացման վարչություն, իսկ թվայնացման, կապի և փոստի վարչությունն անվանափոխել կապի և փոստի վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման.

3) նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող շուկայի զարգացման վարչությունից առանձնացման ձևով ստեղծել միջազգային համագործակցության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում:

i

2. Այդ կապակցությամբ որոշման հավելվածի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) թվայնացման վարչություն.

2) կապի և փոստի վարչություն.

3) բարձր տեխնոլոգիաների վարչություն.

4) գիտատեխնիկական վարչություն.

5) միջազգային համագործակցության վարչություն.

6) շուկայի զարգացման վարչություն.

7) ծրագրերի վարչություն.

8) ներքին աուդիտի բաժին:»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի 22

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.01.2020
N 69-Լ
Որոշում